Վահրամ Ալազան

Jump to navigation Jump to search
Վահրամ Ալազան
Ծնած է 6 (19) Մայիս 1903
Ծննդավայր Վան, Թուրքիա
Վախճանած է 17 Մայիս 1966(1966-05-17) (63 տարեկանում)
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն
Քաղաքացիութիւն Flag of the Soviet Union (dark version).svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն
Ազգութիւն Հայ
Մասնագիտութիւն բանաստեղծ, գրագէտ, Խմբագիր, արձակագիր
Պարգեւներ եւ
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
Անդամութիւն Հայաստանի Գրողներու Միութիւն

Վահրամ Ալազան, (6 (19) Մայիս 1903, Վան17 Մայիս 1966(1966-05-17), Երեւան), բանաստեղծ եւ արձակագիր։ Ծնած է Վան Մայիս 6, 1903-ին։ Տպարանի նախկին բանուոր։ Ունի բասանտեղծութիւններու քանի մը հատորներ, «Հիւսիսային աստղ» խորագիրով վէպ մը եւ յուշագրութիւններ՝ ժամանակակից գրական եւ հասարակական դէմքերու մասին։

Ալազան գրական հրապարակ իջաւ 1922-ին, երբ դեռ գրաշար էր։ Անոր առաջին բանաստեղծութիւնները աչքի կը զարնէին անկեղծութեամբ, թէեւ հրապարակախօսական, դատողական բրոյթն աւելի իշխող էր։ Լեզուն պարզ է, պատկերաւոր։ Գրած է եւ մանր, քնարական ու երկարաշունչ քերթուածներ, որոնցմէ արժէքաւորը «Պոէմ պոէտների մասին, գրուած պոէտների համար» գործն է, ուր կ'արծարծէ իրաւ բանաստեղծի գաղափարը։ Ուշագրաւ են եւ արժէքաւոր Ալազանի յուշագրութիւնները, որոնք Հայաստանի նորագոյն անցքերուն ու դէմքերուն կը վերաբերին։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նախակրթութիւնը ստացած է իր ծննդավայրի Արանքի ծխական դպրոցը յետոյ Կեդրոնականը: 1915-ի ընդհանուր պատերազմին երբ հայ-թրքական ընդհարումները սկսան յուլիսին Վանի ազգաբնակչութեան հետ Ալազան Կովկաս գաղթեց ու երեւանի մէջ հաստատուեցաւ ուր քանի մը տարի զանազան սեւ աշխատանքներով (ծարայ գինեվաճառի մօտ, կօշկակարի աշակերտ) գրաղուելէ ետք 1915-ին տպարան կը մտնէ որպէս գրաշար, ուր 6 տարիկե մտնայ: 1921-ին կե սկսի գրել. կ'աշխատակցի Մուրն եւ Խորհրդային Հայաստան եւ հայատառ բոլոր թերթերուն եւ հանդէսներուն: Ալազան մահացած է Մայիս 17, 1966-ին եւ ան թաղուած է քաղաքային պանդեոնին մէջ։

Գործոնեութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ալազանի առաջին հրատարակած գիրքն է Տարիների Խաղը, տպուած 1922-ին: Հետզհետէ՜ Հրաբխապօէզիա, ԱշԽատանքային, Օրիորդ Օլգա, Գիւղի գիշերները, Երգեր Կառուցման եւ Յաղթանակի, Մաքառումներ, ճանապարհից (վէպ), Վաթնուներորդ հորիզոնում (վէպ), Դասալիքը (վիպակ): Ալազանը խմբագիր եղած է Սպագրական Բանվոր երկշաբաթերթին (1925) եւ Գրական դիրքերումի (1927-1932): Ալազանր Ն. Նորենցի հետ միասին խմբագրած է Արեւմտահայ բանաստեղծներ անտոլոգիան, Պետրոս Դուերեանի Տաղերը եւ Միսաք Մեծարենցի երկերու լիակատար հրատարակուդիւնը: Ալազանի գրուաձները դարգմանուած են ռուսերէն, Թուրքերէն, վրացերէն եւ ուկրաիներէն լեզուներու։ Ալազանը կը գրէ թէ արձակ եւ թէ չափածոյ: Իր ուժերը փորձած է նաեւ երգիծաբանուդեան եւ հրապարակախօսուդեան մէջ: Ալազանը մէկն է եղած Հայաստանի Պրոլետարական Գրողներու Ասոցիացիայ հիմնադիրնզերէն, 1923-ին անոր նախագահ ընտրուած է եւ մինչեւ 1929 անոր ղեկավարման աշխատանքներուն մէջ մնացած մինչեւ որ «Հայաստանի Խորհրդային Գրողներին Ֆէտէրացիա»ն կը կազմակերպուի, որուն առաջին քարտուղար կ՜ընտրուի:

Մրցանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Անգրկովկասեան Պրոլետարական Գրողների Ասոցիացիայի կազմակերպման առաջին օրէն՜ (1972) մինչեւ անոր լուծուիլե (1932) Ալազան այդ Ասսոցիացիայի քարտուղարներէն մին կ՜ըլլայ: Ալազան ընտրուած է Համամիութենական Պրոլետ-Գ րորներու Ասսոցիացիայի եւ անոր նախագահութեան կազմին անդամ, ինչպէս նաեւ Յեղափոխական Գրողներու Միջազգային Բիւրոյի վարչուդեան անդամ: (Հօղինակուդիւն ամսաքիր 1935 թ. 7-8, էջ 406): 1937-ին Ալազանն ալ Խ. Հայաստանի Գրորներէն կե շնորհազրկուի իբրեւ «Թրոցկիստ»[1]:

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Հայ հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1938, Պուքրէշ, Ա. հատոր, էջ 50