Ակաթա Քրիսթի

Ակաթա Քրիսթի
անգլերէն՝ Agatha Christie
Agatha Christie.png
Ծննդեան անուն անգլերէն՝ Agatha Mary Clarissa Miller[1]
Նաեւ յայտնի է իբրեւ Mary Westmacott
Ծնած է 15 Սեպտեմբեր 1890(1890-09-15)[2][3][4][…]
Ծննդավայր Ashfield, Torbay, Դևոն, Անգլիա, Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի Միացեալ Թագաւորութիւն[5]
Մահացած է 12 Յունուար 1976(1976-01-12)[2][3][4][…] (85 տարեկանին)
Մահուան վայր Վինթերբրուք, Միացեալ Թագաւորութիւն[6]
Քաղաքացիութիւն Flag of the United Kingdom (1-2).svg Միացեալ Թագաւորութիւն
Մայրենի լեզու անգլերէն
Ուսումնավայր մասնավոր կրթություն?
Երկեր/Գլխաւոր գործ Ռոջեր Աքրոյդի սպանությունը?, Սիթաֆորդի առեղծվածը?, Էնդհաուզի առեղծվածը?, Լորդ Էջվերի մահը?, Սպանություն «Արևելյան ճեպընթացում»?, Սպանություններ այբբենական կարգով?, Սեղանի վրայի խաղաքարտերը?, Մահ Նեղոսի վրա?, Տխուր կիպարիս?, Հինգ խոզուկները?, Զրո ժամ?, Սպանություն է հայտարարված?, Դուստրը դուստր է?, Անվերջանալի գիշեր?, Վարագույր?, Մոռացված սպանություն? եւ Եվ ոչ ոք չմնաց...?
Տեսակ քրեական վեպ?, արկածային գրականություն?, ինքնակենսագրություն? եւ Ոստիկանական
Մասնագիտութիւն Հիւանդապահ, գրագէտ, վիպասան, Հեղինակ, Թատերագիր, արձակագիր, ինքնակենսագիր, բանաստեղծուհի, թատերագիր
Անդամութիւն Թագաւորական գրական ընկերութիւն
Ամուսին Մաքս Մալոուեն?[7] եւ Արչի Քրիստի?[1]
Ծնողներ հայր՝ Frederick Alvah Miller?[8][1], մայր՝ Clarisa Margaret Boehmer?[8]
Երեխաներ Ռոզալինդ Հիքս?
Կայքէջ agathachristie.com(անգլերէն)
Ստորագրութիւն
Agatha Christie's signature.png

Տէյմ Ակաթա Մէրի Քլարիսա Քրիսթի (անգլերէն՝ Dame Agatha Mary Clarissa Christie, 15 Սեպտեմբեր, 1890, Տեւոն, Անգլիա - 12 Յունուար, 1976, Ուինթըրպրուք, Անգլիա): Քրիսթին իր առաջին ամուսինին մականունն է: Ան Անգլիացի գրող է: Հրատարակած է աւելի քան 60 սոսկումի վէպեր, 6 սիրային վէպեր եւ 19 հաւաքածոներ:

Ակաթա Քրիսթիի գիրքերը հրատարակուած են աւելի քան 2 միլիոն օրինակով եւ թարգմանուած են աւելի քան 100 լեզուներու, նաեւ հայերէնի[9]:

Անոր The Mousetrap թատերագրութիւնը, առաջին անգամ բեմադրուած է 1952 թուականին եւ բազմաթիւ տեղեր կը շարունակուի մինչեւ այսօր:

Ակաթա Քրիսթիի ստեղծագործութիւնները ըստ թարգմանութեան, աշխարհի առաջինն են[10]:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ակաթա Քրիսթի ծնած է 15 Սեպտեմբեր, 1890 թուականին, Անգլիոյ մէջ հարուստ ընտանիքի մը[11]: Ակաթա Քրիսթին ունէր մէկ քոյր եւ մէկ եղբայր: Ան սկսած է գրել իր քոյրէն ներշնչուելով: Քոյրը կը գրէր զուարճալի պատմութիւններ, եւ որպէսզի իրարմէ տարբեր ըլլան՝ Քրիսթին կ'որոշէ գրել սարսափի պատմութիւններ: Անոնց ծնողները, չհամաձայնելով իրենց պատմութիւններ գրելու ստեղծագործութեամբ, երկար ժամանակ Ակաթային կ'արգիլեն գրելը: Երբ Ակաթային հայրը կը մահանայ, ընտանիքը կ'որոշէ տեղափոխուիլ Կիպրոս, որովհետեւ հոն կեանքը աւելի դիւրին եւ աժան էր:

Ակաթա Քրիսթին իր մանկութեան ժամանակ:

Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի կ'ունենայ, եւ Ակաթան կը սկսի աշխատիլ Կարմիր Խաչ հիւանդանոցին մէջ։ Հոն ան կը սորվի դեղերու պատրաստութեան մասին եւ կը ծանօթանայ տարբեր թոյներու տեսակներու: Յետագային, այս տեղեկութիւնները կ'օգտագործէ իր վէպերուն մէջ[12][13]:

Ակաթան գրած է աւելի քան 100 վէպեր, կարճ պատմութիւններ եւ բանաստեղծութիւններ: Ան պարգեւատրուած է Պրիթանական կայսրութեան երրորդ աստիճանի շքանշանով եւ գրական պարգեւներով: Զարմանալիօրէն, Ակաթան երբեք լրջօրէն չէ մօտեցած իր արուեստին, այլ աւելի կարեւորութիւն եւ հետաքրքրութիւն ցուցաբերած է իր գիտական նախասիրութիւններուն եւ ամուսինին գործին, որ հնագիտութիւն էր:

Ակաթա Քրիսթին համարձակ եւ ուժեղ կին մըն էր, ու ան օդաչու էր:

Ակաթա Քրիսթիին գերեզմանը:

1971 թուականէն, 1974 թուական Ակաթային առողջութիւնը կը սկսի տկարանալ, բայց ան կը շարունակէ գրել: Մի քանի Քանատացի մասնագէտներ կ'ըսեն թէ ան կրնայ ըլլալ կը տառապէր յիշողութեան դժուարութիւններէ[14][15][16][17]: Ակաթան կը մահանայ 12 Յունուար, 1976 թուականին, 85 տարեկանին, Անգլիոյ մէջ։ Երկու տարի վերջ ալ կը մահանայ իր ամուսինը: Ան ունի միայն մէկ զաւակ, Ռոզալինտ Հիքսը:

Իր գիրքերէն են՝

  • The Murder of Roger Ackroyd (1926)
  • Peril at End House (1932)
  • Murder on the Orient Express (1934)
  • The ABC Murders (1935)
  • And Then There Were None (1939)
  • Five Little Pigs (1943)
  • Crooked House (1949)
  • A Murder is Announced (1950)
  • Endless Night (1967)
  • Curtain: Poirot's Last Case ( հրատարակուած՝ 1975 թուականին, բայց գրուած է երկրորդ համաշխարհային պատերազմին ժամանակ:)

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.familysearch.org/ark:/61903/1:1:QJ81-65FD
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Internet Broadway Database — 2000.
  5. https://www.englishriviera.co.uk/things-to-do/ashfield-p1342823
  6. Deutsche Nationalbibliothek Record #118520628 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. The scotsmanEdinburgh: 1930. — Iss. 27240. — P. 10. — ISSN 0307-5850
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Lundy D. R. The Peerage
  9. Ռոջեր Աքրոյդի սպանությունը։ Սպանություն գոլֆի խաղադաշտում։ [Վեպեր] / Ա. Քրիստի; Անգլ. թարգմ.՝ Ա. Խաչատրյան; Խմբ.՝ Կ. Սաֆրազյան. - Երեւան։ Լույս, 1990. - 478 էջ ; 20 սմ. ISBN 5-545-00537-4 Խաչատրյան, Ալբերտ. թարգմ. Սաֆրազյան, Կ. Ժ. խմբ. Անգլիական գրականություն - Վեպ [1]
  10. Index Translationum: UNESCO Culture Secto
  11. Morgan Janet P. (1984)։ Agatha Christie: A Biography։ London, UK: HarperCollins։ էջ 393։ ISBN 978-0-00-216330-9։ արտագրուած է՝ 8 March 2015 
  12. (PDF) Thallium poisoning in fact and fiction, Pharm J, 25 November 2006, http://www.pharmj.com/pdf/comment/pj_20061125_onlooker.pdf 
  13. John Emsley, "The poison prescribed by Agatha Christie", The Independent, 20 July 1992
  14. Kingston, Anne (2 April 2009), «The ultimate whodunit», macleans.ca (Canada), http://www2.macleans.ca/2009/04/02/the-ultimate-whodunit, վերցված է 28 August 2009 
  15. Boswell, Randy (6 April 2009), «Study finds possible dementia for Agatha Christie», The Ottawa Citizen, http://www.ottawacitizen.com/health/Study+finds+possible+dementia+Agatha+Christie/1470424/story.html, վերցված է 28 August 2009 
  16. Devlin Kate (4 April 2009)։ «Agatha Christie 'had Alzheimer's disease when she wrote final novels'»։ The Daily Telegraph (London, UK)։ արտագրուած է՝ 28 August 2009 
  17. Flood Alison (3 April 2009)։ «Study claims Agatha Christie had Alzheimer's»։ The Guardian (London, UK)։ արխիւացուած բնօրինակէն 1 August 2009-ին։ արտագրուած է՝ 28 August 2009