Փինտոս ազգային պուրակ
Փինտոս ազգային պուրակ | |
---|---|
Փինտոս ազգային պուրակ | |
Εθνικός Δρυμός Πίνδου | |
Փինտոս ազգային պուրակ | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | Իփիրոսի Շրջ․ Միաւոր եւ Արեւմտեան Մակեդոնիոյ Ծրջ․ Միաւոր |
Հիմնադրուած է՝ | 2005[1] |
Տարածութիւն | 1.462,59 քմ² |
Պաշտօնական կայքէջ | pindosnationalpark.gr |
Փինտոս ազգային պուրակ (յուն․՝Εθνικός Δρυμός Πίνδου)․ կը գտնուի Փինտոս լեռնաշղթային դժուարանցելի շրջան, Ղրեվենոն եւ Իոանինա նահանգներուն միջեւ, Յունաստան։
Պուրակին իւրայատկութիւնն է կազմաբանական հարուստ հակադրութիւնները․ դարվար կիրճեր, հեղեղատներ եւ խիտ անտառներ։
1966-ին յայտարարուած է ազգային պուրակ եւ մաս կը կազմէ ՆԱԹՈՒՐԱ 2000 եւրոպական շրջաններու պաշտպանուած գօտիին։
Տարածութիւնն է 1.462,59 քլ²։ Ամբողջութեամբ բնապահպանուած շրջան է եւ շրջապատուած բարձր գագաթներէ՝ Աւղօ (2177մ․), Միլիա (2108մ․), Քաքոփլեւրի (2160մ․), Ֆլեկա (2159մ․), Երեք սահմաններ (2050մ․), Աւթիա (2082մ․), Սալաթուրա (2019մ․) եւ Փիրոսթիա (1965մ․)։
Կենսավայրը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փինտոս ազգային պուրակը կը գտնուի 1400մ․ բարձրութեան վրայ։ Շրջանը բոյսերու եւ կենդանիներու ապաստան է։
Բուսական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պուրակը անտառապատ է կոնբերի, փեկոնի, սեւ շոճիի, սպիտակ շոճիի անտառներով, ցանցառ՝ անտառային շոճիով, ինչպէս նաեւ Պալքանեան եւ Յունաստանի բնիկ բոյսերով, օրինակ՝ Centaurea vlachorum։ Պուրակը հարուստ է նաեւ սունկի տեսակներով։
Կենդանական աշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պուրակը բնակավայրն է ամէն տեսակի ստնաւորներու եւ 80-է աւելի թռչունի տեսակներու՝ որոնցմէ 11-ը գիշատիչ են։ Պուրակին մէջ ապաստանած ստնաւորներու հազուագիւտ տեսակներէն են այծեամը, վայրի կատուն եւ եւրոպական ջրասամոյրը։ Թռչունի տեսակներէն են՝ բազէն, հաւկուլը, արծիւը, ինչպէս նաեւ անտառի թռչուններ եւ գիշերային թռչուններ։ Սողուններէն կը հանդիպինք «օհիա» օձի տեսակին, մողէզներու, սալամանդրին, օձաքարփին։
Հովիտին գետերուն մէջ կ՛ապրին կարմրախայտի երկու տեսակներ՝ rutta fario եւ Salvelinus fontinalis։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ֆլեկա
-
Պուրակէն տեսարաններ
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
- ↑ Յունաստանի ազգային պուրակներ Facaros Dana, Theodorou Linda (2003)(յունարէն)
- ↑ Փինտոս ազգային պուրակ(յունարէն)
- ↑ ΕΡΤ - Տեսերիզ, Փինտոս ազգային պուրակ, / 11-3-2022(յունարէն)