Հայկ Համբարձումեան
Արտաքին տեսք
| Հայկ Համբարձումեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 19 Սեպտեմբեր 1982 (43 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
| Մասնագիտութիւն | գրականագէտ, լրագրող, Խմբագիր և համալսարանի դասախօս |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան և Շողակաթ |
| Անդամութիւն | Հայաստանի Գրողներու Միութիւն |
Հայկ Համբարձումեան (19 Սեպտեմբեր 1982, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ գրականագէտ, առասպելագէտ, բանասիրական գիտութիւններու թեկնածու, ԵՊՀ Հայ գրականութեան ամպիոնի դոցենտ, Հայաստանի գրողներու միութեան անդամ, խմբագիր, լրագրող։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Համբարձումեան հայ ժողովրդական բանահիւսութեան, հայ հին, նոր ու ժամանակակից գրականութեան վերաբերող շուրջ հինգ տասնեակ յօդուածներու հեղինակ է։
Մասնակցած ու զեկուցումներով հանդէս եկած է Հայաստանի, Արցախի, Ռուսիոյ, եւ Միացեալ Նահանգներու մէջ կազմակերպուած բազմաթիւ գիտաժողովներու։ Գրական–մշակութային, հոգեւոր ժապաւէններու եւ հաղորդումներու հեղինակ է։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հեղինակած գիրքերն են․
- «Զուգահեռ ընթերցումներ» (Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ), Երեւան,
- «Գրական Էտալոն», 2012,
- «Առասպելաստեղծ աշխարհայեացք եւ ստեղծագործական մեթոտ» (դասախօսութիւն), Երեւան, «Անտարես», 2013,
- «Սասնայ ծռեր. պատում. մոտիֆ. գրքային աւանդոյթ», Երեւան, ԵՊՀ հրատարակչութիւն, 2018:
Այժմ՝ Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի հրատարակչական բաժնի վարիչ, աւագ գիտաշխատող[1]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ ՀԱՅԿ»։ Pakine (en-US)։ արտագրուած է՝ 2023-07-27