Սոնա Սէֆէրեան
Սոնա Սէֆէրեան | |
---|---|
Ծնած է | 1 Յուլիս, 1940 (76 տարեկան) |
Ծննդավայր | Հալէպ |
Մահացած է | 8 Յունիս, 2017 |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Հայաստան Հայաստան |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | լեզուաբան |
Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Սոնա Սարգիս Սէֆէրեան (1 Յուլիս, 1940, Հալէպ - 8 Յունիս, 2017, Երեւան), հայ լեզուաբան, թարգմանիչ: Բանասիրական գիտութիւններու մասնագէտ (2003), Ուսուցիչ (2006): ՀՀ վաստակաւոր մանկավարժ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սոնա Սէֆէրեան, ծնած է 1940-ին Հալէպի մէջ։ 1960-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական հիմնարկի ռոմանեան լեզուներու բաժինը: 1963-1965-ններուն բարձրագոյն մանկավարժական դասընթացքներու հետեւած է Լենինգրատի պետական համալսարանին մէջ։ 1965-ին կը դասաւանդէ Երեւանի պետական համալսարանին մէջ, 1990-էն միաժամանակ` «Սահակ Պարթեւ» հրատարակչութեան հիմնադիր-տնօրէն: Սէֆէրեանի նախաձեռնութեամբ հիմնադրուած է ԵՊՀ թարգմանչաց դպրոցը (1970), կը հրատարակէ «Աստղիկ» (1988) տարեգիրքը[1]: Շեքսպիրագիտութեան կեդրոնի ղեկավարն է, Երիտասարդ թարգմանիչներու միութեան պատուաւոր անդամ կը հանդիսանայ[2]:
Կազմած է «Իմաստախօս Շեքսպիրը» (անգլերէն-հայերէն շեքսպիրեան իմաստախօսութիւններու բառարան, 1986), «Շեքսպիրը հայ իրականութեան մէջ (1850-1950)[3]» (2002), «Իմաստախօս ժողովուրդը» (անգլերէն-հայերէն, հայերէն-անգլերէն ասացուածքներու բառարան, 2005[4])[5]: Թարգմանել է անգլիացի, ամերիկացի գրողների (Լուիս Քերոլ[6], Ռադյարդ Կիպլինգ, Ք. Մենսֆիլդ, Սքոթ Ֆիցջերալդ) վեպեր, պատմուածքներ[7]:
Միջազգային գիտաժողովներու մասնակցած էՀայաստանի Հանրապետութեանմէջ, Անգլիոյ, Արգենտիոյ, Պրազիլիոյ, Իտալիոյ, Յունաստանի մէջ:
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՀՀ վաստակաւոր մանկավարժ
Երկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սոնա Սէֆէրեան, Իմաստախօս Շեքսպիրը «Անգլերէն-հայերէն իմաստախօսութիւններու բառարան» | Բառարան, Երկրորդ մշակուած հրատարակութիւն, ԵՊՀ հրատ., Երեւան, 2010:
- Յովհաննիսեան Լ., Սէֆէրեան Ս., Հայերէն-Անգլերէն, հայերէն-Անգլերէն բառարան | Բառարան, Երեւան, Արեգ, 2009 թ.,752 էջ:
- Յովհաննիսեան Լ., Սէֆէրեան Ս., Խաչատրեան Ա., Քալաեջեան Տ., Գրիգորեան Գ., Հայերէն-Անգլերէն գրպանի բառարան | Բառարան, Արեգ հրատ., Երեւան, 2009թ., 336 էջ:
- Սէֆէրեան Ս., Յովհաննիսեան Լ., Խաչատրեան Ա., Գ. Գրիգորեան, Քալաեջեան Տ., Անգլերէն-հայերէն, հայերէն-անգլերէն բառարան (շուրջ 40 000 բառ եւ արտայայտութիւն) - | Բառարան, Արեգ հրատ., Երեւան, 2009:
- Սոնա Սէֆէրեան, Լիւդմիլա Յովհաննիսեան, Աննա Խաչատրեան, Տաթեւիկ Քալաեջեան, Գայանէ Գրիգորեան, Հայերէն-անգլերէն (22000 բառ) | Բառարան, «Արեգ» , Երեւան, 2009:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007
- ↑ «Սոնա Սարգսի Սեֆերյան»։ ysu.am։ արտագրուած է՝ 2017-01-02
- ↑ Սեֆերյան Սոնա (2002-01-01)։ Շեքսպիրը հայ իրականության մեջ (հայերեն)։ Սահակ Պարթև։ ISBN 9789993093862
- ↑ Սեֆերյան Սոնա (2005-01-01)։ անգլերէն-հայերէն դարձվածաբանական բառարան (հայերեն)։ Անկյունաքար։ ISBN 9789994194964
- ↑ «անգլերէն Archives - ԱՐԵԳ հրատարակչություն»։ ԱՐԵԳ հրատարակչություն (en-US)։ արտագրուած է՝ 2017-01-02
- ↑ «Սոնա Սեֆերյան»։ Goodreads։ արտագրուած է՝ 2017-01-02
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան, Սեֆերյան, Սոնա Սարգսի»։ 37.26.174.99։ արտագրուած է՝ 2017-01-02