Սուրհանդակ (թերթ, Թիֆլիս)
Սուրհանդակ Սուրհանդակ | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերէն |
Խմբագիր | Աստուածատուր Երիցեան |
Հիմնադրուած է | 1909 |
Երկիր | Թիֆլիս |
Հրատարակման վայր | Թիֆլիս |
Սուրհանդակ, գրական, քաղաքական-հասարակական, առեւտրա-արդիւնաբերական օրաթերթ (մինչեւ 1910 թուականի Դեկտեմբերը՝ երկօրեայ)։ Լոյս տեսած է 1909-1912 թուականներուն, Թիֆլիս։ Խմբագիր՝ Աստուածատուր Երիցեան։
Նպատակը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարզելով թերթի նպատակները առաջին տարուան առաջին թիւին մէջ խմբագիրը յայտարարած է, որ թերթը հեռու պիտի ըլլայ «կուսակցական կռիւներէն եւ անձնական հաշիւներէն»։
Բաժինները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Սուրհանդակ»ի բաժիններն էին՝ «Ներքին տեսութիւն», «Գաւառային կեանք», «Թղթակցութիւններ», «Առեւտրա֊արդիւնաբերական», «Արտաքին տեսութիւն» եւ այլն։
Նախորդ հասարակական-քաղաքական պարբերականներէն ոչ մէկը ունեցած է «Առեւտրա-արդիւնաբերական» բաժին։ Այդ մասին թերթը գրած է.
Աւետիք Արասխանեան, ողջունելով «Սուրհանդակ»ի լոյս ընծայումը, գրած է.
Աշխատակիցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Սուրհանդակ»ին աշխատակցած են Աւետիք Արասխանեանը, Ղազարոս Աղայեանը, Ջաւադ Բալուղեանը, Գրիգորի Երզնկեանը, Գարեգին Լեւոնեանը, ՀայկՀամբարձումեանը, Սեդրակ Մանդինեանը, Մեսրոպ Մելեանը, Նար-Դոսը, Խ. Սամուէլեանը, Յարութիւն Սոլովեանը, Խ. Տէր Ենոքեանը, Մուշեղ Բագրատունին (Խ. Նարիմեան) եւ ուրիշներ[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայ պարբերական մամուլի պատմություն (1900-1922), հատոր 2, Ե., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2017, էջ 68-71։ Պատասխանատու խմբագիրներ՝ Ա. Խառատյան, Լ. Գևորգյան։