Jump to content

Ֆլորիտա

Ֆլորիտա
flag of Florida? Զինանշան


Երկիր Կաղապար:Դրօշաւորում/Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մաան է Մայրցամաքային նահանգներ? և Հյուսիսատլանտյան նահանգներ?
Հիմն Old Folks at Home? և Florida, Where the Sawgrass Meets the Sky?
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ?
Մտնում է Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Վարչկեդրոն Թալահասի?[1]
Ամենաբարձր կետ Britton Hill?
ԲԾՄ 30 մեթր
օրէնսդրական մարմին Florida Legislature?
Դատական մարմին Supreme Court of Florida?
պաշտօնական լեզուներ անգլերէն
Բնակչութիւն 21 538 187 մարդ (1 Ապրիլ 2020)[2]
Տարածք 170 304 քմ²
Հիմնադրուած է 3 Մարտ 1845 թ.
Կը սահմանակցի Ճորճիա (ԱՄՆ) և Ալաբամա?
Ժամային գօտի Հիւսիս-ամերիկեան ժամային գօտի
Յապաւում FL[3]
Փոխարինեց Florida Territory?
ISO 3166-2 կոդ US-FL
անուանուած է Զատիկ
Մականուն The Sunshine State
Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: Tried to write global coord_mod.
myflorida.com(անգլերէն)

Ֆլորիտա (անգլերէն՝  Florida), նահանգ ԱՄՆ-ի հարաւարեւելեան մասը։ Խոշոր քաղաքներն են՝ Մայամի, Թամբա, Օրլանտօ եւ Ճեքսոնվիլ։

  • մակերես - 140 հազ.
  • բնակչութիւն - 17,244 հազ., (79.1 % - սպիտակամորթեր, 13,6 % - աֆրոամերիկացիներ, 10,2 % - քուպայական արտաքին ունեցողներ)
  • քաղաքի բնակչութիւն - 84,3 %
  • քաղաքներ - Թալահասի (մայրաքաղաք) - 137 հազար, Ճեքսոնվիլ - 794 հազար, Մայամի - 365 հազար, Թամբա - 285 հազար

Աշխարհագրական դիրք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ֆլորիտան հիւսիսէն սահմանակից է Ալապամայի եւ Ճորճիայի հետ։ Թերակղզիի սահմանը կ՚անցնի ափային գիծով, հարաւը նաեւ կ՚ընդգրկէ Ֆլորիտա֊Քիսի կղզիները։ Թերակղզիի եւ Ֆլորիտա֊Քիս կղզեխումբի միջեւ ինկած է Ֆլորիտական ծովածոցը։ Հարաւը կ՚ողողուի Ֆլորիտական ծովածոցով, արեւմուտքը՝ Մեքսիկական, իսկ արեւելքը՝ Ատլանտեան ովկիանոսով։

Ֆլորիտա նահանգի մեծ մասը ինկած է նոյնանուն թերակղզիին մէջ, որ կը գտնուի Մեքսիկական ծովածոցի, Ատլանտեան ովկիանոսի եւ Ֆլորիտական նեղուցի միջեւ։ Ամրան այստեղ կը գործէ GMT-4 ժամային գօտին, ձմրան՝ GMT-5:

1920-ին Ֆլորիտան դարձաւ ԱՄՆ-ի ամէնայաջող եւ ամէնէն արագ զարգացող նահանգներէն մէկը։ 1920-1990-ականներուն բնակչութիւնը աճած է 13 անգամ։ 2013-ի մարդահամարի տուեալներով նահանգին մէջ կ՚ապրի 19 552 860 անձ։ Բնակչութեան խտութիւնը հաւասարաչափ բաշխուած չէ։ Բնակչութեան մօտ 85 %-ն կ՚ապրի խոշոր քաղաքներու կամ ծովափերու մէջ։ Թերակղզիի կեդրոնական եւ հիւսիսարեւմտեան շրջաններուն մէջ նոյնպէս բնակչութիւնը շատ է. այդտեղ մարդիկ կը զբաղին գիւղատնտեսութեամբ։ Իսկ Ֆլորիտայի հարաւային շրջաններու բնակավայրերը փաստացի գրեթէ անբնակ են։

Ֆլորիտան կը ներկայացնէ 2 կլիմայական գօտի։ Հիւսիսային Ֆլորիտայի մէջ կլիման խոնաւ է, հարաւայինը՝ ովկիանոսային։ Ձմրան հարաւային Ֆլորիտայի մէջ (Մայամի) զարգացած է զբօսաշրջիկութիւնը՝ տաք կլիմայի շնորհիւ։

Հիւսիսային եւ կեդրոնական Ֆլորիտաները տարուան ընթացքին կը ստանան 2400-2800 ժամ արեւային լոյս, Հարաւայինը՝ 2800-3200:

Ամրան միջին ջերմաստիճանը կը կազմէ սկսած 26 °С՝ հիւսիսը, մինչեւ 28 °С՝ հարաւը, ձմեռնայինը՝ սկսած 12 °С հիւսիսը, մինչեւ 20 °С հարաւը։ Ամրան ջերմաստիճանը հազուադէպ կ՚անցնի 38 °С:

Ֆլորիտայի կլիման կ՚անուանեն ամէնաթանկ եւ ամէնակարեւոր «բնական աղբիւրը»։ Կլիմայի շնորհիւ այդ տեղը տարուան ընթացքին կը հետաքրքրէ միլիոնէ աւել զբօսաշրջիկներու։ Ձմրան ի հարկէ օտարերկրացիները աւելի շատ են։

Ժողովրդագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տարի Թուաքանակ
1910 752 619 [4]
1920 968 470
1930 1 468 211
Տարի Թուաքանակ
1940 1 897 414
1950 2 771 305
1960 4 951 560
Տարի Թուաքանակ
1970 6 789 443
1980 9 746 324
1990 12 937 926
Տարի Թուաքանակ
2000 15 982 378
2010 18 801 310
2015 20 271 272

1990ս-ի մարդահամարի համաձայն, Ֆլորիտայի բնակչութեան ցեղերու տոկոսային թիւը հետեալն էր`

  • 70,2 ոչ սպանախօս սպիտակամորթեր
  • 13,6 սեւամորթեր
  • 12,8 լատինոամերիկացիներ
  • 1,2 ասիացիներ
  • 0,3 հնդիկներ

Համաձայն 2000-ի մարդահամարի՝ Ֆլորիտայի բնակչութեան ցեղերու տոկոսային թիւը հետեւեալն էր`

  • 66,4 ոչ սպանախօս- սպիտակամորթեր
  • 16,8 լատինոամերիկացիներ
  • 14,5 սեւամորթեր
  • 2,0 ասիացիներ
  • 0,3 հնդիկներ

2007-ի արդիւնքները.

  • 61,5 ոչ սպանախօս սպիտակամորթեր
  • 20,5 լատինոամերիկացիներ
  • 15,2 սեւամորթեր
  • 2,5 ասիացիներ
  • 0,3 հնդիկներ

2010-ի ցանկը.

  • 57,9 ոչ սպանախօս սպիտակամորթեր
  • 22,5 լատինոամերիկացիներ
  • 16,0 սեւամորթեր
  • 2,4 ասիացիներ
  • 0,4 հնդիկներ
Բնակչութեան քանակով 80 հազարէն աւել քաղաքներու ցանկ1 Յուլիս 2004-ի դրութեամբ
Ճեքսոնվիլ 777,7 Քլիրուոտեր 108,6
Մայամի 379,7 Միրամար 101,5
Թամբա 321,8 Մայամի-Կարտենս 100,9
Սանտ-Փեթերսպուրկ 249,1 Վեստ-Փալմ-Պիչ 95,3
Հայալիա 224,5 Սանրայզ 90,2
Օրլանտօ 205,6 Մայամի-Պիչ 89,1
Ֆորտ-Լոտերտէյլ 164,6 Բոմբանօ-Պիչ 88,9
Թալահասի 156,6 Փալմ-Պեյ 88,8
Պեմբրոկ-Փայնս 150,1 Լեյքլենտ 88,4
Հոլիվուտ 144,5 Սփրինկ-Հիլլ 86,0 (2003)
Քորալ-Սպրինկս 128,4 Պլանթեյշն 85,5
Քեյփ-Քորալ 128,0 Պրանտոն 85,0 (2003)
Փորթ-Սենթ-Լուսի 118,4 Տէյվի 82,6
Կեյնսվիլ 108,9
  • Հարաւային Ափրիկէի Արեւմտեան Կասպիական նահանգ (անգլ.՝ Western Cape, աֆրիկաանս՝ West-Kaap), Հարաւային Ափրիկէ
  • Հարաւային Քորէա Կէոնկի (քորէերէն՝ 경기도, 京畿道), Հարաւային Քորէա
  • Ֆրանսա Լանկետոք — Ռուսսիլոն (ֆր.՝ Languedoc-Roussillon), Ֆրանսա
  • Վենեզուելլա Նուեւա-Էսպարտա (Վենեզուելա) (սպ.՝ Nueva Esparta), Վենեզուելլա
  • Վակայամայի բրեֆեքդուրա, Ճափոն
  • Թայուան (Չինաստանի Հանրապետութեան նահանգ) (չին.՝ 臺灣省), Չինական Հանրապետութիւն

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. https://www.britannica.com/place/Tallahassee
  2. 2,0 2,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / խմբ. ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
  3. https://about.usps.com/who-we-are/postal-history/state-abbreviations.htm
  4. Resident Population Data(անգլերէն)