Մոմիկ
| Մոմիկ | |
|---|---|
|
| |
| Ծնած է | անհայտ[1] |
| Ծննդավայր | Ուլգյուր |
| Մահացած է | 1333[1] |
| Մահուան վայր | Նորավանք |
| Քաղաքացիութիւն |
Կիլիկիոյ Հայկական Թագաւորութիւն և |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Գլաձորի համալսարան |
| Երկեր/Գլխաւոր գործ | Նորավանք[1] և Սուրբ Աստվածածին Եկեղեցի? |
| Մասնագիտութիւն | մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ |
Մոմիկ (անհայտ[1], Ուլգյուր - 1333[1], Նորավանք), միջնադարու մեծ նկարիչ, ճարտարապետ եւ քանդակագործ։ Գործած է Վայոց ձորին մէջ։ Ձեռքի գործն է Նորավանք վանական համալիրը, ինչպէս նաեւ շատ այլ վանքեր ու մատուռներ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կ'ենթադրուի, որ Մոմիկ ծնած է 1260ական թուականներուն, Վայոց Ձորի մէջ: Հայրենի բանասէրներու վկայութեամբ, Մոմիկ անուան առաջին անգամ կը հանդիպինք 1283-1284 թուին, յիշատակուած գրիչ Մատթէոս Կիլիկեցիի կողմէ, Գլաձորի վանքին մէջ գրուած ձեռագիր մատեանի մը մէջ, ուր քանի մը մանրանկարներու տակ մակագրուած է․
| Մոմիկ նկարիչ խորանին յիշեցէք աղաչեմ: |
Ապրած է Երիցակ վարպետի հետ, որուն ան իր պապը կը համարէր, սակայն իր պապը չէր։ Երիցակի հետ ան փախած է Անիէն եւ ապրած՝ գիւղի մը մէջ, շատ աղքատ։
Կ'ենթադրուի, որ ան իր գործունէութիւնը սկսած է Կիլիկիոյ մէջ, 1283 թուականին Կեռան թագուհիի պատուէրով Աւետարան մը կը ծաղկէ, որու շնորհիւ յայտնի կը դառնայ։ Եղած է Օրբելեան տան նկարիչ-ճարտարապետը։ Անգամ մը պատմիչ Ստեփանոս Օրբելեանը Նորավանք կը հրաւիրէ քառասուն քարգործներ՝ ամէնէն արագ մէկ մատնաչափ խաչ քանդակելու, ուր կը յաղթէ տասնվեցամեայ Մոմիկը, որու արդիւնքով Ստեփանոս Օրբելեանը կ'ըսէ, «Եթէ քարը իր կամքին կ'ենթարկուի մոմիկի պէս, ապա եկէք իրեն ե՛ւ առաջին մրցանակը տանք, ե՛ւ Մոմիկ մականունը»[2]։
Իր որոշ աշխատանքներու տակ ան դրած է «Մոմիկ վարպետ» ստորագրութիւնը, որով ալ յայտնի եղած է։
Մահացած է 1333 թուականին Վայոց ձորի Ամաղու գիւղի մօտ գտնուող Նորավանքին մէջ[3]։
Աւանդութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վարպետ Մոմիկ կը սիրահարի Սիւնեաց իշխանին գեղեցիկ աղջկան։ Աղջիկն ալ կը հաւնի Մոմիկը: Սիւնեաց իշխանը կը կանչէ Մոմիկը եւ կ'ըսէ. «Աղջիկս կու տամ քեզի, եթէ տարուան մէջ նոր գեղեցիկ վանք մը շինես ինծի համար»: Երիտասարդ վարպետը կ'ընդունի իշխանին պայմանը եւ գործի կը լծուի։ Ապառաժներուն քարերը կտրելով եւ տաշելով քիչ կը մնայ, որ որոշուած ժամանակին աւարտէ վանքին շինութիւնը։ Իշխանը կ'իմանայ եւ իր հրամանով ծառան կը բարձրանայ վանքին գմբէթը եւ անկէ վար կը հրէ Մոմիկը: Մոմիկին տաշած վերջին քարը անոր շիրիմին քարը կը դառնայ:
Գործեր[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր գործերէն մնացած են՝
- Գիրքեր
- Չորս ձեռագիր աւետարաններ՝ 1292, 1302 (կամ՝ Ստեփանոս Օրբելեանի), 1283 (չստորագրուած) թուականներու Աւետարանները, 1283-84 թուականներու հաւաքածուն։
- Քանդակագործութիւններ
- 1308 թուականի խաչքարը Նորավանքի մէջ, Արենիի եկեղեցւոյ Աստուածամօր եւ մանկան պատկերը (1321), Նորավանքի գաւիթի Աստուածամօր եւ Հայր Աստուծոյ պատկերաքանդակները։
- Ճարտարապետական կառոյցներ
- Նորավանքի եկեղեցւոյ գաւիթը, Արենիի եկեղեցին, Նորավանքի մէջ Բուրթել իշխանի երկյարկ դամբարան-եկեղեցին, իրեն կը վերագրուին նաեւ Եղեգիսի Զօրաց, Տաթեւի Սուրբ Գրիգոր եկեղեցիները։
- Ենթադրեալ՝
- Բուրթելաշէն եկեղեցւոյ նախագիծը եւ մասամբ կառուցումը
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մոմիկի[permanent dead link] թանգարանը
- Մոմիկի[permanent dead link] գերեզմանը
- Մանրանկար[permanent dead link], 1302 թուական
- Խաչքար[permanent dead link], 1302 թուական
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1981. — հատոր 7. — է. 698–699.
- ↑ (հայերեն) Մոմիկ, 2025-10-07, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%B8%D5%B4%D5%AB%D5%AF&oldid=10466710, վերցված է 2025-11-06
- ↑ (հայերեն) Մոմիկ, 2025-10-07, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%B8%D5%B4%D5%AB%D5%AF&oldid=10466710, վերցված է 2025-11-06
- ↑ Նորավանք, 2025-11-06, https://hyw.wikipedia.org/w/index.php?title=%D5%86%D5%B8%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84&oldid=245365, վերցված է 2025-11-06
- ↑ (հայերեն) Մոմիկ, 2025-10-07, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%84%D5%B8%D5%B4%D5%AB%D5%AF&oldid=10466710, վերցված է 2025-11-06