Վարդան Եպս․ Թէքէեան
Վարդան Եպս․Թէքէեան | |
---|---|
Ծնած է | 5 Մարտ 1921 |
Ծննդավայր | Ատանա |
Մահացած է | 12 Ապրիլ 1999 |
Մահուան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Քրիստոնեայ |
Ուսումնավայր | Զմմառու Կաթողիկոսական Միաբանութեան փոքր նորընծայարան |
Մասնագիտութիւն | իմաստասիրութիւն, աստուածաբանութիւն, եկեղեցական իրաւաբանութիւն, բանասիրութիւն |
Աշխատավայր | կուսակրօն քահանայ՝ Հռոմ 1944-1946, Պէյրութ 1949 - 1972 : Եպիսկոպոս Թեհրանի թէմի, Իսֆահան, 1973 - 1999 |
Ծնողներ | Հայրը Աւետիս Թէքէեան, մայրը Խաթուն Տէմիրճիեան |
Վարդան Եպս․ Թէքէեան (5 Մարտ 1921, Ատանա - 12 Ապրիլ 1999, Թեհրան) Թրքահայ Կաթոլիկ հոգեւորական, խմբավար՝ բազմաձայն երգչախումբի, գրագէտ, խմբագրապետ, թարգմանիչ եւ hիմնադիր՝ բարեգործական հաստատութեանց:
Ընտանեօք արտագաղթած է Լիբանան 1921 ին: Հայրը Աւետիս Թէքէեան, մայրը Խաթուն Տէմիրճիեան:
Ուսում և Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1929 ին կը հետեւի Զմմառու Կաթողիկոսական Միաբանութեան փոքր նորընծայարանը: Հիմնական ուսումները աւարտելէ ետք 1935 ին կ'երթայ Հռոմ, շարունակելու համար իր իմաստասիրական եւ աստուածաբանութեան ուսումներուն: Եկեղեցական իրաւաբանութիւն նիւթի վրայ կը մասնագիտանայ: Իր բոլոր բարձրագոյն ուսումները ստացած է Գրիգորեան Համալսարանը (Pontificia Universita Gregoriana): Պէյրութ վերադառնալէ յետոյ կը յաճախի Սուրբ Յովսէփ Համալսարանը (St. Joseph University) եւ շրջանաւարտ կ'ըլլայ Բանասիրութեան բաժինէ 1952 ին:
Հոգեւորական Կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1 Յունուար 1944 ին կուսակրօն քահանայ կը ձեռնադրուի Երջ.Սարգիս Եպիսկոպոս Տէր Աբրահամեանի ձեռամբ Institut du Clerge Patriarcal de Bzommar մէջ եւ կը պաշտօնավարէ նոյն տեղւոյն: Կը վերադառնայ Պէյրութ Համաշխարհային Բ. Պատերազմ էն յետոյ: Իր առաջին առաքելութիւնը կը կատարէ Պաղտատ քաղաքի մէջ։ Իբր պատրիարքական փոխ – ժողովրդապետ ըլլալով կը հրաւիրուի Պէյրութ 1946 ին, որ կը վստահուի իր հոգածութիւնը Հայ Կաթողիկէ զանազան միութիւններու: Կարիքաւոր ընտանիքներու համար կը հիմնէ Աղքատախնամ Միութիւնը 1966 ին: 6 Դեկտեմբեր 1972 ին կը նշանակուի Սպահան՝ իբր եպիսկոպոս Թեհրանի թեմին: Իսկ օծումը կը կատարուի 25 Դեկտեմբեր 1973 ին երջանկայիշատակ Իգնատիոս Պետրոս ԺԶ.Կաթողիկոսի կողմէ: Կը մեկնի Թեհրան, մինչեւ սրտի անակնկալ կաթուած՝ նուիրումով կը վաստակի իր համայնքի հաւատացեալներուն:
Գործունէութիւնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կուսակրօն քահանայ՝ Հռոմ 1944-1946, Պէյրութ 1949 - 1972 [1]
- Եպիսկոպոս Թեհրանի թէմի, Իսֆահան, 1973 - 1999
- Անդամ, Նախագահ Եկեղեցական Դատարանի, Պէյրութ, 1946 - 1973 [2]
- Անդամ, Նոր Արեւելեան Եկեղեցական Օրէնքներու Պապական Յանձնաժողովի, Հռոմ, 1974 - 1989
- Նախագահ, Հայ Կաթոլիկ Բարձրագոյն Եկեղեցական Դատարանի եւ Պարսկաստանի Եպիսկոպոսական Համագումարի
- Անդամ, Տիեզերական Յանձնաժողով Քրիստոնեաներու Միաբանութեան
- Հիմնադիր՝ Պէյրութի Աղքատախնամ Միութեան 1966, Թեհրանի Տարեցներու Հանտստեան Տան 1980 եւ Մշակոյթային Կեդրոնի 1987 :
Գրական Աշխատութիւնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խմբագրապետ՝ քաղաքական - կրօնական շաբաթաթերթ Մասիս ի եւ աստուածաբանական ամսաթերթ Աւետիք ի (1953 - 1973), ուր հրատարակած է ուսումնասիրութիւններ Քրիստոնէական հաւատքի, Կիլիկիա Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան
եւ անցեալ դարավերջի Հայ Կաթողիկէ թեմերու մասին:
Հեղինակ՝ 37 գիրքերու, որոնք եղած են Քրիստոնէական գիրքեր, Աղօթագիրք եւ թարգմանած է Տրիտենդեան Ժողովին Քրիստոնէականին գիրքը:
Կարգ մը գիրքերուն մէջ գործածած է ծածկանուններ: Իր աշխատութիւններէն են[3].
- Աղօթամատեան Սուրբ Պատրիարքի – Թէքէեան, Վարդան Եպիսկոպոս (Թեհրան, տպ.Նաիրի, 1987)
- Բեռնատէթի Երգը : [վէպ] – Վերֆել, Ֆրանց – Թէքէեան, Վարդան Եպիսկոպոս (Պէյրութ, տպ.Հայ Կաթողիկէ, 1954)
- Մարգոյ Բոլոյի Ճամբորդութիւնները : 1271 - 1295 - Թէքէեան, Վարդան Եպիսկոպոս (Երեւան, տպ.Ա.Հ., 1992)
- Մարգոյ Բոլոյի Ճամբորդութիւնները : 1271 - 1295 - Բոլո, Մարգո : Թէքէեան, Վարդան Եպիսկոպոս (Պէյրութ, տպ.Հայ Կաթողիկէ, 1964)
- Չորս Առեղծուածները - Մոր, Թովմաս : Թէքէեան, Վարդան Եպիսկոպոս (Պէյրութ, տպ.Հայ Կաթողիկէ, 1964)
- Պաշտպանութեան Հաւատքի : Գիրք Ա. Հիմնական Ճշմարտութիւններ - Թէքէեան, Վարդան Եպիսկոպոս (Պէյրութ, տպ.Հայ Կաթողիկէ, 1961)
- Սրբուհի Թերեզ Մարտին - Գօշէ, Գի : Թէքէեան, Վարդան Եպիսկոպոս (Փարիզ, տպ.Ա.Հ., 1997)
- Փոքրիկ Քրիստոնէական : Երկրորդ Գրքոյկ - Թէքէեան, Վարդան Եպիսկոպոս (Պէյրութ, տպ.Հայ Կաթողիկէ, 1964)