Զուիցերիա
Զուիցերիա (գերմաներէն՝ Schweiz, ֆրանսերէն՝ Suisse, իտալ.՝ Svizzera), պաշտօնական անուանում՝ Զուիցերիոյ Համադաշնութիւն (գերմաներէն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերէն՝ Confédération suisse, իտալերէն՝ Confederazione Svizzera), պետութիւն՝ Կեդրոնական Եւրոպայի մէջ։ Հիւսիսէն սահմանակից է Գերմանիոյ, հարաւէն՝ Իտալիոյ, արեւմուտքէն՝ Ֆրանսայի, արեւելքէն՝ Աւստրիոյ եւ Լիխտենշտայնի հետ։
Զուիցերիա դաշնային հանրապետութիւն է: Ներկայի սահմանադրութիւնը ընդունուած է 1999-ին: Պետութեան եւ կառավարութեան ղեկավարը նախագահն է, որ կ'ընտրուի իւրաքանչիւր տարի Դաշնային խորհուրդին կազմէն: Իշխանութեան գերագոյն մարմինը Դաշնային ժողովն է:
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զուիցերիոյ տարածքին մեծ մասը կը գտնուի Ալպեան լեռներուն մէջ։ Զուիցերիոյ սահմանային երկայնքը կը կազմէ 1935 Քմ.։ Զուիցերիոյ հետ ամէնէն երկար սահմանըունի Իտալիան, որ հարաւի մէջ կը կազմէ 782 Քմ.։ Արեւմուտքէն սահմանակից է Ֆրանսայի, որուն հետ սահմանը կը կազմէ 585 Քմ.։ Հիւսիսէն սահմանակից էԳերմանիոյ, որուն հետ սահմանը կը կազմէ շուրջ 387 Քմ., եւ մեծամասնութեամբ սահմանին երկայնքովկը հոսի Հայր Հռենոսը։ Արեւելքի մէջԶուիցերիա սահմանակից է Աւստրիոյ, որուն հետ սահմանը կը կազմէ 180 Քմ., եւ ամենաքիչ երկայնքով սահմանը ունի Լիխտենշտայնի հետ, որ կը կազմէ 41 Քմ.։
Զուիցերիոյ մակերեւոյթին 23,9 տոկոսը կը համարուի գիւղատնտնտեսութեան համար օգտակար տարարածք մը, 13 տոկոսը կը կազմէ ալպեան տարածքը՝ իր մարգագետիններով եւ լեռներով։ Իսկ բանակութեան մակերեսը կը կազմէ ընդամէնը 6,8 տոկոս։ 30,8 տոկոսը կը կազմեն անտառները եւ հնագոյն բոյսերը։
Սառցադաշտեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զուիցերիոյ մէջ կը գերակշռեն սառցադաշտերը։ Ամենամեծ ու երկար ալպիական սառցադաշտը Մեծ Ալեական սառցադաշտն է, որուն կը յաջորդէ Գորներ սառցադաշտը (ըստ մակերեսի)։ Զուիցերիական ամենաբարձր սառցադաշտերը ձեւաւորուած են փոքր սառցէ դարաշրջանի ընթացքին, որ տեւած է ԺԵ. դարու սկիզբը եւ շարունակուած մինչեւ ԺԹ. դարու կէսերը։ ԺԹ. դարու կէսերէն Զուիցերիոյ, ինչպէս նաեւ ամբողջ աշխարհի մէջ սկսած է պակսիլ սառցադաշտերու քանակը։ Վերջին տարիներու ընթացքին կլիմայի փոփոխութեան հետեւանքով արագացած է սառցադաշտերու նուազումը։
1973-էն մինչեւ 2010 թուականները Զուիցերիական Ալպերու սառցադաշտերը նուազած են մօտաւորապէս 28 տոկոսով, որ կը կազմէ 940 Քմ²։ Անհրաժեշտ է նշել այն հանգամանքը, որ տաք ամիսներու ընթացքին սառցադաշտերը կը կորսնցնեն իրենց զանգուածին մեծ մասը։
Գիտական հիմնարկներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիտութիւններու կեդրոնը Ժընեւի ազգային հիմնարկն է (հիմնուած՝ 1853-ին)։ Գիտահետազօտական գործունէութեան կազմակերպման մէջ կարեւոր դեր կը կատարէ Գիտական հետազօտութիւններու զուիցերիական ազգային ֆոնտը։ Գիտական աշխատանքին հիմնական մասը կը կատարեն համալսարանները եւ բարձրագոյն բազմարուեստի դպրոցները։ Գիտահետազօտական ծրագիրներ կը կատարեն նաեւ կառավարական տարբեր գերատեսչութիւններ։
Երաժշտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զուիցերիոյ երաժշտութիւնը հիմնուած է ազգային տարբեր աւանդութիւններու վրայ։ ժողովրդականեւ ստեղծագործական երաժշտութեան մէջ դրսեւորուած են զուիցերիական երաժշտական արուեստի ընդհանրութիւններն ու ինքնատիպ գիծերը։ Երգերու բանահիւսութեան մէջ կ'առանձնանան ԺԳ.-ԺԶ. դարերու Զուիցերիոյ տարբեր շրջաններուն մէջ կազմաւորուած հայրենասիրական երգերն ու ալպեան լեռնականներու ինքնատիպ ժանրը, ինչպէսնաեւ ալպեան եղջերափողակով նուագուող հովուական մեղեդիները։ Պարերէն են՝ «թռչնային» փոլքան եւ խմբապարերը։ Զուիցերիոյ մէջ կան 10-էն աւելի սիմֆոնիք նուագախումբեր, սենեկային երաժշտութիւնեւ անսամպլներ, օփերային թատերախումբերեւ երգչախմբային ընկերութիւններ։ Կը գործեն զուիցերիական երաժիշտներու եւ երգահաններու միութիւնը, Պազելի երաժշտութեան դպրոցը, Ցիւրիխի երաժշտութեան բարձրագոյն դպրոցը, երաժշտանոցներ Ժընեւիեւ Լոզանի մէջ, համալսարաններուն կից՝ երաժշտական մասնաճիւղեր, քաղաքայինեւ եկեղեցական բազմաթիւ դպրոցներ։
Զուիցերիոյ երաժշտութեան պատմութեան ձեւաւորման հիմքին մէջ ինկած է երկու գործօն։ Հին դարերու ընթացքին իշխանական մեծ ու շքեղ տուներու բացակայութեան պատճառով ոճը որոշող կեդրոններ չկային։ Բազմալեզու Զուիցերիոյ մէջ երաժշտութիւնը զգալի ազդեցութիւն կ'ունենայ շրջակայ մշակոյթին վրայ: Այդ պատճառով ալ կը ստեղծուի անկախ զուիցերիական երաժշտութեան ոճը։
1950-ականներուն մեծ աշխուժութիւն կ'ապրիփոփեւ ռոք երաժշտութեան տեսակները։ Աւելի ուշ՝ 70-ականերուն, Զուիցերիոյ գերմանական մասին մէջռոքի երաժշտութեան երգացանկերուն մէջ աւելի շատ կը սկսին օգտագործուիլ բարբառային բառեր։
Զուիցերիոյ երգարուեստին մէջ կարեւոր տեղ կը գրաւէ Ճազը։ Զուիցերիոյ Ճազային փառատօնները միջազգային բնոյթ կը կրեն։
Երաժշտութեան մէջ կը գերակշռէ նաեւ պարային երաժշտութիւնը. օրինակ Լենտլերպարը (landler dance), զոր կարելի է սորվիլ նաեւ առանց պարուսոյցի։ Զուիցերիան բոլոր ժանրերու երաժշտական փառատօններու իրական ամրոցն է:
Ցիւրիխի մէջամէն տարի տեղի կ'ունենան փողոցային շքերթներ. այդ շքերթներուն այցելուներուն թիւը կը գերազանցէ մէկ միլիոնը։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութեան 1960-2023 թուականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|
|
|
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Historical Dictionary of Switzerland. Published electronically (1998–) and in print (2002–) simultaneously in three of the national languages of Switzerland: DHS/HLS/DSS online edition in German, French and Italian
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 https://www.admin.ch/opc/en/classified-compilation/19995395/index.html#a1
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.admin.ch/opc/en/classified-compilation/19995395/index.html#a70
- ↑ Bundesstadtstatus Stadt Bern
- ↑ Federal Constitution of the Swiss Confederation — Շվեյցարիայի դաշնային խորհուրդ.
- ↑ President Ignazio Cassis: a man who resembles Switzerland
- ↑ 6,0 6,1 https://www.bfs.admin.ch/bfs/fr/home/statistiques/population.gnpdetail.2023-0208.html — OFS.
- ↑ 7,0 7,1 https://www.bfs.admin.ch/bfs/de/home/statistiken/bevoelkerung.gnpdetail.2023-0208.html — BFS.
- ↑ 8,0 8,1 https://www.bfs.admin.ch/bfs/it/home/statistiche/popolazione.gnpdetail.2023-0208.html — UST.
- ↑ https://www.admin.ch/gov/en/start/federal-council/history-of-the-federal-council.html
- ↑ https://web.archive.org/web/20060327204358/http://www.bger.ch/fraternite.pdf
- ↑ 11,0 11,1 http://www.admin.ch/opc/de/classified-compilation/19994336/index.html
- ↑ http://www.switch.ch/about/id/
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 14,16 14,17 14,18 14,19 14,20 14,21 14,22 14,23 14,24 14,25 14,26 14,27 14,28 14,29 14,30 14,31 14,32 14,33 14,34 14,35 14,36 14,37 14,38 14,39 14,40 14,41 14,42 14,43 14,44 14,45 14,46 14,47 14,48 14,49 14,50 14,51 14,52 14,53 Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ http://www.bfs.admin.ch/bfs/portal/fr/index/themen/01/02/blank/key/bevoelkerungsstand/01.html
- ↑ Համաշխարհային բանկի տվյալների բազա — Համաշխարհային Դրամատուն.
- ↑ https://www.bfs.admin.ch/bfs/fr/home/statistiques/population/effectif-evolution/population.html
- ↑ https://www.bfs.admin.ch/bfs/fr/home/statistiques/population/effectif-evolution/population.assetdetail.23064761.html
- ↑ https://www.bfs.admin.ch/bfs/fr/home/statistiques/catalogues-banques-donnees.gnpdetail.2024-0234.html — OFS.