Կիոնա
Արտաքին տեսք
| Կիոնա | |
|---|---|
| Γκιώνα | |
|
Կիոնա լեռ | |
| Տեսակ | լեռ |
| Երկիր | Յունաստան |
| Վարչատարածքային միաւոր | Տելֆի քաղաքապետութիւն |
| Լեռնաշղթայ | Փինտոս |
| Բարձրութիւնը ծովու մակարդակէն | 2510 մեթր |
| Յարաբերական բարձրութիւն | 2.510 |
| Բարձրագոյն գագաթ | Փիրամիդա |
| Պահպանման տարածք | ՆԱԹՈՒՐԱ 2000 |
Կիոնա (յուն․՝ Γκιώνα), լեռ։ Յունաստանի կեդրոնական մասի բարձրագոյն լեռն է, 2510մ․ բարձրութեամբ։ Փինտոս լեռնաշղթային հարաւային վերջակէտն է եւ կը միանայ արեւելքէն Փարնասոսին հետ, արեւմուտքէն Վարդուսային հետ եւ հիւսիսէն Իթիին հետ։ Հնադարին ծանօթ էր որպէս Ասելինոն օրոս։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կիոնա կը գտնուի Ողիմպոսին հարաւը, Փարնասոս եւ Վարդուսա լեռներուն միջեւ։Կիոնային բարձրագոյն գագաթն է Փիրամիդա (2510մ․)։ Ուրիշ գագաթներն են՝ Փերդիքա (2484), Թրաղոնորոս (2456), Փլաթիվունա (2317), եւայլն։ Հիւսիսէն դէպի հարաւ ուղղութեամբ կը հոսի Լազու հեղեղատը։

Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կիոնաս պահպանուած կենսավայր է եւ մաս կը կազմէեւրոպական ՆԱԹՈՒՐԱ 2000 բնապահպանման գօտիին GR2450007 արձանագրութեամբ։ Ունի հարուստ կենդանական եւ բուսական աշխարհ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ձիւնածածկ Կիոնա․ նկարուած Փաթրասի ծոցէն
-
Խորին Կիոնա լեռը եւ Մորնոս լիճը
-
Կիոնա․ բնապահպանման շրջան