Հռոմ

Քաղաք
Հռոմ
իտալ.՝ Roma
Դրօշակ Զինանշան

Երկիր  Իտալիա[1]
Ենթարկում մայրաքաղաք
Մարզ Լացիօ
Նահանգ Հռոմ
Ներքին բաժանում Մունիսիպիո I?, Մունիսիպիո II?, Մունիսիպիո III?, Մունիսիպիո IV?, Մունիսիպիո V?, Մունիսիպիո VI?, Մունիսիպիո VII?, Մունիսիպիո XV?, Մունիսիպիո VIII?, Մունիսիպիո IX?, Մունիսիպիո X?, Մունիսիպիո XI?, Մունիսիպիո XII?, Մունիսիպիո XIII? եւ Մունիսիպիո XIV?
mayor of Rome? Ռոբերտո Գուալտիերի?[2]
Օրէնսդրական մարմին Rome City Council?
Հիմնադրուած է՝ 21 Ապրիլ ՔԱ753
Այլ անուանումներ «Յաւերժական քաղաք»
Տարածութիւն 1287,36 քմ²
ԲԾՄ 21 մեթր
Կլիմայ Միջերկրածովեան կլիմա
Պաշտօնական լեզու Իտալերէն
Բնակչութիւն 2 748 109 մարդ (1 Յունուար 2023)[3]
Ագլոմերացիա 3 900 000
Կը գտնուի ափին Տիբեր?, Անյենե? եւ Թիրենեան ծով
Ազգային կազմ իտալացիներ
Տեղաբնականուն հռոմեացի
Ժամային գօտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախօսային ցուցանիշ 06
Փոստային ցուցանիշ 00118–00199
Շրջագայութեան պետ-համարագիր RM
Մականուն la città eterna, Вечный город, Wieczne Miasto[4], Věčné město, Ciudad Eterna եւ večno mesto
Հիմնադիր Հռոմուլոս?[5] եւ Remus?
Սուրբ բարեխօս Պետրոս առաքեալ եւ Պողոս առաքյալ?
Պաշտօնական կայքէջ comune.roma.it(իտալ.)

Հռոմ[6] (իտալ.՝ Roma), Իտալիոյ մայրաքաղաք, Լացիօ մարզի վարչական կեդրոն։ Կը գտնուի Թիպեր գետին ափին, ունի միջազգային օդակայաններ (Լէոնարտօ տա Վինչի տի Ֆիւմինչօ եւ Չամփինօ)։ Հռոմի սահմաններուն մէջ կը գտնուի Վատիկան քաղաք-պետութիւնը։

Պատմագրական եւ աւանդական տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հռոմը աշխարհի հնագոյն քաղաքներէն է, որ ստացած է «յաւերժական քաղաք» անունը։ Ան իր անունը ստացած է քաղաքի առասպելական հիմնադիրներէն մէկուն՝ Հռոմուլոսի անունէն։

Ըստ աւանդութեան՝ Հռոմը հիմնադրուած է մ.թ.ա. 753-ին։ Հռոմուլոսի եւ անոր երկուորեակ եղբօր Հռեմոսի ծնողները եղած են լատիններու Ալպա Լոնկա քաղաքի թագաւոր Նումիտորի դուստր, Վեստա աստուածուհու քրմուհի Հռեա Սիլվիան եւ Մարս աստուածը։ Ալպա Լոնկայի գահը գրաւած Ամուլիոսը, գահի օրինական ժառանգորդ երկուորեակներուն հրամայած է նետել Թիպեր գետը։ Երկուորեակները փրկուած են, սնուած գայլի կաթով եւ կրթուած հովիւի մօտ։ Չափահաս դառնալով՝ պատժած են Ամուլիոսին, ապա որոշած են քաղաք հիմնել իրենց փրկուած վայրին մէջ։ Քաղաքի անուն տալու վէճին ժամանակ Հռեմոսը սպաննուած է եւ քաղաքը Հռոմուլոսի (լատիներէն՝ Romulus) անունով կոչուած է Հռոմ (լատիներէն՝ Roma)։ Հռոմը եղած է հռոմեական անտիկ պետութեան մայրաքաղաքը: 6-8-րդ դարերուն գտնուած է Բիւզանդիոյ տիրապետութեան տակ։ 756-1870-ը կարճ ընդմիջումներով եղած է պապական մարզի մայրաքաղաքը։ Ռիսորճիմէնթոյի (իտալերէն բառացի՝ «վերածնունդ») շնորհիւ 1870-ին վերամիաւորուած է Իտալիոյ հետ: 1871-էն դարձած է միաւորուած Իտալական թագաւորութիւն, իսկ 1946-էն՝ Իտալական հանրապետութեան մայրաքաղաք։

Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Բնակչութիւն
ՔԱ550 35 000 մարդ
ՔԱ509 130 000 մարդ
ՔԱ150 300 000 մարդ
1377 17 000 մարդ
1861 194 500 մարդ
1871 212 432 մարդ
Տարի Բնակչութիւն
1881 273 952 մարդ
1901 422 411 մարդ
1911 518 917 մարդ
1921 660 235 մարդ
1931 930 926 մարդ
1936 1 150 589 մարդ
Տարի Բնակչութիւն
1951 1 651 754 մարդ
1961 2 188 160 մարդ
1971 2 781 993 մարդ
1981 2 840 259 մարդ
1991 2 775 250 մարդ
2001 2 663 182 մարդ
Տարի Բնակչութիւն
2011 2 617 175 մարդ
2014 2 870 493 մարդ [7]
2015 2 864 348 մարդ
2017 2 873 494 մարդ [8]
2018 2 872 800 մարդ [9]
2023 2 748 109 մարդ [3]

Հայերը Հռոմի մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայերու Հռոմի մէջ բնակութեան մասին յիշատակութիւններ կան դեռեւս մ.թ.ա. 1-ին դարէն։ Մ.թ. 65 թուականին հայոց թագաւոր Տրդատ Ա-ը այցելած է (շուրջ 3 հազարանոց շքախումբով մը) Հռոմ եւ թագադրուած Ներոն կայսրին կողմէ։ 4-րդ դարուն Հռոմի մէջ հռչակուած էր հռետոր Պարոյր Հայկազնը, որուն յուշարձանը զետեղուած է Հռոմի մէջ։ 552 թ.-ին բիւզանդական զօրքերու հրամանատար եւ Ռավեննայի փոխարքայ (541-568) Նարսէս Պատրիկը քաղաքն ազատագրած է կոթերէն եւ այնուհետեւ շինարարական լայն գործունէութիւն ծաւալած է Հռոմի մէջ (աւանդութիւնը Նարսէսին կը վերագրէ «Կիլիկեան» վանքին շինարարութիւնը)։

VII դարուն Հռոմի մէջ եղած է հայկական վանք, որուն ապպա Թաղասիոսը մասնակցած է 649 թուականի Լատերանի տիեզերաժողովին, 11-րդ դարուն՝ հայկական եկեղեցի։ Հոն եղած է նաեւ հայկական թաղամաս։[10]

XIII-XVI դդ. Հռոմի հայ համայնքը, ինչպէս նաեւ իտալահայ միւս համայնքները, ստուարացան։ Հռոմ եկած են հայ մտաւորականներ, եկեղեցական գործիչներ, վաճառականներ։ Այստեղ ընդօրինակուած են բազմաթիւ արժեքաւոր ձեռագրեր, առաջին հայերէն գիրքը («Տոմար Գրիգորեան») Հռոմի մէջ տպագրուած է 1584 թուականին։ 1883 թուականին հիմնադրուած է Լեւոնեան վարժարանը՝ կաթոլիկ հայ հոգեւորականներու պատրաստման բարձրագոյն դպրոցը։

Հռոմի պետական համալսարանի դասախօսներ (փրոֆէսորներ՝ Գ. Ֆրանքովիչ, Փ. Քունէօ, ճարտարապետ՝ Հ. Վահրամեան) զբաղուած են հայ միջնադարեան ճարտարապետութեան ուսումնասիրութեամբ։ 1960-ական թուականներուն գրեթէ ամէն տարի կատարած են բազմաթիւ գիտարշաւներ Խորհրդային Հայաստան եւ Արեւմտեան Հայաստանի տարածքներ։ 1968 թուականին Հռոմի մէջ կայացած է հայ ճարտարապետութեան առաջին ցուցահանդէսը, հրատարակուած՝ հայկական ճարտարապետութեան նուիրուած չորս մենագրութիւն։ Ներկայիս Հռոմի մէջ կը բնակի շուրջ 500 հայ։

Ծանoթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. archINFORM — 1994.
  2. https://tg24.sky.it/roma/2021/10/21/roberto-gualtieri-sindaco-giunta-roma
  3. 3,0 3,1 https://demo.istat.it/?l=it
  4. https://wsjp.pl/haslo/podglad/4445/wieczne-miasto
  5. Livius T. Ab Urbe condĭta — 0010.
  6. Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 53։ ISBN 99941-56-03-9 
  7. http://www.demo.istat.it/bilmens2014gen/query.php?lingua=ita&Rip=S3&Reg=R12&Pro=P058&Com=91&submit=Tavola
  8. Popolazione Residente al 1° Gennaio 2017ISTAT.
  9. Popolazione Residente al 1° Gennaio 2018ISTAT.
  10. L.B. Zekiyan, Le colonie armene del Medio Evo i Italia e le relazioni culturali italo-armene (Materiale per la storia degli Armeni in Italia),- Atti del primo Simposio internazionale di Arte Armena, Venezia, 1978, pp. 803-946; Հ. Լեւոն Զէքիեան, Իտալիա,- «Հայ գաղթաշխարհի պատմություն», հտ. 3, Երեւան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2013, էջ 4-82։Կարապետյան Մ. Մ., Հռոմի հայ գաղթօջախի պատմությունից. Պատմա-բանասիրական հանդես, 1998, № 1-2, էջ 165-178։