Աղամեմնոնաս

Աղամեմնոնաս
հին յուն․՝ Αγαμέμνονας
Ազգութիւն յոյն
Գործունէութիւն Զինուորական գործունէութիւն․ Տրոյան պատերազմ
Վարած պաշտօններ Միկինեսի թագաւոր
Ամուսին Քլիթեմինիսթրա
Ծնողներ Աթրէաս եւ Աէրոփի
Երեխաներ Օրեսթիս․ Իֆիղենիա, Հրիսոթեմիս,Իլեքթրա, Լաոտիքի, Իֆիանասա, Թիլետամոս, Հրիսիս, Փելոփաս Միկինեցին, Հալաեսուս, Իփերիոն

Աղամեմնոնաս, (յուն.`Αγαμέμνονας կամ Αγαμέμνων) եղած է Միկինեսի թագաւոր, Միկինեան քաղաքակրթութեան գերիշխան եւ մասնակցած է Տրոյան (Տրովատա) պատերազմին։ Աղամեմնոնաս անունը յառաջ եկած է «աղան» (άγαν) եւ «մեմնոն» (μέμνων) անուններէն․ կը նշանակէ շատ կպչուն, ամուր եւ անթարթափ։

Ընդհանուր տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աղամեմնոնաս զաւակն էր Միկինեսի Աթրէաս թագաւորին ու Աէրոփի թագուհիին եւ եղբայրը Սփարթիի թագաւոր Մենելաոսին։  Կողակիցն էր Քլիթեմնիսթրա։ Անոնք ունեցած են չորս զաւակ․ երեք դուստր՝ Իֆիղենիա, Իլեքթրա, Հրիսոթեմիս եւ մէկ մանչ՝ Օրեսթիս։

Երբ Տրոյայի (Տրովատայի) գահաժառանգ Փարիս իր եղբօրը կինը՝ գեղեցիկ Հելենին կ՛առեւանգէ, Աղամեմնոնաս եղելութիւնը որպէս պատրուակ կ՛օգտագործէ եւ կը յաջողի բոլոր յունական քաղաք-պետութիւնները միացնել, հսկայ բանակ մը կազմել եւ յարձակիլ Տրոյայի վրայ։

Աղամեմնոնաս, Տրոյայի (Տրովատայի) քանդումէն ետք, երբ տուն կը վերադառնայ կը սպաննուի կնոջ՝ Քլիթեմնիսթրային ու անոր սիրահարին՝ Էղիսթոսին կողմէ, որ մինչայդ Միկինեսի գահին տիրացած էր։

Միկինեսի թագաւորութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Երբ Էղիսթոս սպանեց Աղամեմնոնասին հայրը՝ Աթրէաս, ան իր հօր՝ Աթրէասին եղբօրը հետ Միկինեսին գահին տիրացան։ Մենելաոս եւ Աղամեմնոնաս Սփարթի ապաստան գտան, Թինտարէոս թագաւորին մօտ եւ ամուսնացան անոր երկու դուստրերուն հետ․ Մենելաոս գեղեցիկ Հելենին եւ Աղամեմնոնաս՝ Քլիթեմնիսթրային։

Աղամեմնոնաս իր եղբօրը օգնութեամբ, Միկինեսի գահին կը վերատիրանայ։ Ան կը կարողանայ թագաւորութիւնը ընդարձակել եւ Յունաստանի հզօրագոյն թագաւորը կը դառնայ։

Իֆիղենիային զոհողութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Երբ Ախէյիները (Յունաստանի չորս ցեղերէն մէկը) ճամբայ կ՛ելլեն դէպի Տրոյա (Տրովատա), անոնց նաւատորմիղը ստիպուած կ՛ըլլայ երկար ժամանակ խարիսխ նետել Աւլիտայի նաւահանգիստը (Վիոթիայի արեւելեան ափին նաւահանգիստ, Էվիա կղզիին մայրաքաղաքին՝ Հալքիտային դիմացը) աննպաստ օդին պատճառով։ Գուշակող Քալհաս կը յայտնէ թէ պատճառը ինքը, Աղամեմնոնասն է, որովհետեւ անտառի մը մէջ սպանած էր որսորդութեան անստուածուհիին՝ Արթեմիտային պատկանող եղնիկը եւ թէ աստուածները կրկին պիտի փչէին միայն եթէ Աղամեմնոնաս զոհէր իր աղջիկը՝ Իֆիղենիան։ Աղամեմնոնաս կը համաձայնի զոհաբերութիւնը ընել, սակայն վերջին ժամուն Արթեմիս աստուածուհին Իֆիղենիային մարմինը կը հեռացնէ եւ եղնիկով մը կը փոխարինէ։

Ահիլէասին զայրոյթը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տրովատայի (Տրոյան) պատերազմին ընթացքին, Աղամեմնոնաս Ահիլէասին՝ Ահէյիներուն մեծագոյն հերոսին կը նախատէ, որովհետեւ կը պահանջէ Վրիսիիտան՝ Ահիլէասին ծառան։ Ահիլէասին բարկութիւնը Հոմերոսին Իլիատային (Իլիական) գլխաւոր նիւթը եղած է։   

«Իլեքթրան Աղամեմնոնասի դամբանին վրայ», Ֆրետերիք Լէյթոն

Լրատուական միջոցներուն մէջ, արուեստին մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

«Աղամեմնոնասին դամբանը», Լուի Տեփռէ, 1787
Ֆրետերիք Լէյթոն՝ «Քլիթեմնիսթրա եւ Աղամեմնոն»

Ընդհանուր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Աղամեմնոնասին Դիմակը․ կը գտնուի Աթէնքի Հնաբանական Ազգային Թանգարանը,
  • «Աղամեմնոնասին դամբանը» գործը (Լուի Տեփռէ, 1787) կը գտնուի Նիու Եորքի Արուեստի Մետրոպոլիտ Թանգարանը,
  • «Քլիթեմնիսթրա եւ Աղամեմնոն» գործը (Փիեռ-Նասիս Կեռին, 1817) կը գտնուի Օռլէանի Արուեստի թանգարանը,
  • «Իլեքթրան Աղամեմնոնասի դամբանին վրայ» գործը (Ֆրետերիք Լէյթոն, 1868) կը գտնուի Ֆերենս Արուեստի Ցուցասրահը, Եորքշայր,
  • «Աղամեմնոնաս կը սպաննէ Օտիոս» գործը (անծանօթ, 1545)․ կը գտնուի Նիու Եորքի Արուեստի Մետրոպոլիտ Թանգարանը։
«Իֆիղենիային զոհողութիւնը», Շառլ տը լա Ֆոս
«Իֆիղենիային զոհողութիւնը», Ճիովանի Պաթիսթա Թիփոլօ

Իֆիղենիային հետ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Իֆիղենիային զոհողութիւնը», Առնոլտ Հուպրաքեն, 1690-1700[1]
  • «Իֆիղենիային զոհողութիւնը», Շառլ տը լա Ֆոս, 1680[2]
  • «Իֆիղենիային զոհողութիւնը»,Կաեթանօ Կանտոլֆի, 1789[3]
  • «Իֆիղենիային զոհողութիւնը», Փիեթրօ Թեսթա, 1640 [4]
  • «Իֆիղենիային զոհողութիւնը», Ճիովանի Պաթիսթա Թիփոլօ, 1757[5]
  • «Իֆիղենիային զոհողութիւնը», Եան Սթին, 1671[6]
  • «Իֆիղենիային զոհողութիւնը», Սեպասթեան Պուռտոն, 1653[7]
«Ահիլէասին եւ Աղամեմնոնասին վէճը», Ուիլիամ Փաժ

Ահիլէասին հետ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Աղամեմնոնասին եւ Մենելաոսին վէճը», Ճիովանի Պաթիսթա, 1695,[8]
  • «Ահիլէասին զայրոյթը», Ժաք-Լուի Տէյվիթ, 1819[9]
  • «Ահիլէասին բարկութիւնը», Միշել Մարթին Տրոլինկ, 1810[10]
  • «Ահիլէասին եւ Աղամեմնոնասին վէճը», Ուիլիամ Փաժ, 1832[11]

Շարժարուեստին մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Հելենա», 1924 [12]
  • «Տրովատայի Հելեն», 1956 [13]
  • «Տրոյան ձին», 1961 [14]
  • «Ահիլէասին զայրոյթը», 1962[15]
  • «Իլեքթրա», 1962[16]
  • «Օտիսիա» (Ոդիսականը), 1968[17]
  • «Իֆիղենիա», 1977[18]
  • «Ժամանակի յելուզակները», 1981[19]
  • «Օտիսիա»  (Ոդիսականը), 1997[20]
  • «Տրոյան Հելենը», 2003[21]
  • «Տրոյա» 2004[22]
  • «Տրոյա․ Քաղաքի մը անկումը», 2018[23]

911 Աղամեմնոս աստղակերպ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1919-ին յայտնաբերուած աստղակերպը կ՛անուանուի «911 Աղամեմնոն» (911 Agamemnon) ի պատիւ Միկինեսի Աղամեմնոնաս թագաւորին։

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. [«Sacrifice of Iphigenia, Arnold Houbraken, 1690 - 1700»։ Rijksmuseum (անգլերեն)։ արտագրուած է՝ 2022-11-24  Իֆիղենիային զոհողութիւնը (անգլերէն)]
  2. [Fosse, Charles de La (1680date QS:P571,+1680-00-00T00:00:00Z/9), French: Le sacrifice d'IphigénieThe Sacrifice of Iphigeneia, https://commons.wikimedia.org/wiki/Category:Charles_de_La_Fosse_-_Le_sacrifice_d%27Iphig%C3%A9nie_-_Versailles, վերցված է 2022-11-24  Իֆիղենիային զոհողութիւնը (անգլերէն)]
  3. [The Sacrifice of Iphigenia MET DP341859.jpg «Իֆիղենիային զոհողութիւնը»]
  4. [Sacrificio di Ifigenia (dipinto) - Testa.jpg «Իֆիղենիային զոհողութիւնը»]
  5. [Giovanni Battista Tiepolo - The Sacrifice of Iphigenia - WGA22333.jpg «Իֆիղենիային զոհողութիւնը»]
  6. [The Sacrifice of Iphigenia by Jan Havickszoon Steen.jpg «Իֆիղենիային զոհողութիւնը»]
  7. [Bourdon, Sébastien - Le Sacrifice d'Iphigénie - 1653.jpg «Իֆիղենիային զոհողութիւնը»]
  8. ««Աղամեմնոնասին եւ Մենելաոսին վէճը»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-11-24-ին։ արտագրուած է՝ 2022-11-24 
  9. Ահիլէասին զայրոյթը»
  10. [Michel Martin Drolling - La colère d'Achille.jpg «Ահիլէասին բարկութիւնը»]
  11. [William Page - Quarrel of Achilles and Agamemnon - 1984.153.1 - Smithsonian American Art Museum.jpg «Ահիլէասին եւ Աղամեմնոնասին վէճը»]
  12. Հելենա, ժապաւէն (անգլերէն)
  13. [Helen of Troy (film)«Տրովատայի Հելեն» (անգլերէն)]
  14. ձին»(անգլերէն)
  15. «Ահիլէասին զայրոյթը» (անգլերէն)
  16. «Իլեքթրա» (անգլերէն)
  17. [ (անգլերեն) The Odyssey (1968 miniseries), 2022-10-16, https://en.wikipedia.org/w/index.php?title=The_Odyssey_(1968_miniseries)&oldid=1116390833, վերցված է 2022-11-24  «Օտիսիա» (Ոդիսականը)(անգլերէն)]
  18. [ (անգլերեն) Iphigenia (film), 2022-10-25, https://en.wikipedia.org/w/index.php?title=Iphigenia_(film)&oldid=1118059801, վերցված է 2022-11-24  «Իֆիղենիա»(անգլերէն)]
  19. [ (անգլերեն) Time Bandits, 2022-11-18, https://en.wikipedia.org/w/index.php?title=Time_Bandits&oldid=1122655820, վերցված է 2022-11-24  «Ժամանակի յելուզակները»(անգլերէն)]
  20. [ (անգլերեն) The Odyssey (1997 miniseries), 2022-10-02, https://en.wikipedia.org/w/index.php?title=The_Odyssey_(1997_miniseries)&oldid=1113708476, վերցված է 2022-11-24  «Օտիսիա»  (Ոդիսականը), 1997(անգլերէն)]
  21. [ (ֆրանսերեն) Hélène de Troie (téléfilm, 2003), 2021-06-25, https://fr.wikipedia.org/w/index.php?title=H%C3%A9l%C3%A8ne_de_Troie_(t%C3%A9l%C3%A9film,_2003)&oldid=184119461, վերցված է 2022-11-24  «Տրոյան Հելենը»(ֆր.)]
  22. [ (անգլերեն) Troy (film), 2022-11-19, https://en.wikipedia.org/w/index.php?title=Troy_(film)&oldid=1122778052, վերցված է 2022-11-24  «Տրոյա»(անգլերէն)]
  23. [ (անգլերեն) Troy: Fall of a City, 2022-11-22, https://en.wikipedia.org/w/index.php?title=Troy:_Fall_of_a_City&oldid=1123218171, վերցված է 2022-11-24  «Տրոյա․ Քաղաքի մը անկումը»(անգլերէն)]