Ապտուլրազաք Կըրնա
| Ապտուլրազաք Կըրնա անգլերէն՝ Abdulrazak Gurnah, սուահիլի՝ Abdulrazak Gurnah և արաբերէն՝ عبد الرزاق سالم قرنح[1] | |
|---|---|
|
Ապտուլրազաք Կըրնա | |
| Ծննդեան անուն | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-mul" does not exist։ |
| Ծնած է | 20 Դեկտեմբեր 1948 |
| Ծննդավայր | Զանզիպար |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Զանզիպարցի |
| Ուսումնավայր | Քենթ համալսարան և Լոնտոնի Համալսարան |
| Ազդած է | ափրիկեան զարգացման |
| Երկեր/Գլխաւոր գործ | «Լռութիւնը հիանալով» Admiring Silence (1996), «Ծովուն մօտ» By the Sea (2001) եւ «Լքում» Desertion (2005) |
| Տեսակ | արձակ |
| Մասնագիտութիւն | գրագէտ |
| Աշխատավայր | Քենթ համալսարան և Bayero University, Kano? |
| Վարած պաշտօններ | Booker Prize judge?[2] |
| Անդամութիւն | Թագաւորական գրական ընկերութիւն[3] |
Ապտուլրազաք Կըրնա (Կը՛րնա կը հնչուի) Abdulrazak Gurnah (20 Դեկտեմբեր 1948, Զանզիպարի կիսանկախ շրջան), գրագէտ։ 2021-ի գրականութեան Նոպելեան մրցանակի դափնեկիր։ 1968-էն ետք կ՛ ապրի ու կը գործէ Անգլիա։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին տարիները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ապտուլրազաք Կըրնա ծնած է 20 Դեկտեմբեր 1948-ին Զանզիպարի Սուլթանութիւն (Այժմ Զանզիպար․ Թանզանիոյ սահմաններէն ներս կիսանկախ շրջան)։ Հայրը Եմենէն գաղթած գործարար մըն էր։ Ապտուլրազաք Զանզիպարի Ապստամբութեան ընթացքին, կը լքէ երկիրը եւ իբրեւ գաղթական Անգլիա կը հասնի։
Անգլիա նախ կ՛ ուսանի Քանթերպըրի Յիսուսի Եկեղեցւոյ Քոլեճը Canterbury Christ Church University (CCCU) եւ ապա Քենթ Համալսարան, ուր կ՛ արժանանայ Փիլիսոփայութեան Տոքթոր տիտղոսին։
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1980-էն մինչեւ 1983 Կըրնա կը բանախօսէ Նիճերիոյ Պայերօ Քանօ Համալսարանը Bayero University Kano (BUK)։ Իսկ մինչեւ թոշակի ելլելը` 2017, Քենթ Համալասարանին մէջ գրականութիւն կը դասախօսէ։ 21 տարեկանին վէպեր կը սկսի գրել։ Անգլերէնով կը գրէ․ իր մայրենի լեզուն սուահիլին է։
Հակառակ թէ Կըրնայի գործերը դրական ընդունելութիւն կը գտնեն գրաքննադատներուն մօտ, առեւտրական հասկացողութեամբ յաջող չեն։ Սակայն Նոպելեան մրցանակի արժանացման յայտարարութիւնը, թափ կու տայ անոր գործերուն պահանջին, ըլլայ գրավաճառներուն կողմէ, ըլլայ հասարակութեան։
Բացի իր գործերէն, զանազան գործեր կը շարադրէ, յօդուածներ կը գրէ նախկին գաղթօճախներու ժամանակակից գրագէտներու մասին, ինչպէս օրինակ՝ V.S. Naipaul, Սալման Ռուշտի եւ Զոէ Վիքոպ։ «A Companion to Salman Rushdie» [4]հրատարութեան խմբագիրն է։ 1987-էն օգնական խմբագիր է Ուասաֆիրի Wasafiri գրական պարբերաթերթին։
Մաս կազմած է Քէյն եւ Պուքըր գրական մրցանակներու դատական կազմերուն։
Պարգեւներ եւ Պատիւներ[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջադրումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կըրնայի 1994 թուականի Paradise («Դրախտ») վէպը յայտնուեցաւ Պուքըրի, Ուիթպրետի եւ Գրողներու Միութեան Պարգեւներու, ինչպէս նաեւ Դանիական լաւագոյն թարգմանութեան ALOA Պարգեւի կարճ ցանկերուն մէջ։
- Անոր By the Sea («Ծովուն Քով») վէպը (2001) երկար ցանկի մէջ էր Պուքըրի Պարգեւի համար եւ կարճ ցանկի մէջ էր Los Angeles Times Գրքի Պարգեւի համար, մինչ Desertion («Լքուածութիւն») վէպը (2005) կարճ ցանկի մէջ էր 2006 թուականի Համագործակցութեան Գրողներու Պարգեւի համար։
Այլ Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2006 թուականին Կըրնան ընտրուեցաւ որպէս Գրականութեան Արքայական Միութեան (Royal Society of Literature) անդամ։
- 2007 թուականին ան շահեցաւ Ֆրանսայի մէջ RFI Témoin du Monde («Աշխարհի Վկայ») պարգեւը՝ By the Sea վէպին համար։
- 2021-ի Հոկտեմբեր 7-ին, անոր շնորհուեցաւ Գրականութեան Նոպելեան Մրցանակը՝ 2021 թուականի համար, «գաղութատիրութեան ազդեցութիւններուն եւ փախստականի ճակատագրերուն անոր անզիջում եւ կարեկցական ներթափանցումին համար՝ մշակոյթներու եւ ցամաքամասերու միջեւ եղած անդունդին մէջ։
- Կըրնան առաջին Սեւամորթ գրողն էր Թոնի Մորիսոնէն (1993) ի վեր, որ ստացաւ այս պարգեւը, եւ առաջին Ափրիկեցի գրողը 2007-էն ի վեր, երբ Տորիս Լեսինկը դափնեկիր էր։
Գործը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գործերուն մեծ մասը կը վերաբերին Ափրիկէի արեւելեան ափերը եւ բոլոր դերակատարները (բացի մէկ հոգիէ) Զանզիպար ծնած են։ Բացի վէպերէն, նաեւ գրած է բազմաթիւ արձակ էջեր եւ պատմուածքներ։ Անոր գործերը ֆրանսերէնի, գերմաներէնի եւ շուէտերէնի թարգմանուած են։
Անգլերէն լեզուով վէպեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Memory of Departure. – Լոնտոն, հրտ․Jonathan Cape, 1987
- Pilgrims Way. – Լոնտոն, հրտ․ Jonathan Cape, 1988
- Dottie. – Լոնտոն, հրտ․ Jonathan Cape, 1990
- Paradise. – Լոնտոն, հրտ․ Hamish Hamilton, 1994
- Admiring Silence. – Լոնտոն, հրտ․ Hamish Hamilton, 1996
- By the Sea. – Լոնտոն, հրտ․ Bloomsbury, 2001
- Desertion. – Լոնտոն, հրտ․ Bloomsbury, 2005
- The Last Gift. – Լոնտոն, հրտ․ Bloomsbury, 2011
- Gravel Heart. – Լոնտոն, հրտ․ Bloomsbury, 2017
- Afterlives. – Լոնտոն, հրտ․ Bloomsbury, 2020
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.alarabiya.net/culture-and-art/2021/10/08/-عبدالرزاق-قرنه-ما-قصة-صاحب-نوبل-الجديد-وعلاقة-الأدب-بالجينات؟
- ↑ https://rsliterature.org/fellow/abdulrazak-gurnah-3/
- ↑
- ↑ (անգլերեն) Abdulrazak Gurnah, 2025-10-28, https://en.wikipedia.org/w/index.php?title=Abdulrazak_Gurnah&oldid=1319218040, վերցված է 2025-11-28
- ↑ 2021-ի Նոպել Գրականութեան մրցանակ(անգլերէն)
- ↑ the guardian - Ֆլուտ Ալիսոն, 7-10-2021(անգլերէն)
- ↑ bbc - Նոպել Գրականութեան մրցանակ, Ապտուլրազաք Կըրնա(անգլերէն)
- ↑ Ուասաֆիրի․ Մարդիկ – Ապտուլրազաք Կըրնա(անգլերէն)
- ↑ cbc - Բրիտանիա բնակող Ապտուլրազաք Կըրնա Նոպել Գրականութեան մրցանակին կ՛ արժանանայ(անգլերէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Wasafiri. Գրական պարբերաթերթ(անգլերէն)
- Նիճերիոյ Պայերօ Քանօ Համալսարան(անգլերէն)
- Պուքըր մրցանակ(անգլերէն)