Վիքթոր Օրպան
Վիքթոր Օրպան (հունգարերէն՝ Orbán Viktor[12] ծն.31 Մայիս 1963)՝ հունգար իրաւաբան եւ քաղաքական գործիչ: Հունգարիոյ ներկայիս վարչապետն է, այդ պաշտօնին է 2010 թուականէն: Նաեւ մինչ այդ վարչապետի պաշտօնն զբաղեցուցած է 1998-էն մինչեւ 2002 թուականը: Ազգային-պահպանողական Ֆիտես (հունգարերէն՝ Fidesz) կուսակցութեան առաջնորդն է:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վաղ Տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Սեքէշֆեհերուար (հունգարերէն՝ Székesfehérvár) գիւղական միջին խաւի ընտանիքի մէջ, որպէս գիւղատնտեսական ձեռնարկատէր Տեոզեոյ Օրպանի (հունգարերէն՝ Győző Orbán, ծն. 1940) եւ խօսքաբոյժ Էրժեպէթ Շիփոշի (հունգարերէն՝ Erzsébet Sípos) աւագ որդի:[13]: Օրպանն իր մանկութիւնն անցուցած է երկու մօտակայ՝ Ալսութտոպոժ (հունգարերէն՝ Alcsútdoboz) եւ Ֆելսութ (հունգարերէն՝ Felcsút) գիւղերուն մէջ:
Ուսում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սեքէշֆեհերուար ուսանած շրջանին սորված է անգլերէն: Երկու տարի ռազմական ծառայութենէ ետք իրաւաբանութիւն ուսանած է Պուտափեշտի Լորանտ Եթուեոշ համալսարանէն (հունգարերէն՝ Eötvös Loránd Tudományegyetem) ներս, աստիճանաւորուած է 1987 թուականին եւ իր թեկնածուական թեզը գրած է Լեհական համերաշխութեան շարժումի առարկայով:[14] Ատկէ ետք երկու տարի ապրած է Սոլնոք (հունգարերէն՝ Szolnok) եւ ապա անցած է Պուտափեշթ եւ աշխատած է գիւղատնտեսութեան եւ պարէնի նախարարութենէ ներս:[15]

Մինչեւ քաղաքականութեան մէջ մտնելը, կարճատեւ քաղաքագիտութիւն ուսանած է Օքսֆորտի մէջ, ստանալով կրթաթոշակ Սորոսի հիմնադրամին կողմէն:[16] Իր անձնական դասախօսը եղած է Հեկելական քաղաքական փիլիսոփայ Զպիկնիեւ Փելժինսքին (անգլերէն՝ Zbigniew Pelczynski)[17]: 1990-ի Յունուարին վերադարձած է Հունգարիա՝ մասնակցելու համար առաջին յետհամայնավարական խորհրդարանի ընտրութիւններուն:
Տասնչորս եւ տասնհինգ տարեկանին եղած է Համայնավար Երիտասարդական Կազմակերպութեան քարտուղար իր դպրոցէն ներս:[18][19] Օրպանն ըսած է յետագայ հարցազրոյցներուն մէջ, որ իր քաղաքական հայեացքները արմատապէս փոխուած են ռազմական ծառայութեան ատեն, բնութագրելով համայնավարական վարչակարգին իր աջակցութիւնը որպէս «միամտութիւն»:[20]
Մրցանակներ եւ Պատուոյ Տիտղոսներ[21]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օտարերկրեայ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պոսնիա եւ Հերցեկովինա (Սերպական Հանրապետութիւն)․ Սերպական Հանրապետութեան շքանշան (2024)
- Ֆրանսա․ Արժանիքի ազգային շքանշանի Մեծ խաչի ասպետ (2001)
- Ղազախստան․ Բարեկամութեան շքանշանի առաջին կարգ (2023)
- Լիթուանիա․ Լիթուանիայի Մեծ իշխան Կետիմինասի շքանշանի Հրամանատարական Մեծ խաչ (2009)
- Հիւսիսային Մակեդոնիա․ «8-ը Սեպտեմբերի» շքանշան (2013)
- Սերպիա․ Սերպիայի Հանրապետութեան շքանշանի առաջին կարգ (2022)
- Վատիկան․ Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ խաչի ասպետ (2004)
Դաւանաբանական (Եկեղեցական)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Կաթողիկէ Եկեղեցի․ Սուրբ Խաչի երախտագիտութեան մետալ (2022)
- Ռուս Ուղղափառ Եկեղեցի․ Փառքի եւ Պատուոյ շքանշանի առաջին կարգ (2023)
- Սերպ Ուղղափառ Եկեղեցի․ Սուրբ Սաւայի շքանշանի առաջին կարգ (2022)
Այլ Պատիւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գիտութիւններու եւ արուեստներու եւրոպական ակադեմիայի պատուոյ անդամ (2000)
- Ազատութեան մրցանակ՝ American Enterprise Institute-ի կողմէ (2001)
- Ֆրանց Եոզեֆ Շթրաուսի մրցանակ՝ Hanns Seidel Foundation-ի կողմէ (2001)
- Փոլաքի մրցանակ՝ հաստատուած Մարիա Փոլաք հիմնադրամին կողմէ (2001)
- Սոցիալական շուկայական տնտեսութեան մրցանակ՝ Գերմանական տնտեսագիտական ակումբի կողմէ (2002)
- Հունգարիոյ Սիք (Szék) քաղաքի պատուաւոր քաղաքացի (2002)
- Սուրբ Ստեփանոսի մրցանակ (2002)
- Լասլօ Թոքէշի մրցանակ՝ Լասլօ Թոքէշ հիմնադրամի կողմէ (2003)
- Հունգարիոյ Էսթերկոմ (Esztergom) քաղաքի պատուաւոր քաղաքացի, երկու անգամ (2006, 2009)
- Եւրոպական արժանիքներու հիմնադրամի ոսկէ մետալ (2004)
- Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ/WHO) մրցանակ՝ Առանց ծխախոտի համաշխարհային օրուան առթիւ (2013)
- «Տարուան մարդ 2013» տիտղոս՝ լեհական Gazeta Polska պարբերաթերթի կողմէ (2014)
- «28 երկիրներէ 28 անձեր, որոնք կը ձեւաւորեն եւ կը ցնցեն Եւրոպան․ 2016-ի դասակարգ»՝ Politico Europe պարբերաթերթի կողմէ
- «Տարուան մարդ 2015» տիտղոս՝ Լեհաստանի Տնտեսական համաժողովի ընթացքին (2016)
- Լողի միջազգային ֆետերասիոնի (FINA) արժանիքի շքանշան (2017)
- «Իմ Ատրպէյճան» միջազգային պարբերաթերթի Ոսկէ շքանշան (2022)
- Թրքական աշխարհի բարձրագոյն շքանշան (6 Նոյեմբեր 2024)
Պատուաւոր դոկտորի կոչումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Թաֆթս համալսարան (ԱՄՆ, 2002)
- Ճոսայ համալսարան (Ճափոն, 2013)
- Մարմարա համալսարան (Թուրքիա, 2013)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.historyatlas.com/people/viktor-orban/
- ↑ Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Munzinger Personen
- 1 2 3 4 Тука Г. Б. Миротворець — 2014.
- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ http://hetek.hu/belfold/200702/orban_hite
- ↑ A KORMÁNY TAGJAI
- ↑ József B., László H. Magyarország kormányai — 5 — Akadémiai Kiadó, 2004. — է. 123. — 549 է.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Országgyűlés (unspecified title)
- ↑ A Fidesz eddigi vezetői — 2003.
- ↑ https://www.pbs.org/newshour/world/hungarian-prime-minister-viktor-orban-ousted-after-painful-election-result-ending-16-years-in-power
- ↑ Orbánnak kiütötték az első két fogát Archived 2018-06-14 at the Wayback Machine., Origo, 20 December 2012; accessed 30 August 2012
- ↑ A Közgép is hizlalhatja Orbán Győző cégét, Heti Világgazdaság, 11 July 2012
- ↑ Kenney Padraic (2002)։ A Carnival of Revolution: Central Europe 1989։ Princeton: Princeton University Press։ էջ 138։ ISBN 0-691-05028-7
- ↑ (hungarian) Orbán Viktor (biography), HU: Parlament, http://www.parlament.hu/kepv/eletrajz/hu/o320.pdf
- ↑ (hungarian) Orbán Viktor (biography), HU: arlament, 1996, http://www.parlament.hu/kepviselo/elet/o320.htm
- ↑ (PDF) Fulbright report, Oxford, UK: Rhodes house, արխիվացված օրիգինալից 2014-12-15-ին, https://web.archive.org/web/20141215035740/http://files.www.rhodesscholarshiptrust.com/Fulbright_report.pdf, վերցված է 2017-11-28
- ↑ Pünkösti Árpád: Szeplőtelen fogantatás. Népszabadság Könyvek, Budapest, 2005, pp 138-139.
- ↑ Debreczeni, József (2002) (hungarian), Orbán Viktor, Budapest: Osiris
- ↑ Debreczeni, József: Orbán Viktor, Osiris Kiadó, Budapest, 2002.
- ↑ (անգլերեն) Viktor Orbán, 2026-02-11, https://en.wikipedia.org/w/index.php?title=Viktor_Orb%C3%A1n&oldid=1337741159, վերցված է 2026-02-23
| ||||||||||||||||||