Jump to content

Ստեփան Թարեան

Ստեփան Թարեան
Ծննդեան անուն հայ.՝ Ստեփան Միքայելի Թարխարարյան[1]
Ծնած է 29 Օգոստոս, 1899
Ծննդավայր Թիֆլիս
Մահացած է 20 Մայիս, 1954
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն
 Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ
Կրօնք Քրիստոնիա
Ուսումնավայր Կայսերական Արուեստի Ակադեմիա[1]
Երկեր/Գլխաւոր գործ «Սպասում» քանդակ?, Կիկոս?[1] եւ Գիքոր?[1]
Մասնագիտութիւն Բեմանկարիչ, Քանդակագործ
Աշխատավայր Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն
Պատանի Հանդիսատեսի Թատրոն
Հայֆիլմ
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]
Ամուսին Մայրանուշ Պարոնիկյան?

Ստեփան Թարեան (Թարխարարեան) (17 Օգոստոս (29), 1899, Թիֆլիս - 20 Մայիս, 1954, Երեւան), հայ բեմանկարիչ, քանդակագործ։ ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1945

Եղած է ՀԽՍՀ վաստակաւոր արուեստագէտ Մայրանուշ Պարոնիկեանի ամուսինը։

Ստեփան Թարեանի յուշատախտակը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի վրայ

Մեծցած է Թիֆլիսի մէջ։ Աւարտած է Թիֆլիսի գեղարուեստի ուսումնարանը (1918), Լենինկրատի գեղարուեստի ակադեմիոյ քանդակագործութեան բաժինը (1927)։ 1927 թուականին տեղափոխուած է Երեւան։

1920 թուականին նկարած է Անիի Տիգրան Հոնէնցի եկեղեցւոյ որմնանկարները։

Առաջին ձեւաւորումը եղած է «Խաթաբալա» ներկայացումը 1927 թուականին Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոնին մէջ։ Աշխատած է Պատանի հանդիսատեսի թատրոնին մէջ, ինչպէս նաեւ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր), Արտաշատի եւ Ալավերդիի թատրոններուն մէջ[3]։

«Հայֆիլմի մէջ» ձեւաւորած է «Կիկոս» (1933), «Գիքոր» (1934) ֆիլմերը[4]։

Թատերական ձեւաւորումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հեղինակն է Վանօ Խոջաբեկեանի (1930), դերասանուհի Մայրանուշ Պարոնիկեանի (1945) դիմաքանդակներուն (երկուքն ալ՝ մարմար, ՀԱՊ), «Սպասում» քանդակին (1930-ական, Երեւանի մէջ տեղադրուած է 2000-ին)։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Հայկական համառոտ հանրագիտարանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երեւան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչութիւն։ 1967 
  4. Ով ով է. հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005