Գէորգ Թամանեան
Գէորգ Թամանեան | |
---|---|
Ծնած է | 13 Փետրուար 1910 |
Ծննդավայր | Սան Փեթերսպուրկ |
Մահացած է | 4 Հոկտեմբեր 1993 |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան[1] |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր | Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան[2] |
Մասնագիտութիւն | ճարտարապետ |
Ծնողներ | հայր՝ Ալեքսանտր Թամանեան[1] |
Գէորգ Թամանեան (13 Փետրուար 1910, Սան Փեթերսպուրկ - 4 Հոկտեմբեր 1993, Երեւան), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակաւոր շինարար (1957), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։
Ալեքսանտր Թամանեանի որդին է, Եուրի Թամանեանի եղբայրը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1932 թուականին աւարտած է Երեւանի Փոլիթեքնիքի Հիմնարկը։
Աշխատած եւ կատարելագործած է Երեւանի մէջ՝ հօր արուեստանոցին մէջ։ Անոր մահէն ետք աւարտին հասցուցած է շինարարական ընթացքի մէջ գտնուող կառոյցները'
- Կառավարական տունը,
- Օփերայի եւ պալէի թատրոնի,
- Ազգային գրադարանի շէնքերը։
- 1948-1955 թուականներուն եղած է Երքաղխորհուրդի, 1955-1958 թուականներուն՝ Հայպետնախագիծ, 1958-1962 թուականներուն՝ Երեւանի նախագիծ հիմնարկներու ճարտարապետական արուեստանոցներու ղեկավար։
Գործունէութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գէորգ Թամանեանի նախագիծերով Երեւանի մէջ իրականացուած է Քիեւեան փողոցի կառուցապատումը (1953-1956 թուականներուն, հեղինակային խումբի հետ), կառուցուած է Սայեաթ-Նովայի անունով երաժշտական դպրոցը եւ պարարվեստի ուսումնարանի միացեալ շէնքը (1948-1950 թուականներուն, նոր կողաշէնքը՝ 1976), Կոմիտասի անունով երաժշտանոցը (1975), Ջերմուկի մէջ` առողջարան եւ հանքային ջուրերու տաղավարը (1950-1956)։
Գէորգ Թամանեանը ստեղծած է 1400 նստատեղով ներկայիս Արամ Խաչատուրեանի անունով համերգային մեծ դահլիճը (աւարտած է 1953 թուականին), որ անոր ստեղծագործութեան գլուխգործոցն է։
Գէորգ Թամանեանի հսկողութեամբ մշակուած եւ իրականացուած է նաեւ կառավարական տունի 800-տեղանոց նիստերու դահլիճը։
Պարգեւատրուած է Հայաստանի Հանրապետութեան Պետական մրցականերով (1970, Հանրապետութեան հրապարակի կառուցապատման, 1980, Ալեքսանտր Սփենտիարեանի անունով օփերայի եւ պայլէդ թատրոնի համալիրին վերակառուցման համար)։
Երիտասարդ ճարտարապետներու ստեղծագործութեան համամիութենական (1947), «Տարուայ լաւագոյն կառոյց» հանրապետական նշանակիր (1953)[3]։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Խաչատուր Աբովեանի յուշարձանը Երեւանի մէջ
-
Հանքային ջուրերու ըմպելասրահ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, առաջին հատոր, Երեւան, 2005