Աղանդեր

Աղանդեր (ֆրանսերէն՝ dessert), սեղանին մատուցուող աւարտական ուտեստ: Նախատեսուած է, որ համտեսողը ստանայ հաճելի զգացումներ ճաշէն կամ ընթրիքէն ետք: Աղանդերը հիմնականին քաղցր խորտիկ է (ո՛չ միրգերը):
Աղանդերը կը հրամցուի հիմնականին յատուկ ափսէներով եւ որպէս կանոն կ՛ուտուի յատուկ դգալներով: Վերջիններուն չափերը կը տատանին ճաշի դգալի եւ թէյի դգալի չափերուն միջեւ: Աղանդերներու սեղանի բաղկացուցիչ մասերէն կը համարուին նաեւ աղանդերային դանակն ու պատառաքաղը։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]




Հիմնական ճաշատեսակներէն ետք, քաղցր ուտելիքներ ճաշակելու սովորութիւնը լայն տարածում գտած է Եւրոպայի մէջ միայն 19-րդ դարուն, երբ լայն տարածում գտաւ շաքարի արտադրութիւնը: Մինչ այդ, շաքարի լայն տարածումէն միայն հարուստ ընտանիքներու ներկայացուցիչները կ՛օգտուէին: Միջին կամ ցած խաւի սեղաններուն միայն տօնական օրերուն քաղցրաւենիք կը յայտնուէր: Այս փաստը հիմք հանդիսացաւ, որպէսզի աղանդերը այդքան գեղեցիկ ու տօնական կերպով զարդարուի:
Նկարագիր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աղանդերը, որպէս կանոն, քաղցր ուտեստ կը համարուի (օրինակ՝ պաղպաղակը կամ կարկանդակը): Սակայն, կան նաեւ ոչ քաղցր տարատեսակներ, որոնք պատրաստուած են միրգերէն, զանազան ընկոյզներէն, պանիրներէն, ու կրկին ոչ քաղցր հրուշակեղէնէն: Բացի այդ, ոչ բոլոր քաղցր ուտեստները կը համարուին աղանդեր: Օրինակ, չինական խոհանոցին մէջ կան քաղցր մսային ճաշատեսակներ, որոնք երբեք աղանդեր չեն համարուիր, ինչպէս եւ վանաշաքարներ՝ պատրաստուած պղպեղով եւ կոճապղպեղով, որոնք նոյնպէս աղանդեր չեն համարուիր: Կեդրոնական Ամերիկայի բնիկները մինչեւ քոլումպոսեան ժամանակաշրջանը կը պատրաստէին ըմպելիք քաքաոյի հատիկներով, որուն կը կոչէին շոքոլատ: Շաքարաւազի փոխարէն անոնք նոյնպէս կ՛օգտագործէին պղպեղ եւ այլ համեմունքներ[1]: Ռուսական խոհանոցին մէջ հանդիպող սեւ ձկնկիթը կը հանդիսանայ ոչ քաղցր աղանդեր: Իսկ Ֆրանսայի մէջ ամենատարածուած եւ դասական աղանդերը պանիրն է:
Տեսակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրամցնելու ջերմաստիճանէն կախուած աղանդերները կ՛ըլլան տաք եւ պաղ:
Որպէս աղանդեր կրնան հրամցուիլ հետեւեալ սննդամթերքները.
- հրուշակեղէնէն՝ կարկանդակներ, զանազան տեսակներու թխուածքաբլիթներ, քաքարներ, թխուածքներ
- տարբեր տեսակի ու համի քաղցրաւենիքներ
- հարած սերուցքով ուտեստներ
- պաղպաղակներ եւ պաղպաղակէ պատրաստած աղանդեր
- քաղցր մրգահատապտղային խառնուրդներ՝ մրգային աղցաններ, մրգային մածուններ, սնիկերոսով աղցան
Ըմպելիքներ՝
- տաք ըմպելիքներէն՝ թէյ, քաքաօ, սուրճ, պաղպաղակով սուրճ (café glacé)
- թոյլալքոլային ըմպելիքներ՝ աղանդերային գինիներ, տաք գլինտուէյն
- անալքոլ ըմպելիքներ՝ հիւթեր, կազաւորուած ըմպելիքներ, քոմբոտներ, կիսելներ
- քաղցր կաթնային աղանդեր, շոքոլայով եւ մրգահատապտղային մուսեր, քրէմներ, դոնդողներ, անուշներ
- խիւսեր (խնձորապուր)
Աղանդերային ազգային ուտեստներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Չակ-չակ
- Փուտինկ
- Թիրամիսու
- Հալուա
- Կրիլիաժ
- Չիզքէյք
- Էկլեր
- Մուրապա
- Դիմսամ՝ կը հրամցուի հիմնականին թէյախմութեան ժամանակ
- Պրալինէ
- Ցիմես
- Քաղցր հաց (չորահաց, տապակած հաց)
- Մացեպրա
- Պրոֆիտրոլի
- Պաննա կոտտա
- Ֆալուտէ
- Իտալական սառոյց՝ սառեցուած օշարակ եւ մրգախիւս
- Կրանիտա
- Պաստեղ
- Փախլաւա
- Շարլոտքա
- Շտրուտել
- Քլաֆուտի
- Շոտօ
- Քանոլի
- Փարֆէ
- Շոքմանժէ
- Պլանմանժէ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| ||||||