Վրոցլավ, (լեհ.՝ Wroclaw) քաղաք Լեհաստանի հարաւ-արեւմուտքին, նավահանգիստ Օդրա գետի ափին, Վրոցլավի վոյեվոդութեան վարչական կեդրոնը։ Բնակչութիւնը՝ 638 586 մարդ (31 Դեկտեմբեր2017)[2]։ Տրանսպորտային հանգոյց է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինութիւնը, մետալուրգիան, քիմիական, թեթեւ, սննդի և պոլիգրաֆ արդյունաբերութիւնը։ Կա ՋԷԿ, գազի գործարան։ Ունի մի քանի բուհ (այդ թւում՝ համալսարան)։ Պատմական աղբիւրներուն առաջին անգամ (Բրեսլավլ անունով) կը հիշատակուի 980 թուականին։ 1000 թուականէն եղած է եպիսկոպոսութեան կեդրոն։ 1335 թուականէն մտած է Չեխական թագավորութեան կազմի մէջ և Սիլեզիայի գլխավոր քաղաքն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945 թուականներ) ժամանակ օկուպացրած են գերմանացիները։ Կա քաղաքա-պետարան (XIII—XVI դարեր․), կաթոլիկ եկեղեցի (XIII—XVIII դարեր), վերամիավորման ցուցահանդես համալիր։
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մըը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։