Ստեփան Կանայեան

Ստեփան Կանայեան
Ծնած է 25 Դեկտեմբեր 1860 (6 Յունուար 1861)[1]
Ծննդավայր Իգտիր, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2]
Մահացած է 8 Հոկտեմբեր 1936(1936-10-08)[1] (75 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ուսումնավայր Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1]
Դորպատի կայսերական համալսարան?[1]
Թյուբինգենի համալսարան?[1]
Լուտվիկ-Մաքսիմիլիան Համալսարան, Միւնիխ[1]
Սթրասպուրկի Համալսարան[1]
Մասնագիտութիւն բանասէր, պատմաբան, դասախօս
Աշխատավայր Գէորգեան Հոգեւոր Ճեմարան[1]
Ներսիսեան դպրոց[1]
Շուշիի Թեմական դպրոց[1]
Հայաստանի Ազզային Գրադարանը[1]

Ստեփան Մկրտիչ Կանայեան (25 Դեկտեմբեր 1860 (6 Յունուար 1861)[1], Իգտիր, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն[1][2] - 8 Հոկտեմբեր 1936(1936-10-08)[1], Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Անդրկովկասի ԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն[1][2]), հայ բանասէր-պատմաբան, մանկավարժ։ ՀԽՍՀ գիտութեան եւ արուեստի հաստատութեան (1930 թուականին՝ ՀԽՍՀ գիտութիւններու հիմնարկ) իսկական անդամ (1925

Շրջանաւարտ է Իգտիրի Վարդանեան-Շուշանեան դպրոցէն, 1874-1883 թուականներուն՝ էջմիածնի Գէորգեան ճեմարանէն, Դորպատի, Ցիւպինկենի, Միւնխենի, Ստրասպուրկի համալսարանէն։ 1888-1889 թուականներուն Յունաստանի մէջ ուսումնասիրած է դասական լեզուներ։ 1891-1893 թուականներուն եւ1896-1914 թուականներուն Գէորգեան ճեմարանէն աւանդած է հայոց ընդհանուր պատմութիւն եւ գերմաներէն։ 1893-1896 թուականներուն դասաւանդած է Թիֆլիսի Ներսիսեան եւ Շուշիի թեմական դպրոցներու մէջ, 1920-1922 թուականներուն եղած է Հայաստանի Ազգային գրադարանի վարիչ, 1927 թուականին՝ ՀԽՍՀ գիտութեան եւ արուեստի հաստատութեան գիտական քարտուղար եղած է։

Ստեղծագործութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աշխատակցած է հայ եւ օտար պարբերականներուն, գրած է հայ ժողովուրդի պատմութեան, ազգագրութեան, Հայաստանի պատմական աշխարհագրութեան վերաբերեալ, ինչպէս եւ պատմա-բանասիրական ու բանագիտական աշխատութիւններ [«Ցուցակ հայերէն ձեռագրերու Թիֆլիսի Ներսիսեան հոգեւոր դպրանոցի», 1893, «Lehrbuch der Neuesarmenischen Literatursprachen», 1902 («Հայ գրական նոր լեզուի ձեռնարկ», հայագէտ Ֆ. Ն. Ֆինկի հետ), «Մամիկոնեանց պատմութիւն»-ը («Արարատ», 1906-1907))։

Յատկապէս արժէքաւոր են «Ջոջանց տան Սասնայ ծռեր. Դաւիթ եւ Մհեր ազգային ժողովրդական վէպի պատմականը» (1907) եւ «Ջոջանց տուն կամ Սասնայ ծռեր Ստեփան Մկրտչի Կանայեան վէպի երեք փոփոխակ» (1910), «Իրանական առասպելները հայոց մէջ» (որուն լուսաբանած է հայ-իրանական առասպելներու ու դիւցազնավէպերու ընդհանրութիւնները) գործերը։ «Անյայտ գաւառներ հին Հայաստանի» (մաս 1, 1914) գործին մէջ Կանայեանը հայ սկզբնաղբիւրներու տեղեկութիւններու հիման վրայ լրացուցած եւ ճշդած է Հայաստանի շարք մը նահանգներու ու գաւառներու վայրերը։

Հայագիտութեան համար արժէքաւոր է Գ. Տէր-Մկրտչեանի հետ կատարած Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց»-ի (1909) քննութիւն-բաղդատութիւնը։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ 
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.