Տերեփուկ
Տերեփուկ (լատ.՝ Centaurea), բարդածաղկաւորներու ընտանիքի միամեայ եւ բազմամեայ խոտաբոյսերու ցեղ։
Տարածում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դասակարգուած է տերեփուկի շուրջ 550 տեսակ՝ տարածուած Եւրասիոյ, արեւադարձային Ափրիկէի, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկայի տարածքն, ինչպէս նաեւ 1 տեսակ՝ Աւստրալիոյ մէջ։ Տեսակներով յատկապէս հարուստ են միջերկրածովամերձեան եւ Առաջաւոր Ասիոյ երկիրները։ Հայաստանի տարածքին կը գտնուի տերեփուկի մօտ 30 տեսակ, կան indimmic տեսակներ՝ Սեւանի եւ Երեւանի։
Յայտնի է մօտ 550, ՀՀ-ի մէջ՝ 46 տեսակ։ Անոնցմէ 13-ը՝
- Տերեփուկ Թախտաջեանի (Centaurea takhtajanii),
- Տերեփուկ հայաստանեան (Centaurea hajastana),
- Տերեփուկ Շովիցի (Centaurea szovitsianuen),
- Տերեփուկ Ֆայ վուշի (Centaurea fajvuschii),
- Տերեփուկ Ալեքսանտրի (Centaurea alexandri),
- Տերեփուկ գեղեցիկ (Centaurea bella) եւ այլն, բնաշխարհիկ են։
Տարածուած է Արագածոտնի, Շիրակի, Լոռիի, Տաւուշի, Վայոց ձորի, Սիւնիքի եւ այլ մարզերու մէջ։ Կ՛աճի չոր, քարքարոտ լանջերու, ժայռերու ծերպերու, աղուտներու, գետափերու, կաղնիի եւ գիհիի նոսրանտառներու մէջ։
Ծագում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տեսակներու մեծամասնութիւնը ունի հարաւ-եւրոպական ծագում[[1]:
Կենսաբանական նկարագիր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինչեւ 60-80 սմ երկարութեամբ, կանգուն, երբեմն նաեւ պառկած ցօղուններով, ամբողջաեզրէն մինչեւ փետրաձեւ հատուած տերեւներով բոյսեր են։ Ծաղկաբոյլը (զամբիւղ) խոզանաձեւ ծաղկակալով է, բազմագոյն (ծիրանի, վարդագոյն, կապոյտ, դեղին, ճերմակ)՝ խողովակաձեւ կամ ձագարաձեւ ծաղիկներով։ Եզրային ծաղիկները անսեռ են եւ երբեմն աւելի մեծ, քան միջինները։ Սերմիկները փուփուլիկներով են։
Կը ծաղկի Մայիսէն Օգոստոս ամիսներուն։ Պտուղը փուփոզիկով սերմիկ է։
Քիմիական կազմ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կը պարունակէ alkaloid, ածխաջրեր, աղանիւթեր, թթուներ, flavonides, լահոր, antecia, saponin, vitamin C եւ այլն։
Նշանակութիւն եւ կիրառում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարածուած զարդային խոտաբոյս է՝ բազմաթիւ մեղրատու, ներկատու, մոլախոտային ձեւերով։ Դեղագործութեան մէջ կ՛օգտագործուին կապոյտ տերեփուկի (C․ cyanus) ծաղիկները։
Պատրաստուկները կ՛օգտագործեն որպէս հակաուռուցքային, հակաբորբոքային, լեղամուղ միջոց, նաեւ երիկամային քրոնիկ, ջղային համակարգի եւ այլ հիւանդութիւններու ժամանակ։ Որոշ տեսակներ կը պարունակեն ներկանիւթեր (բուրդը կը ներկեն դեղին, նարնջագոյն, կապոյտ)։ Գեղազարդիչ է եւ մեղրատու։
- Տերեփուկ Արփիի (C. arpensis) - հազուագիւտ տեսակ է, կը հանդիպի Արարատի (Վեդի եւ Վանեւան գիւղերու տարածք) ու Վայոց ձորի (Եղեգնաձորի տարածք) մարզերուն մէջ (1100-1500 մ բարձրութիւններու վրայ),
- Տերեփուկ հայաստանեանը (C. hajastana) - Շիրակի մարզին մէջ (1400-2000 մեթր բարձրութիւններու վրայ),
- Տերեփուկ լէվզէեանմանը (C. leuzeoides) - Վայոց ձորի մարզին մէջ (Մարտիրոս գիւղի տարածք, 1600-2000 մեթր բարձրութիւններու վրայ),
- Տերեփուկ ֆեոպապուսանմանը (C. phaeopappoides) - նոյն մարզին մէջ (1300-2300 մեթր բարձրութիւններու վրայ) եւ այլն։
Այս տեսակները գրանցուած են Հայաստանի Կարմիր Գիրքին մէջ:
Դասակարգում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դասակարգուած է 350-500 տեսակ, որոնց մէկ մասը ներկայացուած է ստորեւ.
- Centaurea albonitens
- Centaurea americana
- Centaurea aspera
- Centaurea atacamensis
- Centaurea ×aurata
- Centaurea calcitrapa
- Centaurea cineraria
- Centaurea collina
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Centaurea debeauxii
- Centaurea depressa
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Centaurea glaberrima
- Centaurea gymnocarpa
- Centaurea iberica
- Centaurea imperialis
- Centaurea immanuelis-loewii
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Centaurea margaritalba
- Centaurea melitensis
- Centaurea ×moncktonii
- Centaurea montana
- Centaurea nigra
- Centaurea nigrescens
- Centaurea orientalis
- Centaurea pallescens
- Centaurea protogerberi
- Centaurea ragusina
- Centaurea rothrockii
- Centaurea rutifolia
- Centaurea ruthenica
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Centaurea solstitialis
- Centaurea stoebe
- Centaurea sulphurea
- Centaurea transalpina
- Centaurea triumfettii
- Centaurea uniflora
- Centaurea verbascifolia
- Centaurea virgata
Խորհրդանիշներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1968-ին կապոյտ տերեփուկը Էսթոնիայի մէջ ընդունուած է իբրեւ ազգային ծաղիկ։
- 1994-ին տերեփուկը կը հանդիսանայ Պէլքարթի (БЕЛКАРТ) խորհրդանիշ (վճարային քարտ Պելառուսի Հանրապետութեան մէջ)։
Տերեփուկը գեղանկարչութեան մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զինանիշագիտութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ По данным «Флоры СССР». См. раздел Литература
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Петунников А. О некоторых критических формах рода Centaurea L. // Известия Императорской академии наук. VI серия. —С.-Петербург, 1907. — Т. 11. — С. 353—368.
- Василек // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Василёк — статья из Большой советской энциклопедии
- Черепанов С. К., Цвелёв Н. Н., Клоков М. В., Сосновский Д. И. Род 1624. Василёк — Centaurea // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Е. Г. Бобров и С. К. Черепанов. — М.—Л.: Изд-во АН СССР, 1963. — Т. XXVIII. — С. 370—579. — 653 с. — 2200 экз.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Василёк Զարդային այգիի բոյսերու հանրագիտարան
- USDA Plant Profile: Centaurea
- Flora of China: Centaurea species list
- Flora of Chile: Centaurea (pdf)