Ռազմիկ Դաւոյեան

Ռազմիկ Դաւոյեան
Ծնած է 3 Յուլիս 1940(1940-07-03)[1][2]
Ծննդավայր Մեծ Պարնի, Սպիտակի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2]
Մահացած է 11 Յունուար 2022(2022-01-11)[3] (81 տարեկանին)
Մահուան վայր Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան[4]
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան[1]
Մասնագիտութիւն բանաստեղծ, հասարակական գործիչ, քաղաքական գործիչ
Աշխատավայր Գրական թերթ[1]
Գիտություն և տեխնիկա?
Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե?
Հայաստանի Գրողներու Միութիւն[2]
Անդամութիւն Համազգայինի Հայ Կրթական Եւ Մշակութային Միութիւն եւ Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն
Կուսակցութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Ռազմիկ Դաւոյեան (3 Յուլիս 1940(1940-07-03)[1][2], Մեծ Պարնի, Սպիտակի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2] - 11 Յունուար 2022(2022-01-11)[3], Հայաստան), հայ բանաստեղծ, գրող եւ հրապարակախօս[5]։

Ծնած է հիւսիսային Հայաստան՝ Սպիտակ։

Կենսագրական գիծեր եւ գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աւարտած է Երեւանի «Խաչատուր Աբովեան» հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմալեզուագրական բաժինը, որ տակաւին ուսանողութեան շրջանին սկսած էր արտադրել։ Սովետական շրջանին աշխատած է Սփիւռքահայութեան հետ մշակութային կապերու կոմիտէին մէջ։

Գրական-ստեղծագործական աշխատանքի առընթեր, վարած է շարք մը կարեւոր պաշտօններ։ 1989 թուականի մեծ երկրաշարժէն վերջ նշանակուած է Հայաստանի խորհրդարանի Աղէտի գօտիի յանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։ 

Զանազան շրջաններու մէջ գլխաւորած է «Համազգային»ի Հայաստանի վարչութիւնը եւ Հայաստանի Գրողներու միութեան վարչութիւնը։

Եղած է Հայաստանի Հանրապետութեան խորհրդական։ «Երեւան» վաւերագրական ժապաւէններու սթիւտիոյի տնօրէնի պաշտօնը վարելու առընթեր, եղած է Հանրային հեռուստակայանի տնօրէնի խորհրդական։

Հեղինակած է աւելի քան 40 ժողովածու եւ գիրքեր, իր գործերը թարգմանուած են զանազան լեզուներու, իր ստեղծագործութիւնները տպագրուած են զանազան լեզուներով պարբերականներու մէջ։ Իր կեանքին ու գործունէութեան անդրադարձած են բազմաթիւ միջազգային հեղինակաւոր պարբերականներ։ Նուաճած է բազմաթիւ մրցանակներ ու պարգեւներ[6]։

Կրթութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Բարձրագոյն կրթութիւն՝ լեզուաբանական ճիւղ Երեւանի համալսարան։
  • Գործած՝ խմբագրութիւններու եւ պետական-մշակութային հիմնարկներու մէջ։
  • Հրատարակած՝ 1957 թուականէն. 60-ականներուն՝ առաջին կարեւոր ժողովածուները («Ստուերների միջով», «Ռեքվիեմ»)։ Աւելի ուշ՝ «Մեղրահաց», «Էպոս Պատանութեան» եւ այլն․։

Գործերէն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • «Իմ Աշխարհը», 1963,
  • «Ստվերների Միջով», 1967,
  • «Ռեքվիեմ», 1969,
  • «Խաչերի Ջարդը», 1972,Պէյրութ,
  • «Մեղրահաց», 1973,
  • «Կեղեւդ Բաց Արա», 1975,
  • «Ի՞նչ Էր Եղել» (մանկական), 1977,
  • «Պոեմներ», 1980,
  • «Տաք Սալեր», 1983,
  • «Թորոս Ռոսլին» (արձակ), 1983, Նիւ Եորք,
  • «Բանաստեղծութիւններ», 1984, Նիւ Եորք,
  • «Պղնձէ Վարդ», 1985,
  • «Տխուր Փիղը»(մանկական), 1985,
  • «Հանճար եւ Յիշողութիւն» (արձակ), 1986,
  • «Ընտիր Երկեր», 1987,
  • «Քարէ Բարձ», 1989,
  • «Ռեքվիեմ» (ամբողջական), 1998,
  • «Կենսական Էներգիայի Ուսմունքը» (տեսական), 1998,
  • «Ոգեղէն Հաց», 2001։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 https://azg.am/news/local/մահացել-է-մեծանուն-բանաստեղծ-ռազմիկ-դ/
  4. Bibliothèque nationale de France Record #15603893n // BnF catalogue généralParis: BnF.
  5. «Գրողներու Միութեան Ներհակութիւնները Կը Վշտացնեն Ռազմիկ Դաւոյեանը»։ Asbarez - Armenian (en-US)։ 2009-01-28։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-03-07-ին։ արտագրուած է՝ 2020-11-18 
  6. «ՈՉ ԵՒՍ Է ԲԱՆԱՍՏԵՂԾ ՌԱԶՄԻԿ ԴԱՒՈՅԵԱՆ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2023-01-19