Jump to content

Աբրահամ Ճարեան

Աբրահամ Ճարեան
Ծնած է 9 Սեպտեմբեր 1819(1819-09-09)
Ծննդավայր Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն
Մահացած է 12 Նոյեմբեր 1892(1892-11-12) (73 տարեկանին)
Մահուան վայր Ս. Ղազար կղզի, Վենետիկ, Իտալիա
Քաղաքացիութիւն  Օսմանեան Կայսրութիւն
Մասնագիտութիւն թարգմանիչ

Աբրահամ Ճարեան (9 Սեպտեմբեր 1819(1819-09-09), Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն - 12 Նոյեմբեր 1892(1892-11-12), Ս. Ղազար կղզի, Վենետիկ, Իտալիա), Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ 1840 թուականէն[1]։

Կ'ըսուի որ դասակից եղած է Հ. Ղեւոնդ Ալիշանի: Եղած է կրթական երկարամեայ մշակ: Հ. Աբրահամ Ճարեան հմուտ էր եւրոպական քանի մը լեզուներու՝ լատիներէն, ֆրանսերէն, յունարէն, գերմաներէն, անգլերէն[2]:

Երկար տարիներ եղած է Կոստանդնուպոլսոյ Բերայի ու Քաղկեդոնի եւ Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարաններու տեսուչ, միաժամանակ դասաւանդած է մաթեմատիկա։ Ունի դասագիրքեր՝ «Համառօտ երկրաչափութիւն...» (1843 թ.), «Սկզբունք պատմութեան ազգաց...» (1849 թ.), «Պատմութիւն գաղղիացւոց...» (հ.1-2, 1849 թ.)։ Թարգմանած է Սալլուստոսի, Տակիտոսի, Թուկիդիտեսի, Պլատոնի, Նաբոլէոն III-ի, Կեսարացիի եւ այլոց գործերէն[3]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. (հայերեն) Աբրահամ Ճարյան, 2024-02-27, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%A2%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4_%D5%83%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9198535, վերցված է 2025-06-17
  2. Շառոյեան Լեւոն (2018)։ Դեգերումներ։ Հալէպ: Ոսկետառ։ էջ 72
  3. (հայերեն) Աբրահամ Ճարյան, 2024-02-27, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B1%D5%A2%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4_%D5%83%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=9198535, վերցված է 2025-06-17