Բենիամին Մարգարեան
Բենիամին Մարգարեան | |
---|---|
աստղաբան, աստղաբանագէտ, դասախօս, գիտական աշխատութիւններու հեղինակ | |
Ծնած է | 29 Նոյեմբեր 1913 |
Ծննդավայր | Շուլավեր, Շահումեան, Վրաստան |
Մահացած է | 29 Սեպտեմբեր 1985 |
Մահուան վայր | Երեւան |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | հայ |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Կոչում | ակադեմիկոս[1] |
Մասնագիտութիւն | աստղագէտ, համալսարանի դասախօս |
Աշխատավայր |
Երեւանի Պետական Համալսարան[1] Բիւրականի Աստղադիտարան[1] |
Անդամութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[1] եւ Միջազգային աստղագիտական միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Բենիամին Մարգարեան (29 Նոյեմբեր 1913, Շուլավեր, Շահումեան - 29 Սեպտեմբեր 1985)․ հայ աստղաբան-աստղաբանագէտ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարգարեան ծնած է Շահումեան շրջանի Շուլավեր բնակավայրը (այդ ժամանակաշրջանին Վրաստանին կը պատկանէր)։ Աշակերտական տարիներէն հետաքրքրուած է աստղաբանութեամբ։ Ծնողքին վաղահաս մահէն ետք, ան Երեւան կը հաստատուի։
Ուսում, մասնագիտութիւն եւ դասախօս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1938-ին կ՛աւարտէ Երեւանի Պետական Համալսարանի Բնագիտութեան-Թուաբանագիտութեան բաժինը։ Յաջորդ տարին մասնագիտութեան ուսումը կը շարունակէ Լենինկրատի համալսարանը, սակայն պատերազմին պատճառով յետ-ընթացաւարտ կ՛ըլլայ 1941-ին։ 1943 - 1957 կը դասաւանդէ Երեւանի Պետական Համալսարանին մէջ եւ միաժամանակ կ՛աշխատի որպէս ուսումնասիրող Բիւրականի Աստղադիտարանին մէջ, ուր կը վարէ նաեւ վարչական պաշտօններ՝ 1952-1957 փոխ-տնօրէն, 1957-1985 Ծիր-Կաթինի բաժնի վարիչ։ Ցրուած Աստղերու խմբակներու (Open cluster) ուսումնասիրութեան համար կը գործակցի Վիքթոր Համբարձումեանին հետ եւ 1952-1953 կը հրատարակէ «Աստղերու խմբակներու քարտէսագիրք»ը (ատլաս)։ Ապա ան կը զբաղի աստղահոյլերու (Galaxies / ծիր-կաթիններու) ուսումնասիրութեամբ։ 1960 տասնամեակի սկիզբներուն, Մարգարեան Կոյս համաստեղութեան մէջ կը յայտնաբերէ աստղահոյլերու խումբ մը, որ այժմ ծանօթ են որպէս «Մարգարեանի Շղթայ»։
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բենիամին Մարգարեան կը մահանայ 29 Սեպտեմբեր 1985, Երեւանի մէջ։
Գլխաւոր գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Атлас звездных скоплений различных типов», 1953 (Աստղերու խմբակներու քարտէսագիրք)
«Բիւրականի աստղադիտարանի հաղորդումներ», պրակ 1, (1946)
«Галактики с ультрафиолетовым континуумом», Астрофизика, հատոր 3, (1957)
«On the Nature of Galaxies with UV Continuum Having Broad Emission Lines», Astronomy and Astrophisics, հատոր 58, (1977)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1981. — հատոր 7. — է. 301–302.
- ↑ Արաս․ Բենիամին Մարգարեան(անգլերէն)
- ↑ Մարգարեանի Շղթան(անգլերէն)
- ↑ «Բենիամին Մարգարեան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2024-01-28-ին։ արտագրուած է՝ 2024-01-28
- ↑ Սովետական Հանրագիտարան․ Բենիամին Մարգարեան
- ↑ NASA Մարգարեան Բ․ աշխատութիւններ
- ↑ Կոյս համաստեղութիւն(անգլերէն)
- ↑ ԱՐԱՍ - Բենիամին Մարգարեան (1913-1985)․ կենսագրութիւն(անգլերէն)