Ազատ Խօսք (ամսագիր)
| Ազատ Խօսք Ազատ խոսք | |
|---|---|
|
| |
| Տեսակ | պարբերաթերթ և շաբաթաթերթ[1] |
| Լեզու | հայերէն |
| Հիմնադրուած է | Օգոստոս 1901 |
| Հիմնադիր | Երուանդ Օտեան[1] |
| Երկիր |
|
| Գրասենեակ | Փարիզ[1] և Աղեքսանդրիա, Եգիպտոս[1] |
Ազատ խօսք, ամսագիր, ապա շաբաթաթերթ։ Լոյս տեսած 1901-ին, Փարիզ, 1902-1903, 1906-1908-ին՝ Ալեքսանտրիա։ Խմբագիր՝ Երուանդ Օտեան։ Քննադատած է եգիպտահայ կեանքի ստուերոտ կողմերը, խարազնած «ազգային ջոջերուն»։ Տպագրած է նաեւ արտասահմանեան լուրեր, տեղեկութիւններ Թուրքիոյ մէջ տիրող իրաւիճակին շուրջ։ Աշխատակցած են Արփիար Արփիարեանը, Մելքոն Կիւրճեանը, Վահան Թէքէեանը, Բ. Շահպազը եւ այլք[2]։
1902-ին լոյս տեսած են 5-9 տետրերը, 1903-ին՝ 10-րդը, 1906 -ին՝ 13-րդը, որմով եւ աւարտած է թերթի հին շրջանը։ 1906-էն վերածուած է երգիծական շաբաթաթերթի՝ նախկին ծաւալով։ 1908-ին հրատարակուած են վերջին 3 տետրերը։ Թերթի էջերուն մէջ Ե. Օտեանը խարազանած է եգիպտահայ ջոջերու քաղաքական դիմազրկութիւնը, դատապարտած այն ամէնը, որ հակասեր է հայ ժողովուրդին եւ ժողովրդավարութեան շահերուն։
Տես նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1, Երևան, 1990, էջ 51։