Jump to content

Աքրոփոլիս Ինքնաշարժներու Մրցաշարք

55-րդ Ռալի Աքրոփոլիսին մեկնակէտ, 2008

Աքրոփոլիս Ինքնաշարժներու Մրցաշարք  կամ Ռալի Աքրոփոլիս (յուն․՝ Ράλυ Ακρόπολις, անգլ․`Acropolis Rally of Greece)․ «Ինքնաշարժներու Համաշխարհային Ախոյանութեան» (WRC) մրցաշարքին ծիրին մէջ տեղի ունեցող մրցաշարք եւ կը սեպուի անոր ամենէն պահանջելին ու մրցականը։ Քանի մը օր կ՛ընթանայ եւ կը կատարուի քարքրոտ, դժուարանցելի վայրերու մէջ։ Ինքնաշարժներու մրցաշարքներէն ամենահիներէն եւ կարեւորագոյներէն է։ Վերջին տարիներուն անոր պաշտօնական վաճառանիշն է՝ «Աստուածներուն մրցաշարքը»։

Պատմական ակնարկ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յունազգի վարորդներու խումբ մը Ռալի Աքրոփոլիս մրցաշարքին կազմակերպումի գաղափարը կ՛ունենայ։ Առաջին մրցաշարքը (1․923 քլ․) կը կազմակերպուի 1951-ին «Շրջապտոյտներու եւ Ինքնաշարժի Յունական Ակումբ»ին (Ελληνική Λέσχη Περιηγήσεων και Αυτοκινήτου (ΕΛΠΑ)) կողմէ։ Աթէնքէն կը մեկնարկէ ու կ՛ընթանայ Յունաստանի գլխաւոր քաղաքներու ճամբաներէն․ Թրիփոլի (Պելոպոնես), Լարիսա, Սելանիկ, Սերես, Գավալա, Սելանիկ եւ վերջաւորութիւնը՝ Աթէնք։ Յաղթական կը հանդիսանայ Փեթրոս Փերաթիքոս Ֆիաթ «Fiat» մակնիշի ինքնաշարժով։

Մրցաշարքը 1953-ին միջազգային ճանաչում կը ստանայ եւ 1960-ին մաս կը կազմէ «Եւրոպայի Ախոյեանութեան», իսկ 1973-էն՝ «Վարորդներու Համաշխարհային Ախոյեանութեան» եւ «Ինքնաշարժներու գործարանատէրուն Համաշխարհային Ախոյեանութեան» մրցաշարքներուն։ Ինչպէս նաեւ, մաս կը կազմէ Ինքնաշարժի Միջազգային Դաշնակցութեան (ֆրան․՝ Fédération Internationale de l'Automobile, FIA)։

Ժամանակակից շրջան (2005-էն ետք)

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2005-ի ախոյեան Սեպասթեան Լիոպ եւ ինքնաշարժը

2005-ին, մրցաշարքին կեդրոնը Լամիա քաղաքը (կեդրոնական Յունաստան) կը հանդիսանայ։ Աթէնքի Ողիմպիական Մարզադաշտին մէջ բացառիկ յաջողութեամբ կը կայանայ գերայատուկ շրջագիծ մը։ Այդ տարին, Ռալի Աքրոփոլիս կը քուէարկուի որպէս 2005-ի լաւագոյն մրցաշարքը։

2006-ին մրցաշարքին կեդրոնը Աթէնք եւ անոր շրջապատի լեռները կը փոխադրուի, իսկ սպասարկութեան կառավայրը Աթէնքի Ողիմպիական Մարզադաշտը կը հանդիսանայ, ուր նաեւ տեղի կ՛ունենան երկու գերայատուկ շրջագիծեր․ մէկը մրցաշարքին բացման օրը եւ միւսը՝ վերջին օրը։

2007-ին մրցաշարքին կեդրոնը Աթէնք կը հանդիսանայ եւ Մարքոփուլոյի Հեծելարշաւի Ողիմպիական Կեդրոնին մէջ տեղի կ՛ունենան երեք գերայատուկ շրջագիծեր։

2009-ին մրցաշարքը տեղի կ՛ունենայ Կորնթոսի Լուդրաքի ծովափնիայ շրջանը։ 2010-ին մրցաշարքը տեղի չունենար։

Իսկ 2011-ին իւրայատուկ շրջագիծերը կը տարածուին Ֆթիոթիտա, Վիոթիա, Կորնթոս եւ Արղոլիտա շրջաններուն մէջ։

2012-ին մրցաշարքը կը սկսի Աթէնքի Զափիօ Դահլիճէն կեդրոն ունենալով Լուդրաքի ծովափնեայ քաղաքը (Կորնթոս)։

Այնուհետեւ, հակառակ Յունաստանի դիմագրաւած տնտեսական տակնապին, մրցաշարքը կանոնաւորապէս կը շարունակուի մինչեւ 2018։

2019 եւ 2020 թուականներուն թագավարակի համաճարակին պատճառով  (sars-cov-2) մրցաշարքը տեղի չունենար։ Կանոնաւոր կը կատարուի 2021 եւ 2022 թուականներուն։

2011-ի ախոյեան Սեպասթեան Օզիէ
1958-ի ախոյեան Լուիճի Վիլիորեզի
2012-ի ախոյեան Սեպասթեան Լիոպ
Արի Վաթանեն, նկար՝ 2009-ի։ 1980-ի եւ 1981-ի ախոյեան
Միքի Պիասոն նկար՝ 2018-ի։ 1988-ի եւ 1989-ի ախոյեան
Քոլին Մաքռէյ, 1996-ի, 1998-ի, 2000-2002ի ախոյեան
Փիթըր Սոլպերկ, նկար 2014-ի։ 2004-ի ախոյեան
Մարքու Կրոնհոլմ, 2006-ի եւ 2007-ի ախոյեան
Քայեթան Քայեթանովիչ
Տարեթիւ Վարորդ
Ինքնաշարժ
1951 Փեթրոս Փերաթիքոս Fiat 1400
1952 Ճոնի Փեզմածողլու Chevrolet Deluxe
1953 Նիքոս Փափամիխայիլ Jaguar XK120
1954 Փեթրոս Փափատոփուլոս Opel Rekord
1955 Ճոնի Փեզմածողլու Opel Kapitän
1956 Վալթըր Շոք Mercedes-Benz 300 SL
1957 Ժան Փիեռ Էսթաժէ Ferrari 250 GT
1958 Լուիճի Վիլիորեզի Lancia Aurelia B20 GT
1959 Վոլֆանկ Լեվի Auto Union 1000
1960 Վալթըր Շոք Mercedes-Benz W111
1961 Էրիք Քարլսոն Saab 96
1962 Peter Lang Mercedes-Benz W111
1963 Օժէն Պոհրինկըր Mercedes-Benz W112
1964 Թոմ Թրանա Volvo PV 544]
1965 Քարլ Մակնուս Սքոկ Volvo Amazon
1966 Պենկթ Սոտրսթորմ Ford Cortina Lotus
1967 Բատի Հոփքիրք, վարորդի կցորդ՝ Ռոն Գրելին Mini Cooper S
1968 Ռոճեր Քլարք, վարորդի կցորդ՝ Ճիմ Բորթըր Ford Escort Twin Cam
1969 Փոլ Թոյվոնեն, վարորդի կցորդ՝ Մարթի Քոլարի Porsche 911 S
1970 Ժան Լիւք Թերիէ, վարորդի կցորդ՝ Մարսել Քալուերթ Alpine A110
1971 Օվէ Անտերսըն, վարորդի կցորդ՝Արնէ Հերծ Alpine A110
1972 Հաքան Լինտպըրկ, վարորդի կցորդ՝ Հելմութ Այսենտըլ Fiat 124 Sport Spider
1973 Ժան Լիւք Թերիէ, վարորդի կցորդ՝ Քրիստեան Տելֆեռիէ Alpine A110
1974 Մրցաշարքը տեղի չունենար, Յունաստանի ներքին քաղաքական գացութեան պատճառով
1975 Ուոլթըր Ռոհըր, վարորդի կցորդ՝ Եոշեն Պերկեր Opel Ascona#Ascona A (1970–1975)
1976 Հարի Քալսթորմ, վարորդի կցորդ՝ Քլաես Կորան Անտերսըն Datsun Violet 160J
1977 Պյորն Վալտըկարտ, վարորդի կցորդ՝Հանս Թորզելիուս Ford Escort RS 1800
1978 Ուոլթըր Ռոհըր, վարորդի կցորդ՝ Քրիստիան Ճեսթտորֆեր Fiat 131 Abarth
1979 Պյորն Վալտըկարտ, վարորդի կցորդ՝Հանս Թորզելիուս Ford Escort RS 1800
1980 Արի Վաթանեն, վարորդի կցորդ՝Տէյվիթ Ռիչարց Ford Escort RS 1800
1981 Արի Վաթանեն, վարորդի կցորդ՝ Տէյվիթ Ռիչարց Ford Escort RS 1800
1982 Միշել Մութոն, վարորդի կցորդ՝Ֆապրիզիա Բոնս Audi Quattro
1983 Ուոլթըր Ռոհըր, վարորդի կցորդ՝ Քրիստիան Ճեսթտորֆեր Lancia 037 Rally
1984 Սթիկ Պլոմվիսթ, վարորդի կցորդ՝ Պիորն Սետըրպերկ Audi Quattro A2
1985 Թիմօ Սալոնեն, վարորդի կցորդ՝ Սեփօ Հարճան Peugeot 205 Turbo 16 E]
1986 Իուհա Քանքիւնեն, վարորդի կցորդ՝ Իուհա Փիրոնեն Peugeot 205 Turbo 16 E2
1987 Մարքու Ալեն, վարորդի կցորդ՝ Իլգա Քիվիմաքի Lancia Delta Group A
1988 Միքի Պիասոն, վարորդի կցորդ՝ Թիծիանօ Սիվիերօ Lancia Delta Group A
1989 Միքի Պիասոն, վարորդի կցորդ՝ Թիծիանօ Սիվիերօ Lancia Delta Group A
1990 Քարլոս Սայնս, վարորդի կցորդ՝ Լուիս Մոյա Toyota Celica GT-Four
1991 Եուհա Քանքունեն, վարորդի կցորդ՝ Եուհա Փիրոնեն Lancia Delta Group A
1992 Տիտիէ Օրիոլ, վարորդի կցորդ՝ Պերնար Օչելի Lancia Delta Group A
1993 Միքի Պիասոն, վարորդի կցորդ՝ Թիծիանօ Սիվիերօ Ford Escort RS Cosworth
1994 Քարլոս Սայնս, վարորդի կցորդ՝ Լուիս Մոյա Subaru Impreza 555
1995 Արիս Վովոս, վարորդի կցորդ՝ Գոսթաս Սթեֆանիս Lancia Delta Group A
1996 Քոլին Մաքռէյ, վարորդի կցորդ՝ Տեռեք Ռինկըր
1997 Քարլոս Սայնս, վարորդի կցորդ՝ Լուիս Մոյա Ford Escort WRC
1998 Քոլին Մաքռէյ, վարորդի կցորդ՝ Նիքի Կրիսթ Subaru Impreza WRC
1999 Ռիչարտ Պըրնս, վարորդի կցորդ՝ Ռոպերթ Ռիտ Subaru Impreza WRC
2000 Քոլին Մաքռէյ, վարորդի կցորդ՝ Նիքի Կրիսթ Ford Focus RS WRC
2001 Քոլին Մաքռէյ, վարորդի կցորդ՝ Նիքի Կրիսթ Ford Focus RS WRC 01
2002 Քոլին Մաքռէյ, վարորդի կցորդ՝ Նիքի Կրիսթ Ford Focus RS WRC 01
2003 Մարքօ մարթին, վարորդի կցորդ՝ Մայքլ Փարք Ford Focus RS WRC 03
2004 Փիթըր Սոլպերկ, վարորդի կցորդ՝ Ֆիլ Միլս Subaru Impreza WRC
2005 Սեպանթեան Լոյպ, վարորդի կցորդ՝ Տանիել Էլենա Citroën Xsara WRC
2006 Մարքու Կրոնհոլմ, վարորդի կցորդ՝ Թիմօ Ռոթիանեն
2007 Մարքու Կրոնհոլմ, վարորդի կցորդ՝ Թիմօ Ռոթիանեն Ford Focus RS WRC 06
2008 Սեպանթեան Լոյպ, վարորդի կցորդ՝ Տանիել Էլենա Citroën C4 WRC
2009 Միքօ Հիրվոնեն, վարորդի կցորդ՝ Եարմօ Լեհթինեն Ford Focus RS WRC 09
2010 Տեղի չունեցաւ
2011 Սեպասդեան Օզիէ, վարորդի կցորդ՝ Ժիւլեն Ինկրասիա Citroën DS3 WRC
2012 Սեպանթեան Լոյպ, վարորդի կցորդ՝ Տանիել Էլենա Citroën DS3 WRC
2013 Եարի Մաթի, վարորդի կցորդ՝ Միքա Անթիլա Volkswagen Polo R WRC
2014 Կրեկ Պրին, վարորդի կցորդ՝ Սքոթ Մարթին Peugeot 208
2015 Քայեթան Քայեթանովիչ, վարորդի կցորդ՝ Եարոսլավ Պարան Ford Fiesta R5
2016 Ռալֆս Սիրմաքիս, վարորդի կցորդ՝ Արթուրս Սլիմինս Škoda Fabia R5
2017 Քայեթան Քայեթանովիչ, վարորդի կցորդ՝ Եարոսլավ Պարան Ford Fiesta R5
2018 Պրունօ Մակալհաես, վարորդի կցորդ՝ Հուկօ Մակալհաես Škoda Fabia R5
2019 եւ 2020 Մրցաշարքները տեղի չունեցան
2021 Քայէ Ռոնավբերան, վարորդի կցորդ՝ Եոնէ Հալթունեն Toyota Yaris WRC
2022 Թիերի Նիովիլ, վարորդի կցորդ՝ Մարթին Վայտայեք Hyundai i20 N Rally1

[1] [2] [3] [4][5] [6]

Տաքար մրցաշարք

Մոնաքոյի Շրջագիծը

Մոնաքոյի մրցաշարք

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]