Արտիւր Լայսթ

Jump to navigation Jump to search
Արտիւր Լայսթ
գերմաներէն՝ Arthur Leist
Arthur Leist.jpg
Ծնած է 8 Յուլիս 1852(1852-07-08)
Ծննդավայր Վրոցլավ, Silesia Province, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միութիւն
Վախճանած է 22 Մարտ 1927(1927-03-22) (74 տարեկանում)
Վախճանի վայրը Թիֆլիս, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն
Քաղաքացիութիւն Flag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանիա
Մասնագիտութիւն լեզուաբան, լրագրող, հեղինակ, թարգմանիչ, գրագէտ
Աշխատավայր Թբիլիսիի պետական համալսարան

Արտիւր Լայսթ (գերմաներէն՝ Arthur Leist, 8 Յուլիս 1852(1852-07-08), Վրոցլավ, Պրուսիայի թագավորություն22 Մարտ 1927(1927-03-22), Թիֆլիս)՝ գերմանացի հայագետ։ Ուսումն աւարտելուց հետո երկար ժամանակ Լեհաստանում ուսուցչի պաշտոն է վարել, ապա 12 տարի նուիրվել է հայ եւ վրացի լեզուների ուսումնասիրության 1889 թ.։ ՈՒսումնասիրելով հայոց լեզուն ու գրականությունը՝ մի շարք գրուածքներով գերմանացիներին ծանօթացրեց է հայոց գրականութեան հետ «Armenische Bibliothek» գրքերով (որ հրատարակել է հանգ. Աբգար Յովհաննիսյանը)։ Այս գրքերում նրան են պատկանում

  • ա) Սայաթ-Նովա
  • բ) Ռ. Պատկանեան
  • գ) Հ. Ղ. Վ. Ալիշան
  • դ) Մ. Պէշիկթաշլեան
  • ե) Խ. Արովեան
  • զ) Վենետկի Մխիթարեանք
  • է) Գաբրիէլ արքեպ. Այվազեան
  • ը) Գ. Սունդուկեանց
  • թ) Հայոց լրագրական մամուլը
  • ժ) Խրիմեան Հայրիկ։

Այս յօդուածներին զուդրնթաց նա հայ հեղինակների գրվածքներիցն էլ թարգմանություններ է արել։ 1890 թ. Magasin հանդիսի N 12-ում հրատարակել է մի հոդված հայոց բանաստեղծության մասին։ Գերմաներեն է թարգմանել նաեւ ծիծեռնակ, կռունկ և Հառաչք ի վերայ գերեզմանի մտերմին բանաստեղծությունները։ Իր Georgien, Natur, Sitten and Bewohner գրվածքներում երկար հոդվածով խոսում է հայ գրականության վրա։ Ունի նաեւ այլ գրվածքներ

ա) Armenische Dichterstimmen

բ) Vom Lebensborn der Morgenlandes,

որի մէջ խօսում է Ասիայի ազգերի, ի թիւս այլոց եւ հայերի, ներքին կեանքի մասին։

Լայսթն ունի գրուածքներ վրաց յայտնի դասական բանաստեղծական վէպը «Վէփխիս տղաւօսանի» (Ընձենաւոր, Der Mann in Tiger fille)։