Գիշատիչ թռչուններ

Jump to navigation Jump to search
Ոսկէ արծիւ

Գիշատիչ թռչուններ, բազեանմաններու կարգի (Falconiformes) թռչուններ։ Հայաստանի մէջ կը հանդիպի 37 տեսակ՝ հիմնականին տարածուած է կիսաանապատներէն մինչեւ ալպիական գոտիները։

Gyps fulvus 1 Luc Viatour.jpg

Բնորոշ է ուժեղ, սուր, կտրող եզրերով, կարթաձեւ կտուցը։ Վերնակտուցի հիմքին մէջ մաշկը մերկ է։ Թեւերը երկար են, մագիլները՝ սուր եւ թրանման կեռուած։ Կրծքի եւ ոտքերու մկանները լաւ զարգացած են։ Սուորաբար էգերը արուներէն խոշոր են։ Փետրավւրումը կոշտ է, դարչնագոյն, մոխրագոյն, սպիտակ կամ սեւ։ Տեսողութիւնը եւ լսողութիւնը խիստ զարգացած են։ Կը բնադրեն առանձին զոյգերով։ Կը բազմանան տարին 1 անգամ։

Bald.eagle.closeup.arp-sh.750pix.jpg

Խոշոր տեսակները (անգղներ) կը դրուին 1-2, մանրերը՝ 6-7 ձու։ էգը եւ արուն կը թխսեն՝ 28-էն (բազեներ) - 60 (անգղներ) օր։ Կը բնադրեն ծառերու, ժայռերու, գետնի վրայ։ Կան չուող եւ նստակեաց տեսակներ։ Հիմնականին ցերեկային կեանք կը վարեն։ Կը սնին մկնակերպ կրծողներով, այլ թռչուններով, սողուններով, լեշերով։ Որոշ տեսակներ (ճուռակներ, բազեներ) վնասատու կրծողներու դեմ կենսաբանական պայքարի լաւագոյն միջոց են, միւսները (անգղներ, խոշոր արծիւներ)՝ բնական սանիտարներ։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  CC-BY-SA-icon-80x15.png