Վաչական Սարգսեան
Վաչական Սարգսեան | |
---|---|
| |
Ծնած է | 25 Մայիս 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Նորաշէն, Սևանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր |
Երեւանի Պետական Համալսարան Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
Մասնագիտութիւն | թարգմանիչ, հրապարակախօս, Խմբագիր, գրագէտ |
Աշխատավայր |
Հայերէնի բարձրագոյն խորհուրդ 9-րդ հրաշալիք Արմենակոբ? |
Վարած պաշտօններ | գլխաւոր խմբագիր |
Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Կայքէջ | vachagan.am |
Վաչական Ատիպեկ Սարգսեան (25 Մայիս 1951, Նորաշէն, Սևանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր: Գրական կեղծանունը՝ ՎԱՍ: Հայաստանի գրողներու միութեան անդամ 2007 թուականէն:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վաչական Ա. Սարգսեանը ծնած է 25 Մայիս 1951-ին, Սեւանի շրջանի (Գեղարքունիք) Նորաշէն գիւղին մէջ:
1974 թուականին աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի կիրառական թուաբանութեան դպրոցը: 1978-ին աւարտած է Երեւանի Պետական Համալսարանի ՀՄՖ-ի թղթակցութեան բաժինը: 1978-1980 թուականներուն ուսանած է Կոմիտասի անուան երաժշտանոցի ՀՄՖ-ի գրաբարի բաժինին մէջ:
1979-1995 թուականներուն աշխատած է «Լոյս» հրատարակչութեան մէջ որպէս խմբագիր, այնուհետեւ (1985-էն)՝ գլխաւոր խմբագիրի տեղակալ:
1979-1981 թուականներուն ծառայած է խորհրդային բանակին մէջ որպէս աւագ տեղապահ:
1989-1994 թուականներուն աշխատած է Հանրապետական ուսումնամեթոտական կեդրոնին մէջ որպէս «Ուսում» հրատարակչութեան պետ: Զուգահեռ աշխատած է Լեզուի պետական տեսչութեան մէջ։ 1994-էն մինչեւ այսօր ԼՊՏ «Լեզուագէտ» ՊՓԲԸ-ի տնօրէնն է: 1994-1999 թուականներուն եղած է ՀՀ կառավարութեանը առընթեր Լեզուի պետական տեսչութեան Հայերէնի բարձրագոյն խորհուրդի անդամ:
1994 թուականին հիմնադրած է եւ մինչեւ օրս կը հրատարակէհայերէնին, հայ պատմութեան ու մշակույթին նուիրուած «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը: 1996 թուականէն հիմնադրած է եւ Հանրային հեռատեսիլի կայանէն առաջին ալիքով կը վարէ «9-րդ հրաշալիք» հեղինակային հեռատեսիլի խաղը: 2001 թուականէն Հայաստանի հանրային ձայնասփիւռի «Սթերէօ սթուտիա» ռատիօկայանով, իսկ 2002 թուականէն նաեւ «Արմենակոբ» հեռատեսիլի ընկերութեան ուղիղ եթերով կը վարէ «Զարմանահրաշ հայերէն» հաղորդաշարը:
2007 թուականին ընտրուած է Հայաստանի գրողներու միութեան անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխայ եւ չորս թոռ:
Ստեղծագործական Ուղի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուսանողական տարիներէն հանրապետական մամուլին մէջ հրատարակած է բանաստեղծութիւններ, յօդուածներ, երգիծական ոճի ստեղծագործութիւններ: Խմբագրած է գիրքեր, թարգմանած է տասնեակէ մը աւելի գիտական, գիտագեղարուեստական գիրքեր: Հայերէնին նուիրուած բազմաթիւ գիրքերու, ձեռնարկներու, դասագիրքերու հեղինակ է: Վաչական Ա. Սարգսեանի «Այբբենարանը» 1998 թուականէն առ այսօր կը գործածուի հանրապետութեան դպրոցներուն մէջ։ 2005-ին լոյս տեսաւ անոր «Հայերէնի դասագիրքը»՝ դարձեալ առաջին դասարանի համար, այնուհետեւ հրատարակուեցան անոր «Մայրենի-1», «Մայրենի-2», «Մայրենի-3», «Մայրենի-4» դասագիրքերը (վերջին երեքը՝ համահեղինակութեամբ), որոնք արդէն մի քանի տարիէ կը գործածուին հանրակրթական դպրոցին մէջ։ Ան նաեւ համահեղինակ է հանրակրթական դպրոցին մէջ օգտագործուող «Մաթեմատիկա-1», «Մաթեմատիկա-2», «Մաթեմատիկա-4» դասագիրքերու: Անոր «Հայ-ռուսերէն դարձուածաբանական պատկերագիր բառարանը», «Խաղագիրքեր» մատենաշարը հայոց լեզուի նրբութիւններու ներկայացումներ են: Վ. Ա. Սարգսեանի «Անցողիկ Յաւերժութիւն», «Այս Տխրութիւնը Ես Չեմ Յօրինած», «Օրը՝ Ինչպէս Որ Տեսայ» [1] [2] ժողովածուներուն մէջ զետեղուած են բանաստեղծութիւններ, պատմուածքներ, միտքեր, երգիծանք, հրապարակախօսական յօդուածներ, գրական նմանակումներ եւ այլն: Թարգմանական գիրքերէն են՝ Ռոպերթ Ալենի «Ինչպէս Փրկել Երկիրը», Վիքթոր Պորուլիայի «Միջուկային Գրոհ», Վ. Սիբրուկի «Ռոպերթ Վուտ» գիտագեղարուեստական գիրքերը:
2011-ի Մարտին, Վաչական Սարգսեանի ծննդեան 60-ամեակի առթիւ, լոյս տեսած է «Ներկայություն»ը՝ Վաչական Ա. Սարգսեան Կենսամատենագիտութիւն 60» գիրքը (կազմողներ՝ Պելլա Դաւթեան, Հրանդ Վարդանեան), որ կ'ամփոփէ անոր գործունէութեան ողջ կենսամատենագիտութիւնը, գիրքերու եւ այլ հրատարակութիւններու ամփոփագիրեր եւ գրախօսութիւններ անոր ստեղծագործութիւններու մասին: Ըստ այդ գիրքին՝ մինչեւ 2011-ի Մարտ Վաչական Սարգսեանի հեղինակութեամբ եւ համահեղինակութեամբ լոյս տեսած է 48 գիրք եւ դասագիրք (եւս 9 գիրք կը պատրաստուի տպագրութեան), 29 դիդակտիկ պարագայ եւ ուսումնաօժանդակ ձեռնարկ, թարգմանական 10 գիրք:
Աշխատանքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գեղարուեստական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պատկերագիր այբուբեն, Մանկական պատկերազարդ քառատողեր (1998)
- Օրեր եւ Սէր- Բանաստեղծութիւններ (1999)
- Անցողիկ Յաւերժութիւն (2001)
- Այս Տխրութիւնը Ես Չեմ Յօրինել- Հրապարակախօսութիւն, բանաստեղծութիւններ, երգիծանք, ասոյթներ (2003)
- Արարման 9-րդ օրը- Հրապարակախօսութիւն, բանաստեղծութիւններ, երգիծանք, ասոյթներ (2005)
- Մենախօսութիւն երկուսով[3]: Վիպակ (2008)
- Օրը՝ Ինչպէս Որ Տեսայ- Հրապարակախօսութիւն, բանաստեղծութիւններ, երգիծանք, ասոյթներ (2008)
- Պատկերագիր այբուբեն- Մանկական բանաստեղծութիւններ (2000, 2005, 2008)
- Երկրաչափութիւն մանուկներու համար (2010, համահեղինակ)
- Հանելուկներ. պատասխանները՝ նկարներուն մէջ (չափածոյ հանելուկներ փոքրերու համար) (2011)
- Ասոյթներ յամենայն դէպս (2011)
- Զուարթ տրամաբանութիւն (չափածոյ խնդիրներ երեխաներու համար) (2011, համահեղինակ)
- Երկու Հեքիաթ (2011)
- Ժամանակը Աչքերու Վրայ (2011)
- Երգող այբուբեն (2012)[4]
- Բանաստեղծութիւններ- Ժողովածու (2013)[5]
- Արմանք-զարմանք այբբենական ընթերցարան (2013)[6]
- Ի լուր եւ ի տես- Հրապարակախօսական մանրապատումներ, յօդուածներ, երգիծապատումներ (2014)[7][8]
- Մեծ գիրք փոքրերու համար- Մանկական բանաստեղծութիւններ, պատմուածքներ, զուարճալիքներ: (կը պատրաստուի հրատարակութեան)
Դասագիրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Այբբենարան- Դասագիրք տասնամեայ հանրակրթական դպրոցներու համար (1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005)
- Այբբենարան- Դասագիրք հանրակրթական տասներկուամեայ դպրոցներու համար (2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012)[9]
- Հայերէնի դասագիրք-1- Դասագիրք հանրակրթական դպրոցներու համար- Առաջին դասարան (2005, 2006)
- Մայրենի-1 (2007)
- Մայրենի-2 (2007, 2010, համահեղինակ)[10]
- Մայրենի-3 (2008, 2011, համահեղինակ)
- Մայրենի-4 (2009, 2012, համահեղինակ)
- Մաթեմատիկա-1 (1-ին մաս) (2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, համահեղինակ)
- Մաթեմատիկա-1 (2-րդ մաս) (2006, 2009, 2012, համահեղինակ)
- Մաթեմատիկա-2 (2007, 2010, համահեղինակ)
- Մաթեմատիկա-4 (2009, 2012, համահեղինակ)[11]
- Տեղեկագիտութիւն- Դասագիրք հանրակրթական դպրոցներու համար, 2-րդ դասարան (2011, համահեղինակ)
Գիտահանրամատչելի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայոց լեզուի դարձուածքներ նկարներով- Դարձուածքներու հայ-ռուսերէն պատկերազարդ բառարան (1989)
- Խաղագիրք-1- Լեզուատրամաբանական հետաքրքրաշարժ, զուարճալի հեղինակային առաջադրանքներ (1996)
- Խաղագիրք-2- Լեզուատրամաբանական հետաքրքրաշարժ, զուարճալի հեղինակային առաջադրանքներ, նկարազարդ առածներ, դարձուածքներ, խնդուկներ եւ այլն (1999)
- Նկարելուկները հայերէնին մէջ- Ձեռնարկ: Կ'ընդգրկէ հեղինակային 1000 նկարելուկ (ռեբուս), ատոնց կազմման սկզբունքները, պատմութիւնը, դասակարգումը եւ տեսակները (2001, համահեղինակ)
- Հայկական խաչբառ- Լեզուատրամաբանական խրախճանականներ (2002, համահեղինակ)
- Իրաւական ուղեցոյց երիտասարդներու համար (2004, վերաշարադրանքի, նկարներու մտայղացման, ձեւանմուշի հեղինակ)
- Հայերէնը ափի մէջ[12]: Ստուգաբանությունների, լեզվական նրբությունների ու զարմանալի իրողութիւններու շտեմարան- Օտար եւ հայ մեծերու շուրջ 300 ասոյթ հայերէնի մասին (2005)
- Եղծ դոկտորաց- Գիրքին մէջ կը բացայայտուի գիտական աշխարհի կեղծիք մը (2004)
- Նկարազարդ դարձուածաբանական բառարան (2013)
- Կախարդական մասնիկներ. խաղ մեծերու եւ փոքրերու համար (2015)[13][14]
Գիտամեթոտական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայերէնի դասագիրք-1- Մեթոտական ուղեցոյց (2006)
- Մայրենի-1- Մեթոտական ուղեցոյց (2006)
- Մաթեմատիկա-1- Մեթոտական ուղեցոյց (2006, համահեղինակ)
- Այբբենարան- Ուսուցիչի ձեռնարկ (2006)
- Մայրենի-2- Մեթոտական ձեռնարկ (2007, համահեղինակ)
- Մայրենի-2 - 4- Ուսուցիչի ձեռնարկ (2007, համահեղինակ)
- Մաթեմատիկա-2- Մեթոտական ուղեցոյց (2007, համահեղինակ)
- Մայրենի-3- Մեթոտական ձեռնարկ (2008, համահեղինակ)
- Մայրենի-4- Մեթոտական ձեռնարկ (2009, համահեղինակ)
- Մայրենի-3- Պաստառներու լրակազմ (ուղեցոյց) (2009, համահեղինակ)
- Մայրենի-4- Պաստառներու լրակազմ (ուղեցոյց) (2009, համահեղինակ)
- «Խաղ ԵՒ ուսուցում- Խաղային արուեստագիտութեան կիրառումը տարրական դպրոցին մէջ- Լեզուատրամաբանական առաջադրանքներ (Մենագրութիւն)» (2012)
Դիդակտիկ Պարագաներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պատկերագիրք- Հայերէն տառերու պատկերային իւրօրինակ ներկայացումներ (2007)
- «Զարմանահրաշ խորանարդիկներ» (2008)
- Ուսումնական պաստառներ- Մայրենի լեզու (առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ) (2008, 2009, համահեղինակ)
- Մաշտոցի բանակը (2002) (Տպագրուած է Հալէպի մէջ)
- Հայերէն տառերու պատկերային իւրօրինակ ներկայացումներ օրացոյցներու տեսքով (1994, 1999, 2001, 2005)
- «Այբբենարանի» աշխատանքային տետրեր (գրատետրեր 1, 2, 3)
- «Մայրենի-1», աշխատանքային տետր
- «Մայրենի-2», աշխատանքային տետր (գրատետր 1, 2)
- «Մայրենի-3», աշխատանքային տետր (գրատետր 1, 2)
- «Մայրենի-4», աշխատանքային տետր (գրատետր 1, 2)
- Գրատետրեր «Ամառային ղօղանջներ» (1-4-րդ դասարաններու համար)
- «Խաղագիրք-1 մանուկներու համար» (1-ին դասարան)
- «Խաղագիրք-2 մանուկներու համար» (2-րդ դասարան)
- «Մաթեմատիկա-1», աշխատանքային տետր (1, 2)
- «Մաթեմատիկա-2», աշխատանքային տետր (1, 2)
- Տեղեկագիտություն: աշխատանքային տետր, 2-րդ դասարան (2011, համահեղինակ)
Հեռատեսիլի Եւ Ռադիոյի Հաղորդաշարեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «9-րդ հրաշալիք» հեղինակային հեռուստախաղ՝ նուիրուած հայոց լեզուին, հայ պատմութեանն ու մշակոյթին: Հանրային հեռատեսիլի առաջին ալիք (1995-2000)
- «Զարմանահրաշ հայերէն» հեղինակային հեռուստաշար՝ նուիրուած հայոց լեզուին, հայ պատմութեանն ու մշակոյթին: Հանրային ռատիօ, «Սթերէօ-սթուտիա», «Արմենակոբ» հեռատեսիլի ընկերութիւն (2000-2005)
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Մայրենի լեզուի օրուան կապակցութեամբ եւ հայերէնի զարգացման գործին մէջ ունեցած վաստակի համար» 18 Փետրուար 2006-ին պարգեւատրուած է Հայաստանի Հանրապետութեան վարչապետի շնորհակալագիրով[15]:
- «Մայրենիի անաղարտութեան պահպանման եւ զարգացման գործին մէջ ունեցած ուշագրաւ հրապարակումներու համար» պարգեւատրուած է ՀՀ ԿԳՆ Լեզուի պետական տեսչութեան պատուոգիրով:
- 4 Յուլիս 2014-ին «կրթութեան եւ գիտութեան ոլորտին մէջ ներդրած մեծագոյն աւանդին համար եւ Հայաստանի գրողներու միութեան հիմնադրման 80-ամեակի կապակցութեամբ» պարգեւատրուած է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան ոսկէ յուշամետալով[16]:
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան: Երկու հատորով). – Հայկական հանրագիտարան, 2007, 740 էջ: 2-րդ հատոր, էջ 421-422
- Ներկայութիւն: Վաչական Ա. Սարգսեան: Կենսամատենագիտութիւն 60 (կազմողներ՝ Պելլա Դաւթեան, Հրանդ Վարդանեան).– «9-րդ հրաշալիք», 2011, 224 էջ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Արմեն Ա. Հովհաննիսյան (2009 ապրիլի 9)։ «... Օրն, ինչպես ե՛ս տեսա»։ արտագրուած է՝ Մայիս 8, 2009
- ↑ Արմեն Ա. Հովհաննիսյան (2009 մայիսի 5)։ «Ամեն տողի տակ սիրտ է տրոփել»։ արտագրուած է՝ Մայիս 8, 2009
- ↑ «Մենախոսություն երկուսով»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2016-05-25
- ↑ Երգող այբուբեն
- ↑ Բանաստեղծություններ
- ↑ «Արմանք-զարմանք այբբենական ընթերցարան» գրքի մասին
- ↑ Նոր գիրք. «Ի լուր եւ ի տես»
- ↑ Հարցազրույց Վ. Սարգսյանի հետ
- ↑ Այբբենարան, 2010
- ↑ Մայրենի-2, 2010
- ↑ Մաթեմատիկա-4, 2009
- ↑ «հայերէնը ափի մեջ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-05-ին։ արտագրուած է՝ 2016-05-25
- ↑ Զորավոր մտքի արգասիքը
- ↑ «Զարմանալի է, բայց խորք, գիտական հենք ունեցող խաղերն անտեսվում են»
- ↑ Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսելու մասին որոշում
- ↑ ՀԳՄ 80-ամյակի առթիվ պարգեւատրվել են
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հարցազրոյց կրթամշակութային թեմաներով
- Վաչական Սարգսեանի յօդուածը տարրական կրթութեան մասին
- Հարցազրոյց լեզուական թեմաներով[permanent dead link]
- Յօդուած լեզուական թեմաներով
- Հարցազրոյց՝ նուիրուած 60-ամեակին
- «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի 15-ամեակին նուիրուած հարցազրոյց
- Գրախօսութիւն Վաչական Սարգսեանի «Երկրաչափութիւն մանուկներու համար» գիրքին մասին
- Հեռատեսիլի հարցազրոյց «Երեւան» հեռատեսիլի ընկերութեան եթերով (տեսանիւթ)
- Հեռատեսիլի հարցազրոյց «Երեւան» հեռատեսիլի ընկերութեան եթերով (տեսանիւթ)
- Վաչական Սարգսեանի ասոյթները «Գրանիշ» կայքէջին վրայ Archived 2011-10-12 at the Wayback Machine.
- 25 Մայիսի ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԵՊՀ շրջանաւարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- Հայ գրողներ
- Հայ մանկագիրներ
- Հայ հրապարակախօսներ
- Հայ խմբագիրներ
- Հայաստանի գրողներու միութեան անդամներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայ մանկավարժներ
- Գրողներ այբբենական կարգով