Ֆեթհիէ Չեթին
Արտաքին տեսք
Ֆեթհիէ Չեթին | |
---|---|
Ծնած է | 4 Մայիս 1950[1] (74 տարեկան) |
Ծննդավայր | Մատէն, Սեբաստիոյ Նահանգ (վիլայէթ), Օսմանեան Կայսրութիւն |
Քաղաքացիութիւն | Թուրքիա |
Ուսումնավայր | Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ? |
Ազդուած է | Հրանդ Տինք |
Մասնագիտութիւն | իրաւապաշտպան, գրագէտ, լրագրող, փաստաբան |
Ֆեթհիէ Չեթին (4 Մայիս 1950[1], Մատէն, Սեբաստիոյ Նահանգ (վիլայէթ), Օսմանեան Կայսրութիւն), իրաւաբան, գրող եւ մարդկային իրաւանց պաշտպան[2]։
Չեթին ծնած է Խարբերդի Մատէն քաղաքին մէջ։ Աւարտած է Անգարայի համալսարանի իրաւաբանութեան բաժանմունքը։ Հիմնադիրն է «Մարդկային իրաւանց կեդրոն» կազմակերպութեան։
Գիրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրատարակած է․
- «Մեծ մայրս»,
- «Թոռներ»
- «Ամօթ կը զգամ. Հրանդ Տինքի սպանութեան դատավարութիւնը»։
Չեթին ճանաչում գտած է 2004-ին, «Մեծ Մայրս» (թրք.՝ Anneannem) անուանմամբ ինքնակենսագրական վիպակին հրատարակումէն ետք։ Վիպակը կը պատմէ Ֆեթհիէին մեծ մօր՝ Հրանուշի մասին, որը մազապուրծ լինելով 1915 թուականի Եղեռնէն եւ շարունակած էր իբրեւ իսլամ` Սեհեր անունով[2]։
Չեթին 19 տարեկանին միայն իմացած է իր հայկական արմատներուն մասին[3]։
Մրցանակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ամերիկայի հայ ազգային կոմիտէի «Ազատութեան մրցանակ», 2015[4]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Babelio — 2007.
- ↑ 2,0 2,1 «Բոլորին Գիտցած «Գաղտնիք»-ը` Իսլամացած Հայերը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2015-12-18։ արտագրուած է՝ 2022-02-25
- ↑ Հրանդ Տինքի դատի փաստաբան Ֆեթհիէ Չեթին այցելեց «Հորիզոն»ի խմբագրատուն
- ↑ Contributor Guest (2015-09-03)։ «Fethiye Cetin to Receive Freedom Award at 9th Annual ANCA Eastern Region Banquet»։ The Armenian Weekly (անգլերէն)։ արտագրուած է՝ 2022-02-25
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Մենք Վերջացաւ Չըսած, Տինքի Դատը Պիտի Չվերջանայ» «Ազդակ»-ին Կ՛ըսէ Ֆեթհիյէ Չեթին
- ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԻՍԼԱՄԱՑ(ՈՒ)ԱԾ ՀԱՅԵՐՈՒ ՄԱՍԻՆ (Պոլիս, Վոսփոր - Պողազիչի համալսարան) Archived 2022-02-25 at the Wayback Machine.
- Ֆեթհիէ Չեթին Աթէնքի Մէջ