Jump to content

Սհինուսա

Կղզի
Սհինուսա
Սհինուսա
Երկիր ՅունաստանԷգէական ծով, Քիքլատես, Փոքր Քիքլատես
Տարածութիւն 8,512 քմ²
ԲԾՄ 133 մեթր
Բնակչութիւն 211 մարդ (2021),
189 մարդ (2001),
195 մարդ (1951)[1],
256 մարդ (2011)
Կը գտնուի ափին Էգէական Ծով
Փոստային ցուցանիշ 843 00
Մերսինի

Սհինուսա (յուն․՝ Σχοινούσα), Էգէական ծովու կղզի, Փոքր Քիքլատես, Քիքլատես, Յունաստան։  Կղզին բնակուած է հնադարէն։ Կը գտնուի Նաքսոս կղզիին հարաւը, Իրաքլիային հիւսիս արեւելքը եւ Քուֆոնիսիային արեւմուտքը։  Նաւակայքն է Մերսինի։

Տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սհինուսա․ Քիքլատեան մշակոյթի ժամանակաշրջանի պատկերիկ, Ք․Ա․2800-2300․ Աթէնքի Ղուլանտրիս Քիքլատեան Արուեստի թանգարան

Ըստ աւանդութեան, անունը առած է կղզիին վրայ աճող սհինօ σχίνο բոյսէն։  Ուրիշ մեկնաբանութեամբ, անունը առած է վենետիկցի Սհինոզա անունով ազնուականէն։

Սհինուսա ԺԱ․ դարէն Ամորղոս կղզիին վրայ գտնուող Հոզովիոթիսա վանքին սեփականութիւնը եղած է։  2011-էն կղզին մաս կը կազմէ Նաքսոս եւ Փոքր Քիքլատես քաղաքապետութեան։  Ամենաբարձր գագաթն է Միլոս (133 մ․)։

Բնակչութեան թիւն է 256 (2011-ի մարդահամար)։  Տարածութիւնն է 8,144 քլ․։ Նաւահանգիստն է Մերսինի՝ բնական ապահով ծոց, պատսպարան մը, ուր ապաստան կը գտնեն Էգէական ճամբորդող փոքր նաւեր - զբօսանաւեր։  Կղզին ունի երկու բնակավայր․ Հորա եւ Մեսարիա։ Գլխաւոր գիւղն է Հորա, կառուցուած բարձրութեան մը վրայ՝ Մերսինի նաւահանգիստէն 1,2 քլմ․ հեռու։  Իսկ Մեսարիան, նաւահանգիստէն հեռու է 3 քլմ․։

Հերթական կանոնաւորութեամբ ծովային ճամբով Փիրէային հետ կապուած է։

Բնակիչները երկրագործոըթեամբ, անասնապահութեամբ, ձկնորսութեամբ եւ զբօսաշրջիկութեամբ կը զբաղին։

Զբօսաշրջիկութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հանդարտ կղզի է հարուստ բնական գեղեցկութեամբ։ Վերջին տասնամեակին զբօսաշրջիկութիւնը զարգացած է։  Կը ներգրաւէ հազարաւոր զբօսաշրջիկներ․ տարիէ տարէ անոնց թիւը կ՛ աւելնայ։  Ծովափներն են՝ Մերսինի, Ցիկուրի, Լիվատի, Լիոլիու, Փսիլի Ամօ, Ալմիրօ, Ֆիքիօ, եւայլն․։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

[2] [3] [4] [5] [6]

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քուֆոնիսիա

Տոնուսա

Քերոս

Իրաքլիա

Ամորղոս

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]