Արծիւ
| Արծիւ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգութիւն | ||||||||||||
|
||||||||||||
| Լատիներէն անուանում | ||||||||||||
| Aquilinae | ||||||||||||
| Ցեղեր | ||||||||||||
| ||||||||||||
|
|
Արծիւները (լատ.՝ Aquila), ճուռակներու ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ են։
Աչքի կը զարնեն լաւ զարգացած մագիլներով, որ թոյլ կու տայ որսալ մկնակերպ կրծողներէն մինչեւ նապաստակներ։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թեւերուն բացուածքը 43–53 սմ է (գաճաճ արծիւ) իսկ մինչեւ 2,5 մ է (սպիտակապոչ արծիւ), կենդանի զանգուածը՝ 700 գ-էն (գաճաճ արծիւ) մինչեւ 6,5 քկ (սպիտակապոչ արծիւ)։ Ոտքերը փետուրաւորուած են մինչեւ կռնակը։ Մատները ուժեղ են՝ զարգացած մագիլներով։ Ունին սուր տեսողութիւն։ Էգը եւ արուն միագոյն են։
Բնադիր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կը բնադրեն անտառներու մէջ, ժայռերուն կամ գետնին վրայ։ Էգերը կը դնեն 1–3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշաւուն պուտերով ձու։ Թուխսի կը նստի թէ՛ էգը, թէ՛ արուն։ Արծիւները զոյգեր կը կազմեն եւ երկար տարիներ անդաւաճան կը զուգաւորուին։ Կը սնուին փոքր եւ միջին մեծութեան ողնաշարաւող կենդանիներով, նաեւ լաշով։
Արծիւները շատ զգոյշ են եւ շատ քիչ մարդոց կ'երեւին։ Միայն աշնանամուտին, երբ ձագերը արդէն մեծցած կ'ըլլան, երբեմն կարելի է տեսնել, թէ ինչպէս բարձր երկնքին մէջ կը ճախրեն ամբողջ արծուաընտանիքով։ Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիւները եւ ջրարծիւը գրանցուած են ՀՀ Կարմիր գիրքին մէջ։
Անուան ստուգաբանութիւն[1]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արծիւի անունը սլաւոնական լեզուներու մէջ (ռուս.՝ орёл, ուքրաներէն՝ оре́л, հին սլաւոներէն՝ орьлъ, պուլկարերէն՝ оре́л, սերբախորուաթերէն՝ о̀рао, սլովեներէն՝ órel, չեխերէն՝ orel, սլովաքերէն՝ orol, լեհերէն՝ orzeł) ունի նախասլաւոնական արմատ[2][3]: Նոյն արմատէն յառաջացած են նաեւ լիթուաներէն՝ erẽlis, լատիշերէն՝ ḕrglis, գոթերէն՝ ara, հին անգլերէն՝ earn, հին վերին գերմաներէն՝ aro, arn, հին հիւսիսային գերմաներէն՝ orn[4]: Նախակելտական eriro- արմատէն սերած են միջին իռլանտերէն՝ irar, միջին ուալտերէն՝ eryr, միջին պրեթոներէն՝ erer, ինչպէս նաեւ քորնական եւ պրեթոնական er ձեւերը[5]: Խեթերէնի մէջ այն կը հանդիպի որպէս haraš[6]:
Այս բոլոր բառերը, ինչպէս նաեւ հին յունարէն՝ ὄρνῑς (թռչուն), հայերէն՝ օրօր (ուրուր, ճայ) եւ արծիւ բառերը, կը վերադառնան հնդեւրոպական *Hor-/*Her- (ar, er) արմատին: Հնդեւրոպացիներուն համար արծիւը առանձնայատուկ կարեւորութիւն ունեցած է[7][8]: Լատիներէնի մէջ եւս գոյութիւն ունէր արծիւի հնդեվրոպական անուանումը, որը սակայն փոխարինուեցաւ aquila բառով. վերջինս կապուած է aqua (ջուր) բառին հետ[9]:
Տարածուածութիւնը եւ բնակութեան վայրերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յայտնի է արծիւներու 12 տեսակ, որոնք տարածուած են Եւրոպայի, Ասիոյ, Ափրիկէի եւ Հիւսիսային Ամերիկայի մէջ։ ՀՀ մէջ տարածուած է 9 տեսակ՝ քարարծիւ, գաճաճ արծիւ, փոքր շահնարծիւ, տափաստանային արծիւ, ջրարծիւ, օձակեր արծիւ, գերեզմանաարծիւ, սպիտակապոչ արծիւ։ Արծիւները կը բնակին լեռնատափաստաններուն, գիւղատնտեսական հողատարածքներուն (տափաստանային արծիւ), անտառներուն տափաստանային հատուածներուն (գաճաճ արծիւ), ծառահատուած անտառներուն (փոքր շահնարծիւ), խոր ձորերուն մէջ (քարարծիւ), լեռներուն եւ կիսաանապատային նախալեռներուն վրայ (օձակեր արծիւ), ափամերձ ժայռերով գետերուն, լիճերուն, լճակներուն (ջրարծիւ)եւ ձկնաբուծական աւազաններուն մէջ (սպիտակապոչ արծիւ)։ Բացառութեամբ քարարծիւը (նստակեաց է) եւ սպիտակապոչ արծիւի միւս տեսակները բնադրող են, քիչ տարածուած։
Արծիւը որպէս պետական խորհրդանիշ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ալպանական թագավորութեան զինանշանը
- Միացեալ նահանգներուն զինանշանը
- Աւստրիայի զինանշանը
- Բիւզիանդիոնի զինանշանը
- Գերմանիայի զինանշանը
- Եգիպտոսի զինանշանը
- Լեհաստանի զինանշանը
- Հնդկաստանի Կանարտակա նահանգի էմբլեման
- Մեխիկոյի զինանշանը
- Նապոլեոնեան արծիւ
- Նիդերլանդներու Բերխ են Թապայթ գիւղի զինանշանը.
- Ռումանական իշխանութիւններուն զինանշանը 1600 թ.
- Ռուսաստանի զինանշանը
- Սերպիայի զինանշանը
- Ցարական Ռուսիոյ զինանշանը
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Արծիվներ Archived 2016-04-08 at the Wayback Machine.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- PBS Nature: Eagles Archived 2008-10-06 at the Wayback Machine.
- PBS Video Episode: American Eagle
- Eagle photos
Ծանօթագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (հայերեն) Արծիվներ (թռչուն), 2024-04-04, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D6%80%D5%AE%D5%AB%D5%BE%D5%B6%D5%A5%D6%80_(%D5%A9%D5%BC%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6)&oldid=9730171, վերցված է 2026-03-12
- ↑ Булаховский Л. А. Общеславянские названия птиц // Известия Академии наук СССР. Отделение литературы и языка. — М.: Изд-во АН СССР, 1948.
- ↑ Фасмер, М.: Этимологический словарь русского языка. В 4 томах. 1996 г.; СПб: Азбука
- ↑ Orel V. A Handbook of Germanic Etymology. — Brill. — 2003. — С. 24—25.
- ↑ Matasović R. Etymological Dictionary of Proto-Celtic. — Brill. — 2009. — С. 117—118.
- ↑ Г. П. Дементьев. Птицы Советского Союза, т.1. — М.: Сов. наука. 1951.
- ↑ Гамкрелидзе Т. В., Иванов Вяч. Вс. Индоевропейский язык и индоевропейцы: Реконструкция и историко-типологический анализ праязыка и протокультуры: В 2-х книгах. — Тбилиси: Издательство Тбилисского университета. — 1984. — С. 538.
- ↑ И. Г. Лебедев, В. М. Константинов. Значение и этимология некоторых русских названий хищных птиц и сов фауны СССР. III конференция по хищным птицам Восточной Европы и Северной Азии: Материалы конференции 15-18 сентября 1998 г. Ставрополь: СГУ, 1999. Часть 2. C. 80-96.
- ↑ Гамкрелидзе Т. В., Иванов Вяч. Вс. Индоевропейский язык и индоевропейцы: Реконструкция и историко-типологический анализ праязыка и протокультуры: В 2-х книгах. — Тбилиси: Издательство Тбилисского университета. — 1984. — С. 539.