Ֆրանց Ֆինք
| Ֆրանց Ֆինք գերմաներէն՝ Franz Nikolaus Finck | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 26 Յունիս, 1867 |
| Ծննդավայր | Քրեֆըլտ, Գերմանիա |
| Մահացած է | 4 Մայիս, 1910 |
| Մահուան վայր | Պերլին, Գերմանական ռայխ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | Լեզուաբան, համալսարանի ուսուցիչ եւ հայագէտ |
| Աշխատավայր | Համպոլտթ Համալսարան |
Ֆրանց Նիքոլաուս Ֆինք (գերմաներէն՝ Franz Nikolaus Finck, 26 Յունիս 1867, Քրեֆըլտ, Գերմանիա - 4 Մայիս 1910, Պերլին, Գերմանիա), ան գերմանացի լեզուաբան, հայագէտ եւ բանասիրական գիտութիւններու ուսուցիչ է (1895)։
1909 թուականին Ֆրանց տեղափոխուած է Կովկաս, լեզուաբանութիւն ուսանելու համար։
Ֆինքը տիրապետած է հայերէն լեզուին (գրաբարին եւ աշխարհաբարին)։ Ան հիմնադրած է (Zeit- schrift fiir armenische Philologiei, 1901-1904) պարբերականը, եւ հայերէնէն թարգմանած է հայ գրողներու տարբեր գործերը գերմաներէնի։ Անոր «Հայերէնի նոր գրական լեզուի դասագիրքը» (1902, համահեղինակ՝ Ստեփան Կանայեան) եւրոպական լեզուներով գրուած արեւելահայերէնի առաջին ձեռնարկն է։
Ֆրանց Ֆինքը մանրամասնօրէն նկարագրած եւ հրատարակած է 15 ձեռագիրներ (Աբգար Յարութիւն Յովհաննիսեանի հետ) եւ շարականներու երկու ժողովածուներ (Յակոբ Մանանդեանի եւ Ե․ Լ․ Տէանճեցեանի հետ) եւ կազմած է համալսարանի գրադարանին հայերէն բաժնին 104 ձեռագիրներու ցուցակը։ 1907 թուականին լոյս տեսած է անոր «Ուսումնասիրութիւն հայկական գնչուերէնի մասին» աշխատութիւնը, ուր ցոյց տուած է հայերէնի հնչիւնական, բառային եւ քերականական ազդեցութիւնները։
Ֆինքը զբաղած է նաեւ հայ հին թարգմանական գրականութեամբ, հնագոյն թեքսթերու համեմատական քննութեամբ, հին հայերէնի ձեւաբանութեան եւ ստուգաբանութեան հարցերով։[1]
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (հայերեն) Ֆրանց Ֆինկ, 2024-01-25, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%96%D6%80%D5%A1%D5%B6%D6%81_%D5%96%D5%AB%D5%B6%D5%AF&oldid=9049578, վերցված է 2025-07-10