Ալեքսանտր Թամանեան
| Ալեքսանտր Թամանեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 4 (16) Մարտ 1878[1][2] |
| Ծննդավայր | Կրասնոտար, Ռուսական Կայսրութիւն[1][2] |
| Մահացած է | 20 Փետրուար 1936[3][4][1][…] (57 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[5][1][2] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոց[1] |
| Կոչում | ակադեմիկոս[1][2] |
| Երկեր/Գլխաւոր գործ | Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն |
| Մասնագիտութիւն | ճարտարապետ, վերականգնող և քաղաքաշինարար |
| Անդամութիւն | Կայսերական Արուեստի Ակադեմիա և ԽՍՀՄ ճարտարապետների միություն? |
| Երեխաներ | Գէորգ Թամանեան և Յուրի Թամանյան? |
Ալեքսանտր Յովհաննէսի Թամանեան (4 (16) Մարտ 1878[1][2], Կրասնոտար, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 20 Փետրուար 1936[3][4][1][…], Երեւան, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[5][1][2]), հայ ճարտարապետ, ճարտարապետութեան ակադեմիկոս (1914), ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ (1926), հայ նոր ճարտարապետութեան հիմնադիր։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալեքսանտր Թամանեանը ծնած է 1878-ինԵկատերինոդարի մէջ (այժմ՝ Կրասնոտար)։ 1898 թուականին աւարտած է տեղւոյն ռիալական ուսումնարանը, ընդունուած է Սան Պեթերզպուրքի Գեղարուեստի կայսերական ակադեմիային կից Գեղարուեստի բարձրագոյն ուսումնարանը։ 1904 թուականին աւարտած է Գեղարուեստի բարձրագոյն ուսումնարանի ճարտարապետութեան բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։
1917 թուականին եղած է Պեթրոգրաթի գեղարուեստի ակադեմիայի խորհուրդի նախագահ՝ ակադեմիայի փոխնախագահի իրաւունքներով։ Երկար տարիներ ապրած եւ ստեղծագործած է Ռուսաստանի մէջ, ուր նախագծած է բազմաթիւ շինութիւններ։ 1919 թուականին տեղափոխուած է Երեւան, 1921 թուականին՝ Իրան։ 1923-ին հրաւիրուած է Հայաստան, ծաւալած բուռն ու եռանդուն ստեղծագործական գործունէութիւն։ Եղած է Ժողկոմխորհի գերագոյն տեքնիկական բաժինի նախագահ, ապա՝ Պեթպլանի փոխնախագահ (1923 թուականէն), Յուշարձաններու պահպանութեան կոմիտէի (1924 թուականէն) եւ Հայաստանի կերպարուեստի աշխատողներու ընկերութեան նախագահ[6]։
Ալեքսանտր Թամանեանի ընտանիքը եւ յետնորդները[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իւրաքանչիւրիս համար կարեւոր է իմանալ իր ընտանիքի պատմութիւնը, քանի որ մենք երբեմն կը ժառանգենք բնաւորութեան անձնական գիծերը, արտաքին նմանութիւնները կամ մեր նախնիներու տաղանդները: Հետաքրքրական է նաեւ իմանալ, թէ ինչպէս ապրած են Մեծ մարդիկ:
Այստեղ կը ներկայացնենք Ալեքսանտր Թամանեանի ընտանիքի պատմութիւնը, իր կնոջ եւ արժանի յետնորդներու մասին շատ հետաքրքրական նիւթերը։ Յետնորդներէն շատերը ժառանգած են հանճարեղ ճարտարապետի գեղարուեստական տաղանդը ու կազմակերպչական հմտութիւնները:
Ալեքսանտր Թամանեանի անձնական կեանքը, ընդհանուր առմամբ, երջանիկ էր: Ան շրջապատուած էր ընտանիքի, հարազատներու եւ ընկերներու սիրով: Ան շատ բարի, պարկեշտ, համեստ, անկեղծ, խելացի, ընկերասէր, բազմակողմանի տաղանդաւոր մարդ էր եւ օժտուած էր հումորի բարձր զգացումով:
Այնուամենայնիւ Ալեքսանտր Թամանեանի ճակատագրի մէջ կար երկու հսկայական վիշտ, որոնցմէ ան չկրցաւ վերականգնուիլ:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալեքսանտր Թամանեանի ստեղծագործական գործունէութիւնը բաղկացած է երեք շրջաններէ՝
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- 1 2 Structurae — Ratingen: 1998.
- 1 2 Ikonnikov A. V. T’amanyan, Alek’sandr // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T083198
- 1 2 Union List of Artist Names — 2013.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ «Ալեքսանդր Թամանյան- Հայ նոր ճարտարապետության հիմնադիր - Ընտանիք»։ www.alexandertamanian.com։ արտագրուած է՝ 2025-11-16
- 1 2 3 Զորյան Լևոն (1960)։ Թամանյան Ալեքսանդր, Հոդվածներ, փաստաթղթեր, ժամանակակիցները նրա մասին։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ Հրատարակչություն։ էջ 285