Արա Պեքարեան
Արա Պեքարեան | |
---|---|
| |
Ծնած է | 30 Մայիս (12 Յունիս) 1913[1][2] |
Ծննդավայր | Աֆիոնքարահիսար, Թուրքիա[1][2] |
Մահացած է | 18 Յունիս 1986[2] (73 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2] |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Քաղաքացիութիւն | Խորհրդային Միութիւն |
Կրթութիւն | Կայսերական Արուեստի Ակադեմիա[1] |
Մասնագիտութնիւն | գեղանկարիչ, դասախօս |
Ժանր | Բնանկար, դիմապատկեր եւ լուռ բնութիւն |
Պարգեւներ | Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ[1][2] Հայրենական Պատերազմի 2-րդ Աստիճանի Շքանշան[3] և «Պատուոյ նշան» շքանշան |
Աշխատավայր |
Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ[1] Հայաստանի Գեղարուեստի Պետական Ակադեմիա |
Հայր | Վաղինակ Պեքարեան |
Զաւակներ | Ծովինար Պեքարեան |
Արա Պեքարեան Ուիքիդարանում | |
Ara Bekaryan Ուիքիպահեստում |
Արա Պեքարեան (30 Մայիս (12 Յունիս) 1913[1][2], Աֆիոնքարահիսար, Թուրքիա[1][2] - 18 Յունիս 1986[2], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[2]): Հայկական կերպարուեստի մեծավաստակ ուսուցիչներէն, հայկական գեղանկարչութեան եւ գծագրական արուեստի տաղանդաւոր դէմքերէն Արա Պեքարեան, որուն անունը արժանացած է մեծն Մարտիրոս Սարեանի եւ մեծատաղանդ Յակոբ Կոջոյեանի կողքին՝ իբրեւ կրտսեր սերունդի ներկայացուցիչի յիշատակուելու պատիւին։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արա Պեքարեան ծնած է Աֆիոնքարահիսար (ներկայիս Թուրքիա), Մեծ Եղեռնէն երկու տարի առաջ, քաղաքի հայկական վարժարաններուն մէջ դասատու՝ վաստակաւոր ուսուցիչներ Պեքարեաններու ընտանեկան յարկին տակ։
Արա Պեքարեան սկսած է նկարել շատ կանուխ տարիքէն։ Առաջին անգամ իր գործերը ցուցադրուած են 1930 թուականին, երբ հազիւ 17 տարեկան էր։ 1932ին Արա Պեքարեան աւարտած է Երեւանի «Գեղարդ Տեխնիկում»ը՝ Վ. Գայֆէջեանի եւ Ս. Առաքելեանի մօտ։ Բարձրագոյն ուսումը շարունակած է Լենինկրատի Գեղարուեստի Ակադեմիային մէջ, որմէ վկայուած է 1939 թուին։ Անմիջապէս զինուորագրուած է խորհրդային բանակ, որուն շարքերէն ներս ծառայած է Երկրորդ Աշխարհամարտի ամբողջ տեւողութեան՝ յատկապէս Ֆիննական ռազմաճակատին վրայ։
Բ. Աշխարհամարտի աւարտէն եւ զօրացրումէն ետք, վերադարձած է Հայաստան եւ 1945էն մինչեւ իր մահը՝ 1986ին, դասախօսական պաշտօն ստանձնած է Երեւանի Պետական Գեղարուեստական-Թատերական հիմնարկի մէջ։
Հասցուցած է գեղանկարիչներու եւ գծագրիչներու ամբողջ սերունդ մը։
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անհատական ցուցահանդէսով իր գործերը առաջին անգամ հանրութեան ներկայացուցած է Երեւանի մէջ, 1947ին։ Նոյնպէս անհատական ցուցահանդէսով հանդէս եկած է Մոսկուայի մէջ՝ 1964ին։
Կանոնաւորաբար մասնակցած է հաւաքական ցուցահանդէսներու՝ ինչպէս Երեւանի ու Մոսկուայի, նոյնպէս եւ արտասահմանի տարածքին, արժանանալով արուեստի քննադատներու եւ հանրութեան գնահատանքին ու ջերմ ընդունելութեան։
Իր ստեղծած գործերուն լաւագոյն նմոյշները մնայուն ցուցադրութեան արժանացած են Հայաստանի Ազգային Պատկերասրահին, ինչպէս նաեւ Հայաստանի Գեղարուեստական Ֆոնդին ու Հայաստանի մշակոյթի նախարարութեան Ֆոնդին մէջ։ Մեծ է թիւը մասնաւոր հաւաքածոներու մէջ պահուող Արա Պեքարեանի ստեղծագործութիւններուն, ի Հայաստան թէ սփիւռս աշխարհի։
Գեղարուեստական ձեւաւորումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գեղանկարչութեան կողքին Արա Պեքարեան յատուկ կարեւորութեամբ իր արուեստն ու ժամանակը նուիրած է գիրքերու ձեւաւորման ու նկարազարդումին։ Հայ դասական գրականութեան շարք մը գլուխ-գործոցներու գեղարուեստական ձեւաւորումը կապուած է Արա Պեքարեանի անունին, ինչպէս Եղիշէ Չարենցի «Երկիր Նայիրի»ն, Յակոբ Պարոնեանի «Մեծապատիւ Մուրացկաններ»ը եւ Յովհաննէս Թումանեանի «Քաջ Նազար»ը։
Հռչակաւոր են Արա Պեքարեանի «Վահան Տէրեան»ի դիմանկարն ու «Աշտարակ» եւ «Օշական» կտաւները։
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Օրորոցի մօտ
- Ծաղկավաճառուհիներ
- Աշտարակ
- Օշական
- Հանգիստ
Յիշատակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայաստանի Հանրապետութեան կեդրոնական դրամատունը թողարկեր է Արա Պեքարեանի ծննդեան 100-ամեակին նուիրուած արծաթէ յուշադրամ։ Յուշադրամի դիմերեսին պատկերուած է դրուագ «Աշտարակ» կտաւէն, դարձերեսին պատկերուած են Արա Պեքարեանի դիմանկարը եւ «Քաջ Նազար» հեքիաթի անոր նկարազարդումը[4]։
-
« Արա Պեքարեանի ծննդեան 100-ամեակ» ՀՀ արծաթէ յուշադրամը, դիմերես
-
« Արա Պեքարեանի ծննդեան 100-ամեակ» ՀՀ արծաթէ յուշադրամը, դարձերես
Կոչումներ եւ տիտղոսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1945ին արժանացած է Հայաստանի «Արուեստի Վաստակաւոր Գործիչ»ի կոչման: 1964ին ստացած է Փրոֆեսորի տիտղոս, իսկ 1965ին պարգեւատրուած է Հայաստանի «Ժողովրդական Նկարիչ»ի կոչումով։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Маня Казарян "Ара Бекарян" Советский художник 1976 г. Москва (ռուս.)
- Դանիէլ Դզնունի «Հայ կերպարուեստագէտներ» 1977 թ. Երեւան
- Մանիա Ղազարեան «Արա Պեքարեան» 1984 թ. Երեւան
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Յուշադրամի մասին 168.am կայք
- ↑ Պեքարեան(1913-1986)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|