Օմար Շարիֆ
Օմար Շարիֆ արաբերէն՝ عمر الشريف[1] | |
---|---|
![]() Օմար Շարիֆ Վենիսի 66րդ փառատօնէն | |
Ծննդեան անուն | արաբերէն՝ ميشيل ديمتري شلهوب |
Նաեւ յայտնի է իբրեւ | عمر الشريف |
Ծնած է | 10 Ապրիլ 1932 |
Ծննդավայր | Եգիպտոս |
Մահացած է | 10 Յուլիս 2015 |
Մահուան վայր | Գահիրէ, Եգիպտոս |
Քաղաքացիութիւն | եգիպտացի |
Ազգութիւն | լիբանանցի |
Մայրենի լեզու | Արաբերէն |
Կրօնք | քրիստոնէութիւն եւ Իսլամութիւն |
Ուսումնավայր |
Վիկտորիա քոլեջ? Գահիրէի Համալսարան |
Երկեր/Գլխաւոր գործ | Դոկտոր Ժիվագո? եւ Լոուրենս Արաբացի? |
Տեսակ | արկածախնդրական |
Կարողութիւն | դերասան |
Մասնագիտութիւն | դերասան, Շարժապատկերի դերասան, գրագէտ, բրիջ խաղացող, ոչ գեղարվեստական գրող, Հեռատեսիլի դերասան |
Ամուսին | Ֆաթեն Համամա?[2] |
Ծնողներ | հայր՝ Joseph Chalhoub?[3] |
Երեխաներ | Tarek Sharif? |
Օմար Շարիֆ (արաբերէն՝ عمر الشريف, բուն անունով՝ Միշէլ Տիմիթրի Շալհուպ՝ ծագումով՝ լիբանանցի, 10 Ապրիլ 1932 - 10 Յուլիս 2015), եգիպտոսցի դերասան։[4]
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Օմար Շարիֆ ծնած է Եգիպտոս՝ Աղեքսանդրիա։ Ծնունդով քրիստոնեայ էր, սակայն փոխելով անունն ու կրօնը, դարձած է Իսլամի հետեւորդ, ամուսնանալու դերասանուհի Ֆաթեն Համամայի հետ։ Անոր հայրը՝ Ջոզէֆ Շալհուպը լիպիացի գաղթական էր, իսկ մայրը Քլարա Շալհուպը լիբանա-պաղեստինեան ծագումով եգիպտուհի էր։
Աւարտած է Աղեքսանդրիոյ «Վիքթորիա» գոլէճը, իսկ յետոյ Գահիրէի համալսարանը, ստանալով մաթեմատիկոս ֆիզիկոսի որակաւորում։
Դերասանութեան սկսած է 1983 թուականին, երբ սկսած է խաղալ եգիպտական ֆիլմերու մէջ։ Անոր կատարած առաջին դերը՝ անգլերէն լեզուով, «Լորանս Արաբացին» ժապաւէնին մէջ կատարած դեր էր, Ալեք Գինես),որուն համար 1962-ին առաջադրուած էր «Օսքար» անուանակարգին եւ «Ոսկիէ Կլոպուս» մրցանակին։
Խաղցած ամենայայտնի դերերու ժապաւէնները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- «Տոքթոր Ժիվակօ»
- «Մաքենայի ոսկին»
- «Ծիծաղելի աղջիկը»
- «Հռոմէական կայսրութեան անկումը»
Հայոց ցեղասպանութեան մասին պատմող Հանրի Վերնէօյի «Մայրիկ» ժապաւէնին մէջ նկարահանուելու համար (1991-ին) Օմար Շարիֆին արգիլած էին մուտք գործել Թուրքիա[5]։
Ստացած է 3 «Ոսկիէ Կլոպուս» մրցանակ։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb12639139k
- ↑ https://ellearabia.com/%D9%87%D8%B0%D9%87-%D9%82%D8%B5%D9%91%D8%AA%D9%8A/%D9%81%D8%A7%D8%AA%D9%86-%D8%AD%D9%85%D8%A7%D9%85%D8%A9-%D9%88%D8%B9%D9%85%D8%B1-%D8%A7%D9%84%D8%B4%D8%B1%D9%8A%D9%81-%D8%A7%D9%84%D8%AD%D8%A8%D9%91-%D9%85%D9%86-%D8%A3%D9%88%D9%91%D9%84-%D9%82%D8%A8
- ↑ 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ «فاتن حمامة وعمر الشريف: الحبّ من أوّل قبلة!»։ ElleArabia (արաբերեն)։ արտագրուած է՝ 2020-10-14
- ↑ Մահացած Է Աշխարհահռչակ Դերասան Օմար Շարիֆը
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|