Ցվեթանա Փասքալեւա
Ցվեթանա Փասքալեւա | |
---|---|
| |
Ծնած է | 22 Յունուար 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Նովա Զագորա, Սլիվենի մարզ, Պուլկարիա |
Քաղաքացիութիւն |
Հայաստան Պուլկարիա |
Մայրենի լեզու | Պուլկարերէն |
Ուսումնավայր | Ռուսաստանի թատերական արուեստի համալսարան |
Մասնագիտութիւն | լրագրող, ժապաւէնի բեմադրիչ, գրագէտ |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերութիւն |
Անդամութիւն | Հայաստանի ժուռնալիստների միություն? եւ Union of Bulgarian Journalists? |
Ցվեթանա Փասքալեւա (22 Յունուար 1960[1], Նովա Զագորա, Սլիվենի մարզ, Պուլկարիա), պոիլկարացի լրագրող եւ բեմադրիչ, արցախեան ազատամարտին ընթացքին ռազմի դաշտին վրայ բազմաթիւ նկարահանումներու հեղինակ[2], Հայաստանի եւ Պուլկարիոյ լրագրողներու միութեան անդամ։ Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի գնդապետ (1995)
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1984 թուականին աւարտած է Մոսկուայի թատերական արուեստի պետական հիմնարկը։
Փասքալեւա 1991-էն մինչեւ 1994 աշխատած է Ղարաբաղի մէջ իբրեւ թղթակից՝ ծանօթացնելով ղարաբաղեան հերոսական պայքարը միջազգային հանրութեան: Ան առաջին օտար թղթակիցը եղած է, որ ներկայացուցած է հայերուն տեղահանութիւնը եւ ազերիներուն ներքին ապահովութեան ուժերու՝ «Օմոն»ի վայրագութիւնները՝ հայ բնակչութեան հանդէպ, Շահումեանի ու Ղարաբաղի բոլոր տարածքներուն մէջ:
Ղարաբաղեան պատերազմի շրջանին ան եղած է թղթակիցը՝ «CNN»ի, «NBC»ի, «FRENCH ANTENE-2»ի, «REUTERS»ի, ինչպէս նաեւ պուլկարական, ռուսական եւ գերմանական լրատուական ընկերութիւններու:
1993-էն 1994, ան իր ֆիլմերը ցուցադրեց ամերիկեան Քոնկրեսին, Գանատայի խորհրդարանին, ՄԱԿ-ի եւ շարք մը այլ միջազգային հաստատութիւններու, ու իր ճառերով պաշտպանած է Արցախի ազատագրական պայքարը: Իր այդ աշխատանքին համար, ան երեք առիթներով մահուան դատապարտուած է Ազրպէյճանի կառավարութեան կողմէ[3]:
Ժապաւէններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր ֆիլմերուն համար, ան շարք մը մրցանակներ շահած է ֆիլմի միջազգային փառատօներու ընթացքին: Հակառակ անոր, որ Փասքալեւա, փոխան զէնքի՝ իր նկարահանման գործիքով մասնակցած է Ղարաբաղի պատերազմին։ Զինադադարէն ետք, 1995-ին, Փասքալեւա հաստատուած է Հայաստան ու իր կեանքը նուիրած է Արցախի անկախացման աշխատանքներուն՝ գլխաւորելով «Ճառագայթ» հեռուստատեսութեան շաբաթական ծրագիրը ու շօշափելով Հայաստանի ընկերային հարցերը: Փասքալեւա, իր հեղինակութեամբ եւ նկարահանումներով, Ղարաբաղի հայրենական կռիւներուն ընթացքին պատրաստած է երկու ֆիլմեր՝
- «My Dears, Living And Dead»ը (1993, 20 վայրկեան),
- եւ «Soldiers Of The Land»ը (1994, 28 վայրկեան)։
Զոյգ ֆիլմերն ալ կը ներկայացնեն զգայացունց տեսարաններ պատերազմական շրջանէն։
Մրցանակներ, պարգեւներ եւ արժանացած տիտղոսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1995-ին ան ստացած է Ղարաբաղի պաշտպանութեան բանակի «սպայ»ի տիտղոսը,
- 1996-ին իրեն շնորհուած է «Քաջութեան շքանշան»ը հայրենի իշխանութեան կողմէ,
- 2009-ին, ՀԲԸՄի կողմէ պարգեւատրուած է «Մովսէս Խորենացի»ի շքանշանով,
- 2015-ին, Հայաստանի նախագահին կողմէ արժանացած է «Երախտագիտութեան» մետալին[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
- ↑ 2,0 2,1 «Հայրենի Կեանք»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2015-02-04։ արտագրուած է՝ 2020-10-30
- ↑ «Կարաւանի Վերջին Ուղտապանի Ճակատագիր` Պուլկարացի Լրագրողի Համար»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2017-10-05։ արտագրուած է՝ 2020-10-30