Անժէլ Էթունտի Էսամպա
Անժէլ Էթունտի Էսամպա | |
---|---|
Ծնած է | 1962[1] |
Ծննդավայր | Դուալա |
Քաղաքացիութիւն | Քամերոն |
Մասնագիտութիւն | լուսանկարիչ, արուեստագէտ |
Կայքէջ | essamba-art.com |
Անժէլ Էթունտի Էսամպա (1962[1], Դուալա[2], Տուալա, Քամերուն), քամերունցի ֆոթոլրագրող, ապրած եւ աշխատած է Ամսթերտամի մէջ: Առաւել յայտնի է իր սեւ ու սպիտակ լուսանկարներով: Լուսանկարներուն մէջ հիմնականին կը գերակշռեն ափրիկացի կանայք` որպէս նիւթեր: Էսամպան ունեցած է աւելի քան 200 ցուցահանդէս աշխարհի տարբեր երկիրներու մէջ, ինչպէս նաեւ` անոր աշխատանքները հրատարակուած են տարբեր ամսագրերու եւ թերթերու մէջ[3]:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անժէլ Էթունտի Էսամպան ծնած է 1963-ին եւ մեծցած է Եաունտէի մէջ[4]: Տասը տարեկանին տեղափոխուած է Փարիզ: Դասեր ստացած է Եագայի Հոլանտական մասնագիտական լուսանկարչական դպրոցէն ներս: Յետագային տեղափոխուած է Ամսթերտամ, ուր 1982-ին սկսած է ուսանիլ Nederlandse Fotovak դպրոցէն ներս (Հոլանտական մասնագիտական լուսանկարչական դպրոց)[5] Essamba attended the Lyceum in Paris, where she studied philosophy, dance, and photography.[6]:
Լուսանկարչական աշխատանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էսամպայի հիմնական աշխատանքները կեդրոնացած են սեւ ու սպիտակ լուսանկարչութեան վրայ: Անոր առաջին ցուցահանդէսը կազմակերպուած է 1984-ին, Ամսթերտամի Gallerie Art Collective պատկերասրահէն ներս: Անոր սեւ ու սպիտակ լուսանկարներու «Սպիտակ գիծ» շարքը 1996-ին Նանտի մէջ կայացած Festival des Trois Continents փառատօնին արժանացած է Prix Spécial Afrique մրցանակի: Ան կը ցանկանայ, որ իր աշխատանքները քննարկում առաջացնեն մարդոց ու մշակոյթներու միջեւ: Անոր ստեղծագործութիւնները մեծ ազդեցութիւն կրած են իր ափրիկեան ծագումէն, ինչպէս նաեւ` անոր բազմազան մշակութային միջավայրէն[5]: Պատկերելով իր անձնական փորձն ու պատմութիւնը, մշակոյթը, միջավայրի ազդեցութիւնները` Էսամպայի լուսանկարները արուեստի հմտութեան համադրում են մեծ զգացմունքայնութեան հետ[5]: Ան իր աշխատանքները ցուցադրած է Ափրիկէի մէջ, Ասիոյ, Եւրոպայի, Լատինական Ամերիկայի, Արաբական Միացեալ Էմիրութիւններուն եւ ԱՄՆ-ի մէջ կայացած շարք մը ցուցահանդէսներուն[7], որոնցմէ են Հաւանայի պիէնալէն (1994), Վենետիկի Պիէնալէն (1994), եոհանեսպուրկի Պիէնալէն (1995), Երեք մայր ցամաքներու փառատօնը (1996).[5] Էսամպան մեծ հետաքրքրութեամբ ներկայացուցած է սեւամորթ կանանց լուսանկարներ, եւ իր մատուցման ձեւով մարդահրաւէր նետած է ափրիկացի կանանց պատկերելու եւրոպակեդրոն մօտեցման: Անոր աշխատանքները կը մարմնաւորեն խորհրդաւորութիւն եւ էրոտիզմ` պատկերելով բարձր զգացմունքայնութեամբ կանանց մարմիններ[8]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 https://www.centrepompidou.fr/cpv/resource/cKxxxgo/rajd5eA
- ↑ «Angèle Etoundi Essamba | Centre Pompidou»
- ↑ Akomolafe Femi (2013-08-01)։ «Introducing Angele Etoundi Essamba: the photography of Angele Etoundi has garnered international acclaim. In this wide-ranging interview for New African, she explains to Femi Akomolafe something of her childhood in Cameroon before moving to live in France, and what currently motivates her amazing work»։ New African
- ↑ «'As It Is !' : Contemporary African Art Exhibition Series»։ www.themojogallery.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-03-27-ին
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 teranet.it TeraNet Srl,։ «Biography - Angèle Etoundi Essamba - Artists and Works - ARTantide.com»։ www.artantide.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-09-23-ին
- ↑ Hassan Salah (1997)։ Gendered Visions։ Trenton, New Jersey: Africa World Press։ էջ 102
- ↑ «Library Log in»։ 0-www.oxfordartonline.com.sally.sandiego.edu
- ↑ «Essamba, Angèle Etoundi | Grove Art»
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անժէլ Էթունտի Էսամպայի կայքը Archived 2015-02-03 at the Wayback Machine.
- Artículo de El País
- Entrevista e información