Արենի
Բնակավայր | |
---|---|
Արենի | |
Երկիր | Հայաստան[1] |
ԲԾՄ | 990±1 մեթր |
Պաշտօնական լեզու | հայերէն |
Բնակչութիւն | 1772 մարդ (2011)[2] |
Կը գտնուի ափին | Արփա գետ[1] |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Արենի, գիւղ Հայաստանի Վայոց ձորի մարզին մէջ։ 1946 թուականին ՀԽՍՀ Գերագոյն խորհուրդի 10/9 հրամանագիրով Արփան վերանուանուեր է Արենի։ Արենի բնակավայրը Երեւանէն հեռու է 110 ք.մ., մարզի կեդրոն Եղեգնաձորէն՝ 20 ք.մ.։ Արենի գիւղը կը գտնուի Վայոց ձորի մարզին մէջ՝ Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերը։
Կլիմայ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հողատարածքը կ'ոռոգուի։ Ձմեռը չափաւոր ցուրտ է, ոչ՝ երկարատեւ, գարունը տաք է՝ երկարատեւ, խոնաւ, ամառը խիստ տաք կամ տօթագին, չոր ու երկարատեւ է։ Կը գերակշռեն հաստատուն պարզ եղանակները, աշունը տաք է, օրերը՝ քիչ ամպոտ։ Բնակչութիւնը կը զբաղի այգեգործութեամբ, հողագործութեամբ, թռչնաբուծութեամբ եւ անասնապահութեամբ։ Համայնքի զարգացման գերակայ ուղղութիւններէն է խաղողագործութիւնը եւ գինեգործութիւնը, ինչպէս նաեւ զարգացող պտղաբուծութիւնը, որուն շնորհիւ համայնքին մէջ, համեմատականօրէն, բարձր է բնակչութեան զբաղուածութիւնը, որ էականօրէն կը նպաստէ արտագաղթի կանխման։ Արենի գիւղին մէջ կը գործէ գինիի գործարանը, ուր կ'արտադրուի «Արենի» տեսակի հանրայայտ գինին։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արենին Վայոց ձորի հին եւ նշանաւոր գիւղերէն է, որ ճանապարհային հանգոյց է եւ Շարուրի դաշտավայրէն Վայոց ձոր մտնող կիրճը փակող ռազմական կէտ է։ Հին ժամանակ Արենին գտնուած է այժմեան գիւղէն կէս քմ հիւսիս՝ բլուրի վրայ, ուր մինչ օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետին կողմէ 1321 թուականին կառուցուած Սուրբ Աստուածածին եկեղեցին։ Գիւղի տարածքին կան հնավայրեր, քանի մը աւերուած գիւղերու տեղեր, արձանագրութիւն ունեցող բազմաթիւ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ՝ Մագիլանի եւ Թռչուններու քարանձաւները։
Արենին ունի զբօսաշրջութեան մեծ պաշար՝ պատմամշակութային բազմաբնոյթ բարձրարժէք յուշարձաններ։ Համայնքի վարչական տարածքին մէջ կը գտնուի միջազգային նշանակութիւն ունեցող յուշարձան՝ Նորավանքի համալիրը։ Բազմաթիւ են նաեւ բնութեան յուշարձանները՝ ժայռեր, ջրվէժներ, անդնդախոր ձորեր։
Գիւղի կեդրոնը արենցիները կանգնեցուցած են յուշարձան-կոթող՝ Հայրենական Մեծ պատերազմին զոհուած եւ խաչքար՝ Արցախեան ազատամարտին զոհուած համագիւղացիներու յիշատակին։
2004 թուականէն ի վեր, Հոկտեմբեր ամսուն Արենի գիւղին մէջ կը կազմակերպուի գինիի փառատօն որ դարձած է աւանդական եւ կ'ակնկալուի, որ փառատօնը կը նպաստէ միջազգային զբօսաշրջային շուկային։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2006 բնակիչ՝ Արենիի ազգաբնակչութեան փոփոխութիւնը[3].
Տարի | 1831 | 1873 | 1922 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 63 | 294 | 513 | 1094 | 1370 | 1351 | 1794 | 1752 | 2006 |
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակավայրի տարածքը հիմնականօրէն ինկած է Արփա գետի հովիտին լայնացած մասը եւ ինքնաշարժային ճանապարհի երկարութեամբ կը զարգանայ դէպի հիւսիս եւ արեւելք։ Գիւղին ծայրամասերը աստիճանաբար բարձրացած են դէպի գետահովիտի զառիթափ լանջերը։ Բնակավայրին մէջ բնապահպանութեան վիճակի սրութիւն չկայ, քանի որ չկան արդիւնաբերական վտանգաւոր առարկաներ եւ արտադրական համալիրներ։
Գիւղը թաղուած է թթաստաններու եւ մրգատու այգիներու մէջ։ Տուներու ճնշող մեծամասնութիւնը տանիքաւոր է, այսինքն՝ կտուր ունեցող տանիք եւ յարմարաւէտ։ Բնակչութիւնը զբաղած է այգեգործութեամբ, դաշտավարութեամբ, թռչնաբուծութեամբ, շերամապահութեամբ եւ անասնապահութեամբ։ Համայնքի զարգացման գերակայ ուղղութիններէն կը համարուի խաղողագործութիւնը եւ գինեգործութիւնը, ինչպէս նաեւ զարգացող պտղաբուծութիւնը, որուն շնորհիւ բնակչութեան գործն ու զբաղմունքը համեմատաբար բարձր է համայնքին մէջ։ Արենի գիւղին մէջ կը գործէ 2 գինիի գործարան, ուր կ'արտադրուին «Արենի» տեսակի հանրայայտ գինին։
Գիւղը ունի միջնակարգ դպրոց, հիւանդանոց, մշակոյթի տուն, գրադարան։
Պատմամշակութային Կառոյցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արենիի մէջ կը գտնուի եռակամար կամուրջը (1265-1287), Սուրբ Աստուածածին եկեղեցին (1321 թուական), 13-րդ դարու ամրոցը, մ.թ.ա. 2-րդ—1-ին հազարամեակի կիկլոպեան (Cyclopean) ամրոցը եւ 10-16-րդ դարերու խաչքարեր։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Տեսարան Արենիէն
-
Տեսարան Արենիէն
-
Հին Արենի գինիի գործարան
-
Արենիի Սուրբ Աստուածածին եկեղեցի
-
Սուրբ Աստուածածին, Արէն
-
Սուրբ Աստվածածին, Արէն
-
Արենիի գինիի փառատօն
-
Արենի գինիի փառատօն 2014
-
Արենի գինիի փառատօն 2014
-
Գինիի կարաս
-
Արենիի բարիքներէն
-
Արենիի բարիքներէն
-
Տեսարան Արենիէն
-
Արենի
-
Արփա գետ
-
Մեղուաբուծութիւնը Արենիի մէջ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-12-ին։ արտագրուած է՝ 2014 Հունիսի 4
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վայոց ձորի մարզպետարանի կայքը, Արենի Archived 2014-08-08 at the Wayback Machine.
- Արենի բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
|