Jump to content

Քիմի (Մեծ Յունաստան)

Բնակավայր
Քիմի
Քիմիին աքրոփոլիսը
Երկիր Իտալիա
Շրջան Քիմի, Քամփանիա, Նափոլի նահանգ
Հիմնադրուած է՝ Ք․Ա․ 8-րդ դար
Ժամային գօտի UTC+1 եւ UTC+2
Հիմնադիր Էվիայի բնակիչներ
Պաշտօնական կայքէջ cir.campania.beniculturali.it/…

Քիմի կամ Քիմէ (հին յուն․՝ Κύμη, Κύμαι), յունական առաջին գաղթօճախը հիմնուած Իտալիոյ տարածքին, Ք․Ա․ 8-րդ դարուն Էվիացիներէն (Հալքիտա եւ Քիմի քաղաքներէն), Հարաւային Իտալիա (Մեծ Յունաստան), Քամփանիա շրջան (Նափոլիին հիւսիս-արեւմուտքը)։

Պատմական ակնարկ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Քիմի, բնակավայրը

Քիմիին բարգաւաճը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յունական առաջին գաղթօճախն է Իտալիոյ տարածքին։ Հիմնուած է Ք․Ա․ 8-րդ դարուն, յունական երկրորդ գաղթականութեան ժամանակ։ Քիմիին հիմնադիրներն են Էվիայի Հալքիտա եւ Քիմի քաղաքներուն բնակիչներ։ Ըստ Ստրապոնի անոնց ղեկավարներն էին Իփոքլիս (Քիմի) եւ Մենասթենի (Հալքիտա)։ Սկզբնական շրջանին անոնք կը հաստատուին Իսքիա կղզին, որ յոյները զայն անուանած են Փիթիքուսես Πιθηκούσσες։ Ապա կը հաստատուին դիմացի ափին՝ Քիմի։

Քիմի, դիրքը - 1911-ի քարտէս

Քիմի առաջին տարիներուն կը զարգանայ եւ քանի մը տարի ետք կը հիմնէ Զակլի գաղթօճախը՝ Սիչիլիա, հետագային Մեսինի (հին յուն․)։ Իսկ Ք․Ա․ 5-րդ դարուն կը հիմնէ Նափոլի գաղթօճախը, այժմ Նափոլի քաղաք։ Քիմիին բարգաւաճումը կ՛ անհանգստացնէ դրացի ցեղերը, որոնք դաշնակցելով վրան կը յարձակին, սակայն կը պարտուին (Ք․Ա․ 524-ին)․ Քիմիացիներուն ղեկավարն է Արիսթոտիմոս։ Վերջիններս կը դաշնակցին Սիրաքուսցիներուն հետ եւ Քիմիին նաւամարտին (Ք․Ա․ 474) կը յաղթեն Էթրուսքական նաւատորմիղը։

Քիմիին անկումը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ք․Ա․ 421-ին տեղական Օսքի ցեղը Քիմին կը գրաւէ եւ ամբողջ շրջանը կ՛ ամայանայ։ Քիմիին բնակիչներէն շատեր կ՛ ապաստանին դրացի Նափոլի գաղթօճախը։ Ք․Ա․ 338-ին Քիմի կ՛ իյնայ Հռոմէացիներուն իշխանութեան տակ։

Սիվիլա Քիմիացիին տաճարը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1932-ին հնագիտական պեղումներէն կը յայտնաբերուի Քիմիացի Սիվիլային տաճարը։ Սիվիլա Քիմիացին Քիմիի Ափոլոնայի պատգամատեղի քրմուհին էր։ Ան Հռոմէական աշխարհին ամենահռչակաւոր քրմուհին էր, ինչպէս յունական աշխարհին մէջ էրիթրէայի Սիվիլան էր (Էրիթրէա, Յոնիա․ Փոքր Ասիոյ արեւմտեան ափերու յունական գաղթօճախ)։

[1] [2] [3] [4] [5] [6]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]