Բաբկէն Առաքելեան
Բաբկէն Առաքելեան | |
---|---|
Ծնած է | 1 Փետրուար 1912[1][2] |
Ծննդավայր | Մրգաշատ, Էջմիածին, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
Մահացած է | 16 Օգոստոս 2004[1] (92 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան ԲաժանմունքԿատեգորիա:Վիքիդատա։Կատեգորիայի կարիք ունեցող հոդվածներ[1] |
Կոչում | փրոֆէսոր[1][2] |
Մասնագիտութիւն | պատմաբան, հնաբան |
Վարած պաշտօններ | տնօրէն[1] |
Անդամութիւն | Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[2] |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Բաբկէն Առաքելեան (1 Փետրուար 1912[1][2], Մրգաշատ, Էջմիածին, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 16 Օգոստոս 2004[1], Երեւան, Հայաստան), պատմաբան, հնագէտ, պատմական գիտութիւնների տոքթոր, փրոֆէսոր, Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիոյ ակադեմիկոս։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բաբկէն Առաքելեանը ծնած է 1912-ին Արմաւիրի Մրգաշատ գիւղին մէջ։
1938-ին աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան բաժինը, 1940-ին՝ ԽԸՀՄ Գիտութիւններու Ակադեմիոյ Հայկական Մասնաճիւղի (Արմֆան) Պատմութեան Ինստիտուտի ասպիրանտուրան։
1941-ին պաշտպանած է հայ միջնադարեան պատկերաքանդակներուն նուիրուած թեկնածուական ատենախօսութիւնը։ 1942-ին զօրակոչուած է բանակ եւ մինչեւ 1945-ը մասնակցած է Բ․Աշխարհամարտի ընթացքին մղուած մարտերին։ Զօրացուելէն յետոյ վերադառնալով Երեւան՝ զբաղած է Հայաստանի պատմութեան եւ հնագիտութեան, միջնադարեան քաղաքներու եւ արհեստներու, հայ հին մշակոյթի եւ արուեստի գիտական ուսումնասիրութիւնով։ 1949-էն վարած է Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի Պատմութեան Ինստիտուտի Հնագիտութեան եւ Վիմագրութեան Բաժինը։
Առաքելեանը երկար տարիներ ղեկավարած է Գառնիի, Արմաւիրի, հին Արտաշատի հնագիտական պեղումներու աշխատանքները։ Ան գիտութեան տաղանդաւոր կազմակերպիչ էր։ Անոր այդ յատկանիշը յատկապէս վառ դրսեւորուեցաւ 1959-էն սկսեալ, երբ ստանձնեց Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի իր իսկ հիմնադրած Հնագիտութեան եւ Ազգագրութեան Ինստիտուտի տնօրէնի պաշտօնը։ Իր ջանքերով այդ Ինստիտուտը վերածուեցաւ գիտական հեղինակաւոր կեդրոնի՝ ձեռք բերելով նաեւ միջազգային ճանաչում։ 1957-ին իրեն շնորհուած է փրոֆէսորի կոչում։
1964-ին Առաքելեանը պաշտպանած է ատենախօսութիւն՝ «Քաղաքները Եւ Արհեստները Հայաստանում IX-XIII Դարերում» թեմայով եւ արժանացած է պատմական գիտութիւններու տոքթորի աստիճանի։
1982-1990 Բաբկէն Առաքելեանը ղեկավարած է Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիայի Պատմութեան եւ Տնտեսագիտութեան Բաժանմունքի աշխատանքները՝ լիուլի դրսեւորելով գիտութեան հմուտ կազմակերպչի իր կարողութիւնները։
Հրատարակած գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հեղինակած է աւելի քան 120 գիտական աշխատութիւն։ Առաքելեանի պատմագիտական աշխատանքներէն են՝
- «Քաղաքները եւ Արհեստները Հայաստանում IX-XIII Դարերում աշխատութիւնը» (հատոր 1-2, Երեւան, 1958, 1964)
- «Միգրացիոն Տեսութիւնը եւ Հայ Ժողովրդի Առաջացման Հարցերը» (1948)
- «Հայկական Պատկերաքանդակները IV-VII Դարերում» (1949)
- «Հին Արտաշատ» (1975)
- «Ուրարտու-Հայաստան» (1988, համահեղինակներ՝ Գէորգ Ջահուկեան, Գագիկ Սարգսեան)
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկազեան Հայագիտական Հանդէս, Պէյրութ, 2004, Էջ 412-413։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.