Jump to content

Ասիլվա

Ասիլվա
Ծնած է 3 Հոկտեմբեր 1937(1937-10-03) (88 տարեկան)
Ծննդավայր Պոլիս, Թուրքիա
Քաղաքացիութիւն  Թուրքիա
Մասնագիտութնիւն նկարչուհի և քանդակագործ
Asilva Ուիքիպահեստում

Ասիլվա (Սիլվա Առաքելեան, 3 Հոկտեմբեր 1937(1937-10-03), Պոլիս, Թուրքիա), հայ գեղանկարչուհի, քանդակագործ, փորագրող։ Փարիզ կը բնակի։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Պոլիս։ 1948 թուականին աւարտած է Պոլսոյ Հինտլեան, 1953 թուականին՝ Ֆրանսայի Նոթրը Տամ տը Սիոն դպրոցները, 1958 Սորպոնի համալսարանը։ ԵՈՒՆԵՍՔՕ-ի Փլասթիք արուեստի միջազգային ընկերակցութեան հիմնադիր (1993)[1]։ Առաջին քրիստոնեայ կինն է, որ 1973 թուականին արժանացած է Թուրքիոյ՝ Արուեստի նուաճումներու համար պետական մրցանակի։

Ասիլվա բազմաթիւ ցուցահանդէսներ ներկայացուցած է Ֆրանսայի, Իտալիոյ, Հայաստանի, Ճափոնի, Զուիցերիոյ, Պելճիքայի, Սպանիոյ, Պոսնիա-Հերցեկովինայի, Մալիզիոյ, Չինաստանի, Մոնաքոյի, Դանիոյ, Ամերիկայի եւ Ռուսիոյ մէջ[2]։

Անոր գործերը ի պահ կը մնան Գերմանիոյ, Ֆրանսայի, Աւինիոնի, Շամալիէրի, Հայաստանի, Պոսնիա-Հերցեկովինայի եւ Թուրքիոյ թանգարաններուն մէջ[2]։

Ստեղծագործութիւններ[3]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հեղինակը կը ստեղծագործէ հիմնականին մէջ ապսթրաքթ (վերացական) գեղանկարչութեան բնագաւառին մէջ։

Բնորոշ Յատկանիշներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գործերուն բնորոշ են արդիական ազատ ձեւերու ճարտարապետական (architecture) տիւնամիք կառոյցը եւ գունային ներդաշնակութիւնը։ Իր աշխատանքներով ան կը տարբերուի Ոսկեայ Քանակի ասպարէզին մէջ։

Ուսումնասիրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անոր Ռեմբրանդթի եւ Սորայի ստեղծագործութիւններուն վերաբերեալ ուսումնասիրութիւնները կը գտնուին Փարիզի Լուվրի թանգարանին մէջ։

Գործերու Ցանկէն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • «Անցք» (Կոմպոզիցիա)
  • «Յոյս» (Կոմպոզիցիա)
  • «Արարատ» (Կոմպոզիցիա)
  • «Լոյս Լռութեան» (Կոմպոզիցիա)
  • «Խաւարում» (Կոմպոզիցիա)
  • «Ցեղասպանութիւն» (Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Հիմնարկ)

Պահուող Գործերու Վայրերը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գործերէն կը պահուին Գերմանիոյ, Ֆրանսայի, Հայաստանի, Թուրքիոյ տարբեր թանգարաններու եւ պատկերասրահներու մէջ։

Ֆրանսա

  • Մշակոյթի Նախարարութիւն (Ժամանակակից Արուեստի Տարածքային Հիմնադրամ)
  • Աւինյոնի Քաղաքապետարան
  • Տը'վիլի Քաղաքապետարան
  • Էսթամփ տը Շամալիէրի Թանգարան

Գերմանիա

  • Շթութկարտի Քաղաքապետարանի Թանգարան

Հայաստան

  • Հայաստանի Ազգային Պատկերասրահ
  • Երեւանի Ժամանակակից Արուեստի Թանգարան
  • Սերգէյ Փարաջանովի Թանգարան
  • Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Հիմնարկ

Բոսնիա Եւ Հերցեգովինա

  • Թուզլայի Դիմանկարի Թանգարան

Թուրքիա

  • Թուրքիոյ Կառավարութիւն
  • Լուլպուրկասի Քաղաքապետարան

Անհատական Ցուցահանդէսներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Իտալիա

  • «Փիացցա Սինյորինա», Ասիլվայի քանդակներու անհատական ցուցահանդէս՝ Միքելանճելոյի գործերուն կողքին, Ֆլորենցիա, 1993 թ.։

Ֆրանսա

  • Օրանժերի դը Սենաթ, Ֆրանսական Կերպարուեստի Ազգային Խորհուրդի անդամներու ցուցահանդէս, Փարիզ, 2013 թ.։
  • Պապերու Պալատ, Աւինյոն, 1995 թ.։

Պրիւքսել, 1999 թ.։

Ժընեւ, 2001 թ.։

Հայաստան

  • Երեւանի Ժամանակակից Արուեստի Թանգարան, 2016 թ.։
  • Հայաստանի Ազգային Պատկերասրահ, 2007 թ.։
  • Հայաստանի Նկարիչներու Միութիւն, 2004 թ.։

Ճափոն

  • Եոքոհամա, 2005 թ.։

Թուրքիա, 2012 թ.։

ԱՄՆ

Չինաստան

  • Կերպարուեստի Միջազգային Ասոցիացիայի եւ ՅՈՒՆԵՍՔՕ-ի կողմէ հրաւիրուած է ցուցադրուելու Շանհայի Ժամանակակից Արուեստի Թանգարանի բացմանը, 1995 թ.։

Ճափոն

  • Փարիզի Պատկերասրահ, Եոքոհամա, 2005 թ.։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  2. 1 2 «Գեղանկարչուհի Ասիլվայի Գործերը Կը Ցուցադրուին Պոլսոյ «Էսփաս» Ցուցասրահին Մէջ – Asbarez – Armenian»։ Asbarez - Armenian (en-US)։ 2012-04-12։ արտագրուած է՝ 2023-07-11
  3. (հայերեն) Ասիլվա, 2025-11-08, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%BD%D5%AB%D5%AC%D5%BE%D5%A1&oldid=10501133, վերցված է 2025-11-21
  4. (հայերեն) Ասիլվա, 2025-11-08, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%BD%D5%AB%D5%AC%D5%BE%D5%A1&oldid=10501133, վերցված է 2025-11-21