Բարնասոս
Բարնասոս | |
---|---|
Παρνασσός | |
![]() Բարնասոս լեռ | |
Տեսակ | Լեռ |
Երկիր | Յունաստան |
Վարչատարածքային միաւոր | Ֆթիոթիդա նահանգ |
Լեռնաշղթայ | լեռնազանգուած |
Մասն է | Յունական Դիցաբանութիւնը |
Բարձրութիւնը ծովու մակարդակէն | 2455 մեթր |
Յարաբերական բարձրութիւն | 2.457 |
Բարձրագոյն գագաթ | Լեաքուրա (2457) |
Պահպանման տարածք | ՆԱԹՈՒՐԱ 2000 |
Բարնասոս (յուն․՝ Παρνασσός) լեռ․ կ՛երկարի Ֆոքիդա, Ֆիոթիդա, Վիոթիա նահանգներուն մինչեւ,Կեդրոնական Յունաստան, Յունաստան։ Բարձրագոյն գագաթն է Լեաքուրա (2457)։
Լերան հարաւ-արեւմտեան լանջերուն կը գտնուիՏելֆիի պատգամախօսը։ Անոր շնորհիւ լեռը հնադարէն մինչեւ այսօր «սրբավայր» է՝ Ողիմպոսին համահաւասար։
Բարնասոս հիւսիս-արեւմուտքէն կը միանայ Կիոնային, իսկ հարաւէն՝ Քիրֆի լերան։
Տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Բարնասոսին բարձրադիր լանջերուն վրայ կը գտնուին բազմաթիւ մեծ ու փոքր գիւղեր․ Արահովա (960 մ․ բարձրութիւն), Տելֆի (570 մ․ բարձրութիւն), Աղորեանի (950 մ․ - 830 մ․ բարձրութեան վրայ), Վարեանի (900 մ․ բարձրութիւն), Ամֆիքլիա (400 մ․ բարձրութիւն), Փոլիդրոսոս (350 մ․ բարձրութիւն), Անօ Թիթորէա (400 մ․ բարձրութիւն)։

Յունաստանի երկար պատմութեան ընթացքին, Բարնասոս Յունաստանի հարաւի յունական ցեղերուն մարտկոցը եղած է, ընդէմ հիւսիսէն արշաւողներուն․ ինչպէս օրինակ պարսիկներուն դէմ Թերմոփիլեսի ճակատամարտին ընթացքին (Ք․Ա․480)։
1821-ի Յունական Յեղափոխութեան ընթացքին, լերան վրայ եւ շրջակայքը տեղի ունեցան յոյներուն եւ օսմանցիներուն միջեւ վճռական կռիւները՝ Ալամանայի եւ Ղրավիային։
Լերան վրայ կը գործէ Յունաստանի ձիւնագնացութեան մեծագոյն կեդրոնը։ Կը գտնուի Բարնասոսին երկու բարձրագոյն գագաթներուն միջեւ՝ Ֆթերոլաքա (1640) եւ Քելարեա (2260)։

Դիցաբանութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Անունը կը պարտի առասպելական հերոս Բարնասոսին (Փոսիտոնասին եւ Քլէոդորա յաւերժահարսին զաւակը)։
Բարնասոս ընծայուած էր Ափոլոնասին եւ Քորիքեադես յաւերժահարսերուն։ Լեռն է ուր Ափոլոնաս Օրֆէաս կը ճանչնայ եւ անոր կը նուիրէ ոսկի քնարը եւ վայրի կենդանիները հանդարտեցնելու շնորհը՝ իր ձայնով ու երգով։

Բնապահպանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Բարնասոս իր հարուստ բուսական եւ կենդանական աշխարհի պատճառով (օրինակ՝ քեֆալոնեան մայրի, փարնասոսի փարչուկ, գիշատիչ թեւաւորներ, գայլեր, վայրի խոզեր, ախազենր, աքիսներ, եւայլն), 1938-էն յայտարարուած է Յունաստանի ազգային պուրակ։ Պուրակը սահմանուած է Տելֆիին, Արահովային եւ Աղորեանիին միջեւ։
Լեռը պահպանուած կենսավայր է եւ մաս կը կազմէ եւրոպական ՆԱԹՈՒՐԱ 2000 բնապահպանման գօտիին GR2410002 արձանագրութեամբ։
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
-
Բարնասոս
-
Բարնասոս, Արահովայէն դիտուած
-
-
-
-
-
-
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Բնապահպանում - GR2410002 Փարնասոս ազգային պուրակ (յունարէն)
- ↑ Փարնասոս Ազգային Պուրակ(յունարէն)
- ↑ ΕΡΤ - Յունաստանի ռատիոսփռման պետական կայան․ տեսերիզ, Փարնասոս ազգային պուրակ(յունարէն)
- ↑ Փարնասոս, դիցաբանութիւն, 4-6-2013(յունարէն)
- ↑ ΕΡΤ - Յունաստանի ռատիոսփռման պետական կայան․ տեսերիզ, Փարնասոս(յունարէն)
- ↑ Փաւսանիաս․ Յունաստանի շրջապտոյտ, 10․1-16 Ֆոքիդա,Տելֆի, Վիոթիա, թարգմ․՝W. H. S. JONES (անգլերէն)
- ↑ ՆԱԹՈՒՐԱ 2000,GR2410002 Փարնասոս եւ Փարնասոս ազգային պուրակ(յունարէն)