Արշաւիր Դարբնի
| Արշաւիր Դարբնի | |
|---|---|
| Ծննդեան անուն | հայ.՝ Արշավիր Միքայելի Մնացականյան |
| Ծնած է | 16 Յունուար 1910[1][2] |
| Ծննդավայր | Գետաշէն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 17 Նոյեմբեր 1980[2] (70 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն[2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ[1] |
| Մասնագիտութիւն | գրագէտ և արձակագիր |
| Աշխատավայր | Հայաստանի Գրողներու Միութիւն[1], Հայֆիլմ և Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Արշաւիր Դարբնի (բուն անունով՝ Արշաւիր Մնացականեան, 16 Յունուար 1910[1][2], Գետաշէն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլ Նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 17 Նոյեմբեր 1980[2], Երեւան, Խորհրդային Միութիւն[2]), հայ առակագիր, բանաստեղծ եւ թատերագիր։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Գետաշէն։ Աւարտած է Պաքուի Յովհաննէս Թումանեանի անուան միջնակարգ վարժարանը, ապա՝ Մոսկուայի շարժապատկերի հիմնարկի գրական-բեմագրական բաժանմունքը:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկար տարիներ աշխատած է Պաքուի Հայկական դրամատիկական թատրոնին մէջ՝ իրրեւ գրական գեղարունստական բաժինի վարիչ:
1948-ին հաստատուած է Երեւան եւ պաշտօնավարած՝ «Սովետական գրականութիւն» ամսազրի, «Հայֆիլմ» սթիւտիոյի եւ շարժապատկերի ու գրողներու միութիւններուն մէջ:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արշաւիր Դարբնի գրած է հինգ թատերախաղեր եւ հրատարակած 16 անուն գիրքեր, որոնց նշանաւորներն են․
- «Երբ բացւում է մանուշակը» (թատերախաղ),
- «Առակներ»
- «Աղուէսը դրախտում»:
Դարբնիի գործերէն ոմանք թարգմանուած են ռուսերէն եւ այլ լեզուներու:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Բագին», Մայիս 1986, էջ 26։