Նափոլի

Jump to navigation Jump to search
Քաղաք
Նափոլի
Napoli
Դրօշակ Զինանշան
Flag of Naples.svg CoA Città di Napoli.svg

Naples from the Castello Sant Elmo with Abbazia San Martino the port and the Vesuv.jpg
Երկիր Flag of Italy.svg Իտալիա[1]
mayor of Naples եւ list of monarchs of Naples Luigi de Magistris
Օրէնսդրական մարմին Naples City Council
Տարածութիւն 119,02 քմ²
ԲԾՄ 17 մեթր
Պաշտօնական լեզու Իտալերէն
Բնակչութիւն 972 212 մարդ (30 Յունիս 2016)[2]
Կը գտնուի ափին Gulf of Naples
Հեռախօսային ցուցանիշ 081
Փոստային ցուցանիշ 80100
Շրջագայութեան պետ-համարագիր NA
Պարգեւներ Մարտական խիզախութեան համար ոսկի մետալ
Սուրբ բարեխօս Januarius
Պաշտօնական կայքէջ comune.napoli.it

Նափոլի (անգլ.՝ Naples) (հին յուն․՝ Νεάπολις, հին յուն․՝ νέα πόλις, բառացի՝ նոր քաղաք, լատ.՝ Neapolis, իտալ.՝ Napoli, Script error: No such module "lang".), քաղաք Իտալիայի մէջ, Քամփանիայի շրջանի եւ համանուն նահանգի վարչական կեդրոնը։ Տեղակայուած է Նէափոլիթանեան ծովածոցի ափին։

  • Նափոլի Իտալիայի՝ մեծութեամբ, երրորդ քաղաքն է (Հռոմէն ու Միլանէն յետոյ) եւ Հարաւային Իտալիայի ամենամեծ քաղաքը՝ շուրջ մէկ միլիոն բնակչութեամբ (արուարձաններու հետ՝ շուրջ երեք միլիոն)։ Փոխադրական խոշոր հանգոյց է (միջազգային օդանաւակայան, նաւահանգիստ)։
  • Պաշտօնական լեզուն իտալերէնն է, որմէ բացի գործածական են նաեւ նէափոլիթաներէնը։
  • Քաղաքի հովանաւորն է Սուրբ Եանուարիոսը (Saint Januarius), որուն յիշատակին օրը՝ 19 Սեպտեմբեր կը նշուի քաղաքի տօնը։
  • Քաղաքը տեղակայուած է (seismic) երկրաշարժական վտանգ գօտիի մէջ (քաղաքի պատմական հատուածը տեղակայուած է Վիսուվիըս լերան արեւմտեան լանջին)։ Վիսուվիըս լերան (Mount Vesuvius) վերջին ժայթքումը տեղի ունեցեր է 1944 թուականին։ Իսկ վերջին աղետալի երկրաշարժը տեղի ունեցած է 1980 թուականին։

Հետաքրքիր փաստեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Նափոլի կը համարուի փիծծայի, աւելի ճիշտ՝ անոր մէկ տեսակի (տեղական անուանումը՝ իտալ.՝ pizza napoletana) հայրենիքը, որ յայտնի է 19-րդ դարու 80-ական թուականներէն եւ կը պատրաստուի մինչեւ այսօր։
  • Դասական կը համարուին նէափոլիթանական փիցցայի երկու տարբերակներ (իտալ.՝ verace pizza napoletana artigianale)՝ «Մարինարա» (իտալ.՝ Marinara, սխտորով, առանց պանիրի) եւ «Մարկերիթա» (իտալ.՝ Margherita, պանիրով ու ռեհանով, առանց սխտորի)։
նէափոլիթանական ծովածոց

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]