Սամուէլ Կարապետեան
Սամուէլ Կարապետեան | |
---|---|
| |
Ծնած է | 30 Յուլիս 1961 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 27 Փետրուար 2020[1] (58 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Մասնագիտութիւն | պատմաբան |
Սամուէլ Կարապետեան (30 Յուլիս 1961, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 27 Փետրուար 2020[1], Երեւան, Հայաստան), յուշարձանագէտ եւ պատմաբան։
Կենսագրութիւն եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան ծնած է 1961-ին, Երեւան: 1978-ին աւարտած է Երեւանի Միսաք Մանուշեանի անուան թիւ 48 դպրոցը[2]:
1975 թուականէն սկսած է ճամբորդել Խորհրդային Հայաստանի տարածքով` բնութիւնը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978-էն սկսեալ լուսանկարած, չափած եւ նկարագրած է հայկական յուշարձանները ամբողջ Արեւմտահայաստանի տարածքին:
Հեղինակ է բազմաթիւ արժէքաւոր գիրքերու եւ աշխատութիւններու, որոնց շարքին հայկական ճարտարապետութեան նուիրուած գիտական ուսումնասիրութիւններ, Հայաստանի պատմութեան հատորեակներ, առանձին գիրքեր եւ պարբերականներ[2]։
Երեք տասնամեակի ընթացքին հետազօտած եւ ցուցակագրած է Արեւմտեան Հայաստանի հայ ճարտարապետութեան հազարաւոր նմուշներ: Հայկական յուշարձաններու ոչնչացման փաստերը Սամուէլ Կարապետեան 2007-ին ներկայացուցած է Միացեալ Նահանգներու Քոնկրեսին, իսկ 2008-ին` Մարդու իրաւունքներու եւրոպական դատարանին:
Հայկական ճարտարապետութիւնը ուսումնասիրող հիմնադրամ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սամուէլ Կարապետեան Հայկական ճարտարապետութիւնը ուսումնասիրող հիմնադրամի երեւանեան գրասենեակի նախագահն էր: Հեղինակ է բազմաթիւ արժէքաւոր գիրքերու եւ աշխատութիւններու[3]:
Մրցանակներ եւ շքանշաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արժանացած է․
- Հայաստանի նախագահի մրցանակին,
- Արցախի Հանրապետութեան «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
- ↑ 2,0 2,1 «Մահացած է Յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեան | Toronto Hye» (en-US)։ 2020-02-27։ արտագրուած է՝ 2020-10-27
- ↑ «Մեր Կորուստները. Մահացաւ Յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2020-02-28։ արտագրուած է՝ 2020-10-27