Սար
Սար[1] կամ լեռ՝ ռելիեֆի ձեւ, մեկուսացած սուր բարձրացում տեղանքի՝ արտայայտուած լանջերով եւ ստորոտներով[2] կամ գագաթ՝ լեռնային երկրում:
Վերելքի բնոյթով կը տարբերին գագաթաձեւ, գմբեթաձեւ, հարթակաձեւ եւ այլ սարեր: Ջրային սարերու գագաթները կրնան ներկայացնել կղզիներ:
Լեռնային մանր ռելիեֆի տարրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեռներուն մէջ, յատկապէս բարձր լեռներուն, կը հանդիպի մեծ քանակութեամբ մանր ռելիեֆի տեսակներ (փոքր ռելիեֆի ձեւեր, որոնք լայնքով եւ բարձրութեամբ քանի մը մեթր չեն գերազանցեր), որոնք յատուկ չեն հարթավայրային տարածքներուն:
Լեռնային մանր ռելիեֆի տարրերուն կը պատկանին՝
- գագաթներ
- ստորոտներ
- Լանջեր
- Լեռնանցքներ
- հովիտներ
- Սառցադաշտեր
- մորենաներ
- եւ այլն:
Բարձր լեռնային շրջաններուն մէջ շատ մանր ռելիեֆի տարրեր (օրինակ՝ մորենաներ) սառցադաշտային ծագում ունին եւ հետեւաբար չեն հանդիպիր միջին լեռնային եւ հարթավայրային տարածքներուն մէջ, ուր սառցադաշտերու գոյութենէն ի վեր շատ երկար ժամանակ անցած է:
Բարձրութիւնը սարերուն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կախեալ՝ սարերու հարաբերական եւ բացարձակ բարձրութենէն, կը բաժնուին՝
- բարձր, հարաբերական բարձրութիւնը՝ 2 քմ-էն վեր, բացարձակ՝ 3 քմ-էն վեր;
- միջին, հարաբերական բարձրութիւնը՝ 0.8-2 քմ, բացարձակ՝ 1-3 քմ;
- ցած, հարաբերական բարձրութիւնը՝ 500-800 մ, բացարձակ՝ մինչեւ 1000 մ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Հայերէն արմատական բառարան, Հրաչեայ Աճառեան - սար»։ www.nayiri.com։ արտագրուած է՝ 2024-11-08
- ↑ Bolʹšaâ rossijskaâ énciklopediâ։ Moskva: Bolʹšaâ Rossijskaâ ènciklopediâ։ 2007։ ISBN 978-5-85270-337-8