Փիէռ Պուրտիէօ
ֆրնս․ Pierre Bourdieu ֆրանսերէն՝ Pierre Bourdieu | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Pierre Félix Bourdieu |
Ծնած է | 1 Օգոստոս 1930 |
Ծննդավայր | Denguin |
Մահացած է | 23 Յունուար 2002 (71 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզ, Իլ տը Ֆրանս[1] |
Քաղաքացիութիւն |
![]() |
Մայրենի լեզու | Ֆրանսերէն |
Ուսումնավայր | Բարձրագոյն հետազօտութիւններու գործնական դպրոց |
Երկեր/Գլխաւոր գործ | Distinction?, Q3233273? եւ Reproduction in Education, Society, and Culture? |
Մասնագիտութիւն |
Ընկերաբան, փիլիսոփայ, |
Աշխատավայր |
Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց? Ֆրանսայի Քոլէճ[2] Փարիզի Արուեստներու Բաժանմունք Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց? Փարիզի Համալսարան Լիլի գիտության և տեխնիկայի համալսարան? |
Վարած պաշտօններ | Նախագահ եւ տնօրէն[3] |
Անդամութիւն | Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա?, Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ եւ Association de réflexion sur les enseignements supérieurs et la recherche? |
Ամուսին | Marie-Claire Bourdieu? |
Երեխաներ | Էմանուել Բուրդյո?, Laurent Bourdieu? եւ Jérôme Bourdieu? |
Փիէռ Պուրտիէօ (ֆրանսերէն՝ Pierre Bourdieu, 1 Օգոստոս 1930 - 23 Յունուար 2002, Փարիզ), ֆրանսացի ընկերաբան, փիլիսոփայ, գրող, մարդաբան[4] եւ անուանի հասարակական գործիչ[5]։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Փիէռ Պուրտիէօ ծնած է 1930 թուականի Օգոստոս 1-ին՝ Ֆրանսայի եւ Սպանիոյ սահմանը գտնուող գիւղի մը մէջ։ 1955-ին Փարիզի մէջ աւարտած է բարձրագոյն մանկավարժական դպրոցը, ապա սկսած է դասաւանդել Մուլէնի երկրորդական վարժարանէն ներս:
1958-ին կը տեղափոխուի Ալճերիա: Ալճերիոյ մէջ ընթացող պատերազմի ժամանակ ան կ'իրականացնէ ազգագրական հետազօտութիւններ, որոնց հիման վրայ ան, յետագային, կը գրէ իր «Ալճերիոյ ընկերաբանութիւն» գիրքը:
1964-ին կը նշանակուի Փարիզի բարձրագոյն գործնական հետազօտական դպրոցի տնօրէն:
1975-ին կը գլխաւորէ Եւրոպական ընկերաբանական կեդրոնը եւ հետազօտական խումբի մը հետ համատեղ կը ստեղծէ «Գիտական աշխատանքներ ընկերաբանական գիտութիւններու մէջ» ամսագիրը:
1993-ին կը պարգեւատրուի “Médaille d’or du Centre National de la Recherche Scientifique” (CNRS) մետալով, իսկ 1996-ին կը ստանայ Կոֆֆմէնի անուան մրցանակը Քալիֆորնիոյ համալսարանին կողմէ, ինչպէս նաեւ 2001-ին կը ստանայ մետալ՝ Ռոյալ մարդապանակն համալսարանին կողմէ[6]:
Ան կը մահանայ 2002-ին, Յունուար 23-ին (71 տարեկանին), քաղցկեղէ։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ (unspecified title)
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ https://journals.openedition.org/trivium/4977
- ↑ «Outline of a Theory of Practice»(անգլերէն)
- ↑ Douglas Johnson։ «Obituary: Pierre Bourdieu | Books»։ The Guardian(անգլերէն)
- ↑ «Pierre Bourdieu, 71, French Thinker and Globalization Critic»(անգլերէն)