Արամ Ասատուր Ալթունեան
Ծնած է | 21 Մարտ 1857[1] |
---|---|
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահացած է | 4 Յունուար 1950[1] (92 տարեկանին) |
Մահուան վայր | Հալէպ, Սուրիա |
Մասնագիտութիւն | վիրաբուժ |
Կոչում | փրոֆեսոր |
Արամ Ասատուր Ալթունեան (21 Մարտ 1857[1], Սեբաստիա - 4 Յունուար 1950[1], Հալէպ, Սուրիա[2]), Հալէպի բժշկութեան բնագաւառին մէջ նշանակալի ներդրում ունեցող հայ բժիշկ։ Կրած է «Հալէպի բժիշկներու հայր» պատուանունը: 1937 թուականէն եղած է Հալէպի բժիշկներու միութեան պատուոյ նախագահ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալթունեան ծնած է 1857 թուականի 21 Մարտին, Արեւմտեան Հայաստանի Սեբաստիա քաղաքը: 1881 թուականին աւարտած է Թուրքիոյ Այնթապի եռամեայ բժշկական գոլէճը:
1884 թուականին ուսանած է Նիւ Եորքի Քոլումպիայի գոլէճին մէջ: Աշխատած է Գերմանիոյ Հայտըլպըրկի յայտնի բժշկական կեդրոններուն մէջ: 6 ամիս աշխատած է Պերլինի Քոխի մանրէաբանական տարրալուծարանին մէջ:
1887 թուականին անցած է Պոլիս, ստացած է Թուրքիոյ մէջ գործելու արտօնագիր եւ աշխատած Այնթապի բժշկական դպրոցին մէջ:
1888 թուականին եղած է Վիեննայի եւ Լոնտոնի դարմանատաուները։
Ալթունեանի գործունէութիւնը Հալէպի մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1889 թուականին հաստատուած է Հալէպ, ուր 1896 թուականին իր կնոջ՝ իրլանտացի Հարրիէթ Ռիտելի հետ բացած է Մերձաւոր Արեւելքի մէջ առաջին ռենկենեան գրասենեակը եւ կատարած ընդերադիտական հետազօտութիւններ:
Այս հիւանդանոցին մէջ հետազօտութիւններ եղած են Հալէպէն այդ տարիներուն անցած յայտնի մարդիկ, ինչպէս՝ գրող Ակաթա Քրիսթին իր հնագէտ ամուսնիի հետ, իսկ բրիտանացի հնեաբան, զինուորական եւ գրող Թոմաս Էտուարտ Լոուրէնսը՝ Լոուրէնս Արաբացին, այստեղ բուժուած է պալարախտէ (թուպըրքուլոզ):
Ան եղած է Հալէպի հայ բժիշկներուն ամենանշանաւորը եւ կրած «Հալէպի բժիշկներու հայր» պատուանունը։ Մեծ եղած է անոր դերը՝ Սուրիոյ առողջապահական ոլորտին մէջ:
Ալթունեան Հիւանդանոց
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արամ-Ասատուր Ալթունեանը 1911 թուականին հիմնադրած է Ալթունեան հիւանդանոց, որ գործած է մինչեւ 1962 թուական: 1927 թուականին բացած է բուժքոյրերու դպրոց: Մեծ վաստակ ունի Սուրիոյ, յատկապէս Հալէպի առողջապահութեան զարգացման գործին[3]:
Անձնական միջոցներով Հալէպի մէջ բացած է առաջին հայկական դպրոցը՝ հանրայայտ Հայկական վարժարանը:
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արամ-Ասատուր Ալթունեանը մահացած է 1950 թուականի 4 Յունուարին: Թաղուած է Հալէպի Հայ աւետարանական Էմանուէլ եկեղեցւոյ բակին մէջ:
Պարգեւներ եւ շքանշաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստացած է՝
- Իտալական գահի ասպետ (1914),
- Սուրիական արքունեաց Բ․ (1931), Ա․ (1939) աստիճանի շքանշան,
- Նիւ Եորքի վիրաբոյժներու միջազգային գոլէճի ոսկէ մետալ (1939),
- Սուրիական արքունեաց Ա․ աստիճանի շքանշան (1939),
- Սուրիական արքունեաց Գերագոյն աստիճանի շքանշան (1950):
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=10565
- ↑ «Մեծանուն Հայեր»։ haymard.am։ արտագրուած է՝ 2020-06-23
- ↑ studio 5165m։ «Anunner.com - ԱՐԱՄ-ԱՍԱՏՈՒՐ ԱԼԹՈՒՆԵԱՆ ԹԱԴԷՈՍԻ»։ www.anunner.com (Հայերէն)։ արտագրուած է՝ 2020-06-23
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ով ով է. հայեր: Կենսագրական հանրագիտարան, հտ. 1, 2005 էջ 50-51։
- Սուրիահայ տարեցոյց, Հալէպ 1925, Էջ 250: