Jump to content

Անդրէաս Ակոլութ

Անդրէաս Ակոլութ
Ծնած է 6 Մարտ 1654(1654-03-06)[1][2]
Ծննդավայր Բերուտուվ, Oleśnica County, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան[3]
Մահացած է 4 Նոյեմբեր 1704(1704-11-04)[2] (50 տարեկանին)
Մահուան վայր Վրոցլավ, Պոհեմիայի թագաւորութիւն, Չեխական թագի հողեր[3]
Քաղաքացիութիւն Գերմանիա
Ուսումնավայր Լայփցիկի Համալսարան
Մասնագիտութիւն արեւելագէտ, բանասէր, հայագէտ և Lutheran pastor
Աշխատավայր Լայփցիկի Համալսարան[1] և Elisabeth-Gymnasium?
Վարած պաշտօններ midday preacher at the Church of the Eleven Thousand Virgins in Wrocław? և archdeacon at St. Bernhardin in Wrocław?
Անդամութիւն Պրուսիոյ գիտութիւններու արքայական կաճառ
Ամուսին Anna Rosina Ortlob?

Անդրէաս Ակոլութ (6 Մարտ 1654(1654-03-06)[1][2], Բերուտուվ, Oleśnica County, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան[3] - 4 Նոյեմբեր 1704(1704-11-04)[2], Վրոցլավ, Պոհեմիայի թագաւորութիւն, Չեխական թագի հողեր[3]), Գերմանիոյ մէջ գերման արեւելագէտ եւ հայագէտ։ Սկիզբ դրած՝ հայագիտութեան-հայկաբանութեան, Եւրոպայի մէջ։

Ծնած է Պերնշթատթ (գերմաներէն՝ Bernstadt) քաղաքին մէջ 6 Մարտ, 1654 թուականին։ Տակաւին 6 տարեկան կը սկսիլ սորվիլ եբրայերէն եւ կ'աշակերտէ՝ նշանաւոր արեւելագէտ, Աւգոստոս Ֆայֆերին[4]։ Ակոլութը ժամանակի ընթացքին կը հմտանայ հայ եւ հին եգիպտական լեզուներուն։ Առ հասարակ կը փորձէ ապացուցանել, որ հայ լեզուն եգիպտական ծագում ունի, սակայն այդ կարծիքը կը մնայ անընդունելի։ Հայոց լեզուի վերաբերեալ իր աշխատութիւնը տպելու համար մեծ ծախսով հայերէն նշանագրեր ձուլել կու տայ։

Իր գրական վաստակէն կարելի է յիշել De aquis zelotypiae amaris 1682–ին եւ «Քառալեզու Կուրանք» (Specimen alcorani quadrilinguis) տպուած 1701–ին։ Իսկ իր «Արդի Հայերէն»ի գիրքին մէջ (1675) կը խօսի հայ լեզուի ուսման մասին, մէջբերելով Աբդիու մարգարէութեան հայերէն թարգմանութիւնը, իր կատարած լատին թարգմանութեան հետ։ Բացի այս կու տայ տեղեկութիւններ հայոց լեզուի քերականութեան վերաբերեալ։

Մահկանացուն կնքած է 4 Նոյեմբեր, 1704–ին։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 4 Neß D. Schlesisches PfarrerbuchL: Evangelische Verlagsanstalt, 2014. — հատոր 1. — S. 90*, 110, 210, 216. — ISBN 978-3-374-03724-7
  3. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #11600617X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. գերմաներէն՝ August Pfeiffer, 1640-1698, աստուածաբան, արեւէլագէտ